Ֆիզուլիի շրջան
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ֆիզուլի
| Երկիր | |
|---|---|
| Կարգավիճակ | Ադրբեջանի շրջան |
| Մտնում է | Ադրբեջան և Ադրբեջանական ԽՍՀ |
| Վարչկենտրոն | Ֆիզուլի |
| ԲԾՄ | 264 մետր |
| Բնակչություն | 125 400 մարդ |
| Տարածք | 1386 կմ² |
| Հիմնադրված է | օգոստոսի 8, 1930 թ. |
| ISO 3166-2 կոդ | AZ-FUZ |
| Հեռախոսային կոդ | 994 26 |
| Փոստային ինդեքսներ | 1900 |
| Ավտոմոբիլային կոդ | 19 |
| 39°36′01″N 47°08′35″E / 39.600278°N 47.143056°E | |
| fuzuli-ih.gov.az(ադրբ.) | |
Վարանդայի շրջանը (ադրբ.՝ Füzuli rayonu), Ադրբեջանի վարչատարածքային միավոր, որի արևմտյան մասը մինչև 2020 թվականի 44-օրյա պատերազմը փաստացի հանդիսացել է Արցախի Հանրապետության մաս և ներառված է եղել Հադրութի շրջանում։ Շրջանի տարածքը ադրբեջանի զինված ուժերի կողմից ժամանակավոր օկուպացված է։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիզուլիի շրջանը համապատասխանում է պատմական Հայաստանի Արցախ նահանգի Հարճլանք գավառին ու Մյուս Հաբանդ գավառի մի մասին։
1603 թվականից մինչև 1828 թվականը եղել է Պարսկաստանի կողմից պաշտոնապես ճանաչված հայկական ինքնիշխան Դիզակի մելիքության կազմում։ 1828 թվականին Ռուսաստանի և Պարսկաստանի միջև ստորագրված Թուրքմենչայի պայմանագրի հիման վրա, Արևելյան Հայաստանի մի շարք այլ տարածքների հետ, միացվել է Ռուսական Կայսրությանը։ Այստեղ է հիմնվել ռուսական ռազմակայան՝ Կարյագինո անունով, որի շուրջ ստեգծվել էր համանուն բնակավայր (բնակիչները ռուսներ, հայեր և թաթարներ էին)։ 1921 թվականին բռնակցվել է Խորհրդային Ադրբեջանին։ 1930 թվականի օգոստոսի 8-ին Ադրբեջանական ԽՍՀ հրամանագրով Կարյագինոն վերանվանվել է «Ֆիզուլի»։
Շրջանի մեծ մասը (արևմտյան) ազատագրված է Արցախի պաշտպանության զինյալ ուժերի կողմից 1993 թվականի օգոստոսի 23-ին։ Այժմ այն կրկին Արցախի (ԼՂՀ) Հադրութի շրջանի մաս է կազմում։
ադրբեջանի կողմից ժամանակավոր օկուպացված տարածքը, շուտով կմիավորվի մայր Արցախին։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]
| ||||||||||||||||||
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆիզուլիի շրջան» հոդվածին։ |
| ||||||
