Ալբաներեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Infoboxforlang.png
Ալբաներեն
Shqip
Տեսակլեզու[1], մակրոլեզու[2] և կենդանի լեզու[3]
Ենթադասհնդեվրոպական լեզուներ
Մասն էԻլլիրիական լեզուներ
Երկրներ
ՇրջաններՍերբիա Սերբիա՝ Կոսովոյի և Մետոխիայի ինքնավար շրջան
Պաշտոնական կարգավիճակԱլբանիա Ալբանիա
Կոսովո Կոսովո
Խոսողների քանակ6 200 000 մարդ
Վերահսկող կազմակերպությունԱլբանիայի գիտությունների ակադեմիա
Լեզվակիրների թիվը7.6 մլն, որոնցից 5.4 միլիոն Ալբանիայում (2011[4])
ԴասակարգումՀնդեվրոպական լեզուներ
 Պալեոբալկանյան լեզուներ
Գրերի համակարգլատինական այբուբեն (ալբանական այբուբեն)
IETFsq
ԳՕՍՏ 7.75–97ալբ 030
ISO 639-1sq
ISO 639-2(B), sqi (T) alb (B), sqi (T)
ISO 639-3aln, aae, aat, als sqi, aln, aae, aat, als
ISO 639-5sqj

Distribution map of the Albanian language.jpg
Ալբաներենի տարածվածությունը

Albanian dialects.svg
Ալբաներենի բարբառները
Albanian language Վիքիպահեստում

Ալբաներեն (ալբ․՝ Gjuha shqipe կամ Shqip), բուն Ալբանիայի բնակչության, ինչպես նաև Կոսովոյում, Հունաստանում, Մակեդոնիայում, Իտալիայում[5] բնակվող ալբանացիների լեզու[6]։

Աշխարհում ալբաներենով խոսողների թիվը հասնում է 7.6 միլիոնի[7]։

Ալբաներենը հնդեվրոպական լեզվաընտանիքում գրավում է առանձին խումբ։ Արմատական ալբաներեն բառերն ու ձևերը շատ դժվար է առանձնացնել հունարենից, լատիներենից, թուրքերենից, ինչպես նաև ռոմանական և սլավոնական լեզուներից կատարված փոխառություններից։ Զգալիորեն տարբերվում է մնացած հնդեվրոպական լեզուներից։ Ունի երկու հիմնական բարբառ՝ հյուսիսային կամ գհեգյան, հարավային կամ տոսկյան ալբաներեն։ Ամենահին գրավոր հիշատակարանները վերաբերում են 15-րդ դարին։ 19-րդ դարի վերջին ձևավորվել է իբրև գրական լեզու[8]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալբաներենի մասին առաջին հիշատակումը եղել է 1285 թվականի հուլիսի 14-ին Դուբրովնիկում կազմված մի զեկուցագրում, որտեղ մի հանցագործության ականատես ոմն Մաթեոսը վկայում է. «Լեռան կողմից ես լսեցի ալբաներեն կանչող մի ձայն»։

Ժամանակակից ալբաներեն այբուբեն[խմբագրել | խմբագրել կոդը]

A a B b C c Ç ç D d Dh dh E e Ë ë
F f G g Gj gj H h I i J j K k L l
Ll ll M m N n Nj nj O o P p Q q R r
Rr rr S s Sh sh T t Th th U u V v X x
Xh xh Y y Z z Zh zh

Լեզվաբանական առանձնահատկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հոլովներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժամանակակից գրական ալբաներենում կա 5 հոլով՝ ուղղական, սեռական, տրական, հայցական և բացառական։

Գոյություն ունի հոլովման երկու տեսակ՝ անորոշ և որոշյալ։

  • Ալբաներեն male (սար) բառի հոլովումը
Անորոշ եզակի Անորոշ հոգնակի Որոշյալ եզակի Որոշյալ հոգնակի
Ուղղական հոլով mal (սար) male (սարեր) mali malet
Հայցական հոլով mal male malin malet
Սեռական հոլով i/e/të/së mali i/e/të/së maleve i/e/të/së malit i/e/të/së maleve
Տրական հոլով mali maleve malit maleve
Բացառական հոլով mali malesh malit maleve
  • Ալբաներեն zog (թռչուն) բառի հոլովումը
Անորոշ եզակի Անորոշ հոգնակի Որոշյալ եզակի Որոշյալ հոգնակի
Ուղղական հոլով zog (թռչուն) zogj (թռչուններ) zogu zogjtë
Հայցական հոլով zog zogj zogun zogjtë
Սեռական հոլով i/e/të/së zogu i/e/të/së zogjve i/e/të/së zogut i/e/të/së zogjve
Տրական հոլով zogu zogjve zogut zogjve
Բացառական հոլով zogu zogjsh zogut zogjve
  • Ալբաներեն vajzë (աղջիկ) բառի հոլովումը
Անորոշ եզակի Անորոշ հոգնակի Որոշյալ եզակի Որոշյալ հոգնակի
Ուղղական հոլով vajzë (աղջիկ) vajza (աղջիկներ) vajza vajzat
Հայցական հոլով vajzë vajza vajzën vajzat
Սեռական հոլով i/e/të/së vajze i/e/të/së vajzave i/e/të/së vajzës i/e/të/së vajzave
Տրական հոլով vajze vajzave vajzës vajzave
Բացառական հոլով vajze vajzash vajzës vajzave

Թվական անուն[խմբագրել | խմբագրել կոդը]

një — մեկ dy — երկու
tre — երեք katër — չորս
pesë — հինգ gjashtë — վեց
shtatë — յոթ tetë — ութ
nëntë — ինը dhjetë — տաս
njëmbëdhjetë- տասնմեկ dymbëdhjetë — տասներկու
trembëdhjetë — տասներեք katërmbëdhjetë — տասնչորս
pesëmbëdhjetë — տասնհինգ gjashtëmbëdhjetë — տասնվեց
shtatëmbëdhjetë — տասնյոթ tetëmbëdhjetë — տասնութ
nëntëmbëdhjetë — տասնինը njëzet — քսան
njëzetenjë — քսանմեկ njëzetedy — քսաներկու
tridhjetë — երեսուն dyzet — քառասուն
pesëdhjetë — հիսուն gjashtëdhjetë — վաթսուն
shatëdhjetë — յոթանասուն tetëdhjetë — ութսուն
nëntëdhjetë — իննսուն njëqind — հարյուր
pesëqind — հինգ հարյուր njëmijë — հազար
një milion — միլիոն një miliard — միլիարդ

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]