Ալբաներենի այբուբեն
Արտաքին տեսք
(Վերահղված է Ալբանական այբուբենից)
| Ալբաներենի այբուբեն | |
|---|---|
| Տեսակ | լատինատառ այբուբեն |
| Լեզուներ | ալբաներեն |
| Կազմված է | 36 տառ |
| Գրելաձևը | ձախից աջ |
Ժամանակակից ալբաներենի գրելաձևը հիմնված է լատիներենի վրա, վաղ շրջանում փորձեր են եղել արևելահունական գրի հիման վրա այբուբեն ստեղծել, սակայն այն տարածում չի գտել[1]։ Ալբաներենի այբուբենը բաղկացած է 36 տառերից։ Նրանցից 29-ը բաղաձայն են, իսկ 7-ը՝ ձայնավոր։ Ալբանական այբուբենի 9 տառեր համարվում են դիգրաֆ, 2-ը գրվում են դիակրիտիկներով։ w տառը չի մտնում այբուբենի մեջ, օգտագործվում է միայն փոխառյալ բառերում։
| Տառեր | Արտասանություն[2] | Հայերեն տառադարձություն (ծանոթագրություններով) |
|---|---|---|
| A | [a] | ա |
| B | [b] | բ |
| C | [t͡s] | ց |
| Ç | [t͡ʃ] | չ |
| D | [d] | դ |
| Dh | [ð] | դ (միջատամնային հնչեղ)։ Livadhja → Լիվադյա |
| E | [ɛ] | է՝ բառի սկզբում և ձայնավորներից հետո, ե՝ բաղաձայններից հետո |
| Ë | [ə] | է՝ բառի սկզբում և ձայնավորներից հետո, ե՝ բաղաձայններից հետո, ա/յա՝ բառավերջում (տե՛ս ծան. 3) |
| F | [f] | ֆ |
| G | [ɡ] | գ |
| Gj | [ɟ] | գյ (տե՛ս ծան. 1) |
| H | [h] | հ |
| I | [i] | ի |
| J | [j] | յ (տե՛ս ծան. 2) |
| K | [k] | ք |
| L | [l] | լյ (տե՛ս ծան. 1) |
| Ll | [ɫ] | լ (տե՛ս ծան. 1) |
| M | [m] | մ |
| N | [n] | ն |
| Nj | [ɲ] | նյ (տե՛ս ծան. 1) |
| O | [o] | օ |
| P | [p] | փ |
| Q | [c] | ք (տե՛ս ծան. 1) |
| R | [ɾ] | ռ (միաշեշտ) |
| Rr | [r] | ռռ (բազմաշեշտ) |
| S | [s] | ս |
| Sh | [ʃ] | շ |
| T | [t] | թ |
| Th | [θ] | թ (միջատամնավոր խուլ հնչյուն)։ Kthella → Կթելա |
| U | [u] | ու |
| V | [v] | վ |
| X | [d͡z] | ձ |
| Xh | [d͡ʒ] | ջ |
| Y | [y] | յու |
| Z | [z] | զ |
| Zh | [ʒ] | ժ |
- Աղյուսակի ծանոթագրություններ.
- 1. Հետևյալ տառերի փոխանցումը հայոց լեզու կախված է շուրջը գտնվող տառերից.
| Տառեր | +a, o, u | +e (ë), i, y | բառավերջում և բաղաձայններից առաջ |
Օրինակներ |
|---|---|---|---|---|
| gj | գյա, գյո, գյու | գե, գի, գյու | գյ | Gjegjani → Գյեգյանի |
| l | լյա, լյո, լյու | լե, լի, լյու | լյ | Lura → Լյուրա, Laçi → Լյաչի, Vlora → Վլյորա |
| ll | լա, լո, լու | լե, լի, լյու | լ | Bubullima → Բուբուլիմա, Mollaj → Մոլայ |
| nj | նյա, նյո, նյու | նե, նի, նյու | նյ | Perrenjas → Պերենյաս |
| q | կյա, կյո, կյու | կե, կի, կյու | կյ | Zerqani → Զերկյանի |
- 2. j-ի հետ համադրումներ հաջորդող ձայնավորի հետ, որ կատարվում են հետևյալ կերպ (բացի gj և nj համադրումներից, տե՛ս վերև)։
| Համադրում | Բառասկզբում և ձայնավորից հետո |
Բաղաձայնից հետո բառի ներսում |
Օրինակներ |
|---|---|---|---|
| ja | յա | յա | Topojani → Топояни, Krutja → Կրուտյա |
| je | ե | յե | Մյեդա |
| jë | յե | յե | Vau i Dejës → Վաու ի դեյես |
| ji | (յի) | յի | |
| jo | յո | յո | Pajovë → Պայովա |
| ju | յու | յու | |
| jy | յու | յու |
- 3. Աշխարհագրական անվանումները սովորաբար փոխանցվում են որոշակի ձևով, չնայած լատիներենում սովորաբար տարածված են անորոշ ձևով։ Սովորաբար գրվում է Vlorë, բայց տառադարձության ժամանակ հիմնականում գրվում է որոշակի ձևը՝ Vlora → Վլյորա։ Որոշակի ձևերի կազմավորումը բավական բարդ է և կախված է վերջին հնչյունից շեշտադրումից և բառի սեռից (իգական, արական կամ միջին)։ Այդ իսկ պատճառով ցանկալի է աշխարհագրական անունների գրությունը ստուգել հայալեզու քարտեզի միջոցով։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Հ. Զ. Պետրոսյան, Ս. Ա. Գալստյան, Թ. Ա. Ղարագյուլյան, Լեզվաբանական բառարան (խմբ. Էդ. Բ. Աղայան), Երևան, «Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիայի հրատարակչություն», 1975, էջ 3։
- ↑ Միջազգային հնչյունաբանական այբուբեն
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ինչպես կարդալ ալբաներենով Արխիվացված 2015-10-17 Wayback Machine