Գրիգոր Հարությունյան (քաղաքական գործիչ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Գրիգոր Հարությունյան (այլ կիրառումներ)
Գրիգոր Հարությունյան
Գրիգոր Հարությունյան.jpg
ԽՍՀՄ և ՀԽՍՀ I, II, III գումարումների Գերագույն խորհուրդների պատգամավոր
 
Քաղաքացիություն՝ Flag of Armenia.svg Հայաստան և Flag of the Soviet Union (1955–1980).svg ԽՍՀՄ
Կուսակցություն՝ ԽՄԿԿ
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Ծննդյան օր նոյեմբերի 7, 1900({{padleft:1900|4|0}}-{{padleft:11|2|0}}-{{padleft:7|2|0}})
Ծննդավայր Թելավ, Ռուսական կայսրություն
Վախճանի օր նոյեմբերի 9, 1957({{padleft:1957|4|0}}-{{padleft:11|2|0}}-{{padleft:9|2|0}}) (57 տարեկանում)
Վախճանի վայր Թբիլիսի, Վրացական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, ԽՍՀՄ
Թաղված Թբիլիսի
 
Պարգևներ

Լենինի շքանշան, Հայրենական պատերազմի I աստիճանի շքանշան և Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան

Գրիգոր Արտեմի Հարությունյան (Հարությունով) (նոյեմբերի 7, 1900, Թելավ, Ռուսական կայսրություն - նոյեմբերի 9, 1957, Թբիլիսի, ԽՍՀՄ), խորհրդային պետական և կուսակցական գործիչ։ ԽՄԿԿ անդամ 1919 թվականից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախնական կրթությունն ստացել է Թելավի գիմնազիայում։ 1922-1924 թվականներին սովորել է Մոսկվայի Կարլ Մարքսի անվան ժողովրդական տնտեսագիտական ինստիտուտում։ 1919-1920 թվականներին ընդհատակյա կուսակցական-կազմակերպչական աշխատանք է տարել Կախեթի մարզում։ 1920 թվականին ձերբակալվել է։

1921-1922 թվականներին և 1925-1927 թվականներին եղել է Վրաստանի կոմկուսի Թելավի գավկոմի քարտուղար։ 1928-1937 թվականներին կուսակցական ղեկավար աշխատանք է տարել ՎԿԿ ԿԿ ապարատում (գյուղբաժնի վարիչ, ԲԳՏ ժողկոմի և Կենտրոնական վերահսկիչ հանձնաժողովի նախագահի տեղակալ, ԿԿ կազմ-բաժնի վարիչ և քարտուղարության անդամ)։

1934-1937 թվականներին Հարությունյանը վարել է ՎԿԿ Թբիլիսիի քաղկոմի քարտուղարի պաշտոնը։ 1937-1953 թվականներին՝ ՀԿԿ Կենտկոմի առաջին քարտուղար, 1938 թվականի մայիսից նաև Երքաղկոմի առաջին քարտուղար։ Հարությունյանը եղել է ՎԿԿ ԿԿ (1930-1937), ՀԿԿ ԿԿ (1937-1953) բյուրոների անդամ, Անդրերկրկոմի բյուրոյի անդամության թեկնածու (1930-1936), 1939 թվականից ԽՄԿԿ ԿԿ անդամության թեկնածու, 1949 թվականից՝ անդամ։

Ընտրվել է ԽՍՀՄ և ՀԽՍՀ I, II, III գումարումների Գերագույն խորհուրդների պատգամավոր։ Պարգևատրվել է Լենինի 4, Հայրենական պատերազմի I աստիճանի, Աշխատանքային կարմիր դրոշի շքանշաններով։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Национальная Академия наук Республики Армения. Институт Истории. «Григорий Арутюнов жизнь и деятельность» Составители։ Нами Микоян, Грант Аветисян. Издательство «Гитутюн» НАН РА Ереван 2000г.
  • В. Петросян.«Время Григория Арутюняна». В 3-х томах. Ереван. 2008г.
  • Фильм "Григорий Арутюнов: Первый секретарь второй Республики" https://www.youtube.com/watch?v=JA52s1A43ig
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 319 CC-BY-SA-icon-80x15.png