Ալբանիայի գիտությունների ակադեմիա
Ալբանիայի գիտությունների ակադեմիա | |
---|---|
![]() | |
Տեսակ | գիտությունների ակադեմիա |
Հիմնադրված է | 1972 |
Անդամակցություն | Միջազգային գիտական խորհուրդ[1], InterAcademy Partnership?[2] և All European Academies?[3] |
Երկիր | ![]() |
Կայք | akad.gov.al/ash/ |
![]() ![]() Ալբանիայի գիտությունների ակադեմիա, Ալբանիա | |
![]() |
Ալբանիայի գիտությունների ակադեմիա (ալբ․՝ Akademia e Shkencave e Shqipërisë), կարևոր գիտական հաստատություն Ալբանիայում։ Հիմնադրվել է 1972 թվականին[4]։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ալբանիայի գիտությունների ակադեմիայի կազմում ընդգրկված են վաստակաշատ գիտնականներ, որոնք ներգրավված են Ալբանիայում և երկրից դուրս գործող գիտահետազոտական կենտրոններում և կազմակերպություններում։ Ակադեմիան ունի 28 անդամ[5], 11 թղթակից անդամ[6], 26 պատվավոր անդամ[6]։
Ակադեմիան ունի երկու բաժին՝
- Հասարակական գիտությունների և ալբանագիտության բաժին
- Բնական և տեխնիկական գիտությունների բաժին
Բաղկացած է հետևյալ միավորներից՝
- Տեխնոլոգիական և ինովացիոն զարգացման ծրագրեր
- Արտաքին և հասարակության հետ կապերի մասնաճյուղ
- Գրադարան[7]
- Հրատարակչություն
Ալբանիայի գիտությունների ակադեմիայում է գտնվում երկրի ամենամեծ ակադեմիական գրադարանը, որը հիմնադրվել է 1975 թվականին 10,000 կտոր գրականությամբ, 1986 թվականին հավաքածուն կազմել է 8,120,000 նմուշ[8]։
2008 թվականին չորս հետազոտական ինստիտուտներ (Պատմության ինստիտուտ, Հնագիտության ինստիտուտ, Լեզվաբանության և գրականության ինստիտուտ, Բանահյուսական մշակույթի ինստիտուտ) առանձնացել են ակադեմիայից և ձևավորել Ալբանագիտության կենտրոն[9]։
Պարբերականներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Studia Albanica, ISSN 0585-5047
- AJNTS - Բնական և տեխնիկական գիտությունների ալբանական ամսագիր, ISSN 2074-0867
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ https://council.science/members/online-directory/
- ↑ https://www.interacademies.org/network/member-academies
- ↑ https://allea.org/members
- ↑ The World of Learning 2004 By Michael Salzman, Europa Publications ISBN 1-85743-182-0 Page 42 ([1])
- ↑ «Արխիվացված պատճենը»։ Արխիվացված է օրիգինալից 2011-08-20-ին։ Վերցված է 2016-03-28
- ↑ 6,0 6,1 «Արխիվացված պատճենը»։ Արխիվացված է օրիգինալից 2011-05-31-ին։ Վերցված է 2016-03-28
- ↑ «Արխիվացված պատճենը»։ Արխիվացված է օրիգինալից 2010-02-16-ին։ Վերցված է 2016-03-28
- ↑ World Encyclopedia of Library and Information Services By Robert Wedgeworth Third Edition ISBN 0-8389-0609-5 Page 41 ([2])
- ↑ Marenglen Verli (2014-12-28), Histori për botimin e historisë [History of History Publication], Gazeta Shqiptare, pp. 16, OCLC 777718670
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Պաշտոնական կայքը Archived 2010-02-13 at the Wayback Machine.
|