Դաշտային Ղարաբաղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Դաշտային Ղարաբաղը՝ Ադրբեջանի քարտեզին

Դաշտային Ղարաբաղ, քաղաքական եզրույթ, որը տարածքով համապատասխանում է Միլի դաշտավայրին[1]։ Դա Ղարաբաղի արևելյան, ադրբեջանաբնակ մասն է։ Ըստ Ադրբեջանի վարչական բաժանման՝ այստեղ են գտնվում Բարդայի, Թարթառի, Աղջաբեդի, Իմիշլիի, Ֆիզուլիի և Աղդամի շրջանները։ Վերջին երկուսի մեծ մասը 1993 թվականից գտնվում է Արցախի հոսկողության տակ է[2]։

1747 թվականից ստեղծվել էր Ղարաբաղի խանությունը, որի մեջ էին մտնում հայկական Սյունիք և Ուտիք նահանգների հարավը ու ամբողջ Արցախը։ 19-րդ դարում՝ Արևելյան Հայաստանի՝ Ռուսաստանին միանալուց հետո, Ղարաբաղի և Գանձակի խանությունները միավորվեցին Ելիզավետպոլի նահանգի մեջ։ 1921 թվականին, երբ Սյունիք նահանգի հարավը (Զանգեզուր, այժմ՝ Սյունիքի մարզ) վերջնականապես մտավ Խորհրդային Հայաստանի կազմի մեջ, Արցախը հայտնի դարձավ որպես Ղարաբաղի լեռնային հատված։ Այդ հայաբնակ շրջանում 1923 թվականին ձևավորվեց Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը, իսկ դրանից դուրս ընկած տարածքները հայտնի դարձան որպես «Դաշտային Ղարաբաղ»։

Այժմ դաշտային Ղարաբաղը հակադրվում է Լեռնային Ղարաբաղին՝ ցույց տալու համար տարածքի պատկանելությունը Ադրբեջանին։ Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղին, ապա 1991 թվականի սեպտեմբերի 2-ից դե ֆակտո անկախ այդ պետությունը 2017 թվականի փետրվարից վերականգնել է հայկական պատմական անունը և կոչվում է «Արցախ»[3]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 2 [Դ-Կ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 32 — 992 էջ։
  2. (անգլ.)CIA — The World Factbook. Azerbaijan.
  3. Արցախի հանրապետության սահմանադրություն