Սուրբ Թադևոսի վանք
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Թադևոս (այլ կիրառումներ)
| Սուրբ Թադևոսի վանք | |
|---|---|
| Հիմնական տվյալներ | |
| Տեսակ | վանք և մշակութային արժեք |
| Երկիր | |
| Տեղագրություն | Չալդորան շահրեստան |
| Դավանանք | Հայ Առաքելական Եկեղեցի |
| Մասն է | Իրանի հայկական վանական համալիրներ |
| Ժառանգության կարգավիճակ | Իրանի ազգային ժառանգություն[1] և ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության մաս |
| Անվանված | Թադեոս առաքյալ |
| Ճարտարապետական ոճ | հայկական ճարտարապետություն, իլխադինյան ճարտարապետություն, սեֆյան ճարտարապետություն և քաջարական ճարտարապետություն |
| Շինանյութ | քար[2] |
| Մակերես | 40,12 հեկտար, 932,94 հեկտար |
![]() | |
![]() | |
Սուրբ Թադևոս վանք, հայկական վանական համալիր Իրանի հյուսիսում։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սուրբ Թադեոս (Թադե) առաքյալի վանքը գտնվում է Չալդրանի Ղարաքիլիսա գյուղում, Թեհրան - Բազարգան ճանապարհի 60-րդ կմ-ի վրա։ Կառուցման թվականը վերագրվում է 4-6-րդ դարերին, իսկ ըստ ավանդության՝ այն հիմնադրել է Թադեոս առաքեալը 66 թվականին։
Քարին փորագրած գրությունը վկայում է, որ վանքը 1814 թվականին վերանորոգվել է Աբբաս-Միրզայի հրամանով։
Ս. Թադեոս առաքեալի վանքը մի քանի անգամ երկրաշարժից ավերվել է և կրկին վերանորոգվել։
1946 թվականին վերանորոգվել է Թավրիզի հայոց առաջնորդարանի ջանքերով, և 1954 թվականին առաջին հայ ուխտավորները՝ 50-60-հոգանոց խմբով, Սուրբ Թադեոս առաքեալի նահատակության օրը, ուխտագնացություն են կազմակերպել Թավրիզից դեպի վանք։ Այդ ժամանակ կառուցվել է 60-կիլոմետրանոց ճանապարհ՝ Ղարա-Զիաադդինից մինչև վանք։
Վանքի գմբեթը բրգաձև է և բաղկացած է 12 մասից։ Արևելյան մասը սև քարից է, և 14-րդ դարի ավերիչ երկրաշարժից կանգուն մնացած միակ մասն է։ Իսկ կենտրոնական և արևմտյան հատվածները երկրաշարժից հետո կառուցապատվել են սպիտակ քարերով։
Վանքի առաստաղը և ներսի պատերը պարզունակ են, բայց դրսի պատերը պատված են արծվի և կենդանիների քանդակներով, սրբաքանդակներով ու զարդաքանդակներով։ Զանգակատունը կառուցված է չորս հսկա սյուների վրա, որոնք միացված են կամարներով։
2008 թվականին վանքը, Ս.Ստեփանոս և Ձորձոր վանքերի հետ, գրանցվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում՝ «Հայկական եկեղեցիները Իրանում» անվան տակ։
Սուրբ Թադեի վանքի քանդակները բաժանվում են հետևյալ գոտիների։
Առաջին գոտին, որը համահավասար բարձրությամբ ներառում է և՛ զանգակատան, և՛ եկեղեցու արտաքին տեսքը ներառւմ է հայկական արքայական զինանշաններ, բուսական քանդակային ներդիրներ, Սուրբ զինվորների և հոգևորականների քանդակներ։ Երկրորդ գոտին երկշարք որթագալարն է։ Վերինը ներկայացնում է սյուժետային տեսարաններ, իսկ ստորինը՝ բուսական զարդաքանդակներ։ Երրորդ գոտին ներկայացնում է սրբերի, առաքյալների և թագավորների։ Ընդ որում այս գոտիաշարերից յուրաքանչյուրն, ի տարբերություն Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցու, ունի հստակ տարանջատում։ Այն եզրագծված է բարձր ռելիեֆ ունեցող շրջանակով։ Գոտիների թվաքանակի ճշտմանը խանգարում է անավարտ զանգակատունը։ Այն արգելել է ավարտել ժամանակի կաթողիկոսը, որպեսզի չգերազանցի Էջմիածնի զանգակատանը։ Միայն առաջին գոտին է իր շարունակությունը գտել զանգակատան հարդարանքում։ Հարդարանքի ստորին հատվածում առյուծների և բուսական պանոների առկայությունը վերաբերում է միայն զանգակատանը, իսկ եկեղեցին այդ հատվածում զուրկ է որևէ զարդաքանդակից։ Եկեղեցու առաջին զարդագոտին ամենաերկարն է, քանի որ այն ընդգրկում է նաև զանգակատունը։ Այնտեղ քանդակները տրված են առանձին-առանձին՝ յուրաքանչյուրն իր շրջանակով։ Եթե զանգակատան դեպքում գործում է խարիսխավոր սյան վրա հենվող կամարի սկզբունքը, ապա բուն եկեղեցու շրջանակները հեռանկարային սրածայր կամարներ են։ Արվեստաբանության մեջ կա տարակարծություն Սուրբ Թադեի քանդակների ազդեցության մասին։ Միևնույն ժամանակ պետք է նշել, որ հեղինակնրն ամբողջությամբ և հիմնովին չեն ուսումնասիրել այս հուշարձանը։ Սուրբ Թադեի արտաքին հարդարանքում ուսումնասիրողները նկատում են ուշ միջնադարյան պարսկական արվեստի ազդեցություն, և իր ճոխությամբ այստեղ առկա է նաև բարոկկյի երանգ։ Ըստ մեկ այլ տեսակետի Սուրբ Թադեն ամենայն հավանականությամբ կառուցվել է հեթանոսական տաճարի վրա, ինչը առհասարակ հատուկ էր քրիստոնեությանը, և հետևաբար կրում է վերջինիս ոճական ազդեցությունը, սակայն ուսւմնասիրղների մեծամասնությունը հանգել ք այն մտքին, թե Սուրբ Թադեի հարդարանքի սկզբունքը առաջին հերթին կապվում է Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցու հետ։ Այս տեսակետի կողմնակիցներն են Վ. Հարւթյունյանը, Ա. Հախնազարյանը, Ա. Զարյանը։ Մեր կարծիքով, իհարկե, ուշ միջնադարյան հայկական արվեստն անդրադարձ էր առաջին հերթին վաղ միջնադարյան օրինակներին և Աղթամարի Սուրբ Խաչին։ Իսկ Սեֆյանների շրջանի արվեստի ազդեցությունը չպետք է տեղայնացնել զուտ հայկական հուշարձաններում։ Կարելի է ասել, որ դա ժամանակի թելադրանքն էր։ Սուրբ Թադե եկեղեցին նշանակալի է իր զարդագոտու քանդակներով, որոնք բազմաթիվ են և ուսումնասիրված չեն։ Հատկապես աչքի է ընկնում արևի սկավառակը ներկայացնող պատկերաքանդակը։ Արևի պատկերաքանդակը ամենալավ պահպանված օրինակներից է։ Կլոր սկավառակից բխում են 36 ճառագայթներ, որոնք չորս կետում միանում են ծաղիկներին։ Այս հորինվածքի արտահայտչականությունը պայմանավորված է ինչպես կենտրոնական մասի տեղադրությամբ, այնպես էլ քանդակագործի կողմից դիմագծերի հստակ արտահայտմամբ։ Արևի՝ փոսիկավոր բիբերով նշաձև աչքերը, խոշոր քիթը և շրթունքները ամբողջացնում են կերպարը։ Ընդ որում զարդագոտու քանդակների դասավորությունը ամբողջովին տարբերվում է Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցուց, որն հանդիսանում է այս եկեղեցու նախատիպը։ Վերջինում ոչ մի ճակատ չի կրկնում մյուսին, աչքի է ընկնում պատկերաքանդակների բազմազանությամբ, սակայն Սուրբ Թադեում կան առանձին հորինվածքներ, որոնք չեն հանդիպում Աղթամարում և դուրս են նրա խորհրդաբանությունից։ Ճերմակ եկեղեցու արևի սկավառակը այդ օրինակներից մեկն է։ Արևից աջ և ձախ պատկերված է թե ինչպես վիշապի հեքիաթային կերպարը հոշոտում է կենդանուն։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Արտաքին պատ
-
Ընդհանուր տեսարան
-
Եկեղեցու խորաքանդակներից մեկը
-
Եկեղեցին
-
Եկեղեցու այլ տեսարան
-
Եկեղեցու ներսի տեսարան
-
Տեսարան դրսից
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սուրբ Թադեոսի վանքը Իրանում (XIV-XIX դդ)
- Արմեն Հախնազարյան, «Արտազի երեք վանքերը», Երևան, 2012 թվական, ISBN 978-99941-875-8-4։
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սուրբ Թադևոսի վանք» հոդվածին։ |
| ||||||
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 115)։ |
| ||||||

