Լեռնային Ղարաբաղ
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արցախի Հանրապետություն

Լեռնային Արցախ (Լեռնային Ղարաբաղ), պատմական տարածաշրջան Հայկական լեռնաշխարհում, որն ընկած է Դաշտային Արցախի և Սյունիքի միջև և զբաղեցնում է Փոքր Կովկասի հարավարևելյան լեռնաշղթան։ Տարածաշրջանը հիմնականում անտառածածկ է և լեռնային։ Տարածաշրջանի մեծ մասն 1991 թվականից մինչև 2023 թվականը զբաղեցնում էր փաստացի անկախ Արցախի Հանրապետությունը։ Այժմ տարածքը Ադրբեջանի վերահսկողոթյան տակ է։
Անվան ստուգաբանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ուրարտական թագավորների թողած սեպագիր արձանագրությունները նշում են Արդախ/Ադախ, Ուրդեխե/Ուրտեխինի և Աթախունի կոչվող երկիր կամ հողեր, որոնք որոշ գիտնականներ նույնացնում են Արցախի հետ։
Հաճախ Լեռնային Ղարաբաղ տերմինն օգտագործվում է նախկին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը (Արցախի Հանրապետությունը) նշելու համար[1], թեև նրա տարածքը աշխարհագրորեն միայն մասամբ է համընկնում Լեռնային Ղարաբաղի հետ։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1989 թվականին Արցախի, այսինքն ԼՂԻՄ և Շահումյանի շրջանի բնակչությունը կազմում էր 192 000 մարդ, որոնցից 76% հայեր, 23% ադրբեջանցիներ, մնացած մասը կազմում էին ռուսները և քրդերը։
2023 թվականին (մինչ Արցախի հայաթափումը) ընդհանուր բնակչության թիվը 100 617 մարդ էր, որի մեծ մասը հայեր էին։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Պատմական Արցախի տարածքը Մեծ Հայքում
-
Խամսայի հինգ մելիքությունները
-
Խորհրդային Ադրբեջանի կողմից ստեղծված Քուրդիստանի շրջանը (Կարմիր Քուրդիստան) և Արցախը (ԼՂԻՄ-ը), 1930 թ
-
Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը (ԼՂԻՄ) 1923 -1991 թվականներին
-
Արցախի Հանրապետությունը 1994 - 2020 թվականներին
-
Արցախի Հանրապետության քարտեզը ՝ 2021 թվականի հունվարի 1-ի դրությամբ
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Президент Нагорного Карабаха подписал ряд законов». ИА REGNUM (ռուսերեն). Վերցված է 2022 թ․ ապրիլի 14-ին.