Ամատունի Վիրաբյան
Ամատունի Վիրաբյան | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 17, 1956 (68 տարեկան) կամ 1956[1] |
Ծննդավայր | Գեղանիստ, Արթիկի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Հայաստան |
Կրթություն | ՎՊՀ |
Գիտական աստիճան | պատմական գիտությունների դոկտոր |
Մասնագիտություն | պատմաբան և պատմություն |
Աշխատավայր | Հայաստանի ազգային արխիվ |
Կուսակցություն | Հայաստանի կոմունիստական կուսակցության և Հայաստանի Հանրապետական կուսակցություն |
Պարգևներ և մրցանակներ |
Ամատունի Սասունիկի Վիրաբյան (օգոստոսի 17, 1956 կամ 1956[1], Գեղանիստ, Արթիկի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ պատմաբան, պատմական գիտությունների դոկտոր։ Հայաստանի ազգային արխիվի տնօրեն (2003-2020)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1977 թվականին ավարտել է Կիրովականի պետական մանկավարժական ինստիտուտի պատմության ֆակուլտետը։ 1977-1980 թվականներին եղել է Կիրովականի սարքաշինական տեխնիկումի ԼԿԵՄ կոմիտեի քարտուղար, 1980-1991 թվականներին՝ ՀԿԿ Կենտկոմի կուսակցության պատմության ինստիտուտի կուսակցական արխիվում ավագ գիտական աշխատող, 1991-2001 թվականներին՝ Հայաստանի հանրապետության հասարակական-քաղաքական կազմակերպությունների փաստաթղթերի կենտրոնական պետական արխիվի տնօրենի տեղակալ։ 2001 թվականի հուլիսի 16-ին նշանակվել է ՀՀ կառավարությանն առընթեր արխիվային գործի վարչության պետ, 2002 թվականի սեպտեմբերի 25-ին՝ արխիվային գործի գործակալության պետ։ 2003-2020 թվականներին ղեկավարել է Հայաստանի ազգային արխիվը[2]։
Պարգևներ և մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մովսես Խորենացու մեդալ (2011)[3]։
- 2013 թվականի ապրիլի 23-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նրան շնորհվել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործում նշանակալի ավանդ ներդրած անձանց շնորհվող մրցանակ[4]։
- Երևանի քաղաքապետի ոսկե մեդալ (2016)[5]
Գիտական հրապարակումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Հայաստանը Ստալինից մինչև Խրուշչով։ Հասարակական-քաղաքական կյանքը 1945-1957 թվականներին» (Երևան, 2001 թվական)։
- «Գրիգոր Հարությունյան. Կյանքն և գործունեությունը», Երևան, 2000 (համահեղինակ)։
- «Լեռնային Ղարաբաղը 1918-1923 թվականներին, փաստաթղթերի և նյութերի ժողովածու», Երևան 1992 (համահեղինակ)։
- «Նախիջևան-Շարուր 1918-1920 թվականներ, փաստաթղթեր և նյութեր», «Բանբեր Հայաստանի արխիվների», Երևան, 1993, N1-2 (համահեղինակ)։
- «Փաստաթղթեր գոյապայքարի և ինքնահաստատման», «Բանբեր Հայաստանի արխիվների», Երևան 2001, N1 (համահեղինակ)։
- «Հայաստանի Հանրապետությունը 1918-1920 թվականներին (քաղաքական պատմություն), փաստաթղթերի և նյութերի ժողովածու», Երևան, 2000 (համահեղինակ)։
- «Համահայկական խորհրդակցություններ (1912-1920 թվականներ), փաստաթղթերի և նյութերի ժողովածու», Երևան, 2004, (համահեղինակ)։
- «Վշտապատում, Հայոց մեծ եղեռնն ականատեսների աչքերով», Երևան, 2005, (համահեղինակ)։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ Ամատունի Վիրաբյանի կենսագրությունը Ազգային արխիվի կայքում
- ↑ Հայաստանի Հանրապետության մեդալներով պարգևատրելու մասին
- ↑ Հայոց ցեղասպանության ճանաչման գործում նշանակալի ավանդ ներդրած անձանց մրցանակ շնորհելու մասին
- ↑ «yerevan.am | ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ». www.yerevan.am. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 10-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|
- Օգոստոսի 17 ծնունդներ
- 1956 ծնունդներ
- Ապրող անձինք
- ՀՀԿ անդամներ
- Մովսես Խորենացու մեդալակիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Հայ պատմաբաններ
- Գեղանիստ (Շիրակի մարզ) գյուղում ծնվածներ
- Պատմական գիտությունների դոկտորներ
- Հայոց ցեղասպանության ճանաչման գործում նշանակալի ավանդ ներդրած անձանց շնորհվող մրցանակի դափնեկիրներ
- Վանաձորի պետական համալսարանի շրջանավարտներ