Վարանդա (քաղաք)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ֆիզուլի (այլ կիրառումներ)
Քաղաք
Վարանդա
ադրբ.՝ Füzuli
Պատկեր:Fuzulidə peyk rabitəsi ilə işləyən seysmik stansiya.jpg
ԵրկիրԱրցախ Արցախ
ՇրջանՀադրութի շրջան
Հիմնադրված է1827 թվական թ.
ԲԾՄ416 մ
Խոսվող լեզուներհայերեն
Բնակչություն26,765 մարդ (2010)
Կրոնական կազմՀայ առաքելական եկեղեցի
Տեղաբնականունվարանդացի
Ժամային գոտիUTC+4
Հեռախոսային կոդ+994 141
##Վարանդա (քաղաք) (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)
Red pog.png
Արցախի Հանրապետության քարտեզը, որտեղ մուգ շագանակագույնով պատկերված են Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո գտնվող տարածքները, իսկ մարմնագույնով՝ Արցախի վերահսկողության ներքո գտնվող տարածքները 2021 թվականի հունվարի 1-ի դրությամբ[1]

Վարանդա (ադրբեջանական անունը՝ Ֆիզուլի), գյուղաքաղաք Արցախի Հանրապետության արևելքում։

Նախկինում եղել է Կարաբուլաղ անունով գյուղ Ելիզավետպոլի նահանգի Կարյագինոյի գավառում։

Ըստ Արցախի վարչական բաժանման՝ քաղաքը 1993 թվականից մտնում է Հադրութի հայաբնակ շրջանի կազմի մեջ[2][3], իսկ Ադրբեջանի Հանրապետությունը այն համարում է 1993-1994 թվականների պատերազմի ընթացքում հայերի կողմից գրավված տարածք, որը ներառվում է ադրբեջանական Ջաբրայիլի շրջանի կազմի մեջ։

2020 թվականի հոկտեմբերի 17-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է ադրբեջանական բանակի կողմից Ֆիզուլի քաղաքի ազատելու մասին[4]։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ուղիղ եթերում ասել է. «Փառապանծ ադրբեջանական բանակը ազատագրել է Ֆիզուլի քաղաքը և Ֆիզուլիի շրջանի Գոչահմեդլի, Չիմեն, Ջուվարլը, Փիրահմեդլի, Մուսաբեյլի, Իշըգլը, Դեդելի գյուղերը»[5][6][7]։ Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է այս հայտարարությունները[8]։

Արցախյան պատերազմ

Ծանոթագրություններ