Շրջան (վարչական միավոր)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Շրջան (այլ կիրառումներ)

Շրջան, վարչատարածքային կամ երբեմն ֆիզիկաաշխարհագրական միավոր։ Այն կարող է լինել առաջին աստիճանի միավոր, երբ պետությունը ուղղակիորեն բաղկացած է շրջաններից, և երկրորդական, երբ շրջանները մտնում են մարզերի կամ նահանգների մեջ։

Շրջանները սովորաբար կազմվում են որևէ քաղաքի, քաղաքատիպ ավանի կամ խոշոր գյուղի շուրջ գտնվող գյուղերից։

Առաջին աստիճանի միավորներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Շրջան կամ այս բառի թարգմանաբար օգտագործվող տարբերակներով են անվանվում հետևյալ երկրների վարչատարածքային միավորները։

Պետության անվանում Աշխարհամաս Շրջանի անվանում Բնօրինակ լեզվով Շրջանների ցուցակ
Աբխազիա Աբխազիա Եվրոպա/Ասիա առաիոն աբխ.՝ араион Աբխազիայի շրջաններ

Երկրորդ աստիճանի միավորներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հետևյալ պետություններում շրջանները պետության կազմի մեջ չեն մտնում ուղղակիորեն, այլ հանդիսանում են ավելի մեծ միավորների՝ գավառների, մարզերի կամ նահանգների մասերը։

Պետության անվանում Աշխարհամաս Մարզի անվանում Բնօրինակ լեզվով Մարզերի ցուցակ
Ադրբեջան Ադրբեջան Ասիա ռայոն ադրբ.՝ rayon Ադրբեջանի շրջաններ
Ալբանիա Ալբանիա Եվրոպա ռեթե ալբ․՝ rrethe Ալբանիայի շրջաններ
Ավստրիա Ավստրիա Եվրոպա բեցիրկ գերմ.՝ bezirk Ավստրիայի շրջաններ
Սիրիա Սիրիա Ասիա նահիյա արաբ․՝ ناحية‎‎ Սիրիայի շրջաններ
Լիբանան Լիբանան Ասիա կադա արաբ․՝ قضاء‎‎ Լիբանանի շրջաներ

Պատմական երկրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Որոշ երկրներ նույնպես բաժանված են եղել շրջանների։ Դրանք են՝

Պետության անվանում Աշխարհամաս Նահանգի անվանում Բնօրինակ լեզվով Ցուցակ
Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն Հայկական ԽՍՀ Ասիա շրջան հայ․՝ շրջան Հայկական ԽՍՀ շրջաններ

Շրջանը Ռուսաստանի, Բելիզի, Բելառուսի, Գերմանիայի, Վրաստանի, Լիտվայի, Մոլդավիայի, Ուկրաինայի և մի շարք այլ երկրների վարչատարածքային բաժանման հիմնական միավորներից մեկն է։

Շրջանի փոխարեն որոշ երկրներում օգտագործվում են՝ պովյատները Լեհաստանում, նահանգները Իսպանիայում, նոմերը Հունաստանում և այլն։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]