Լյուրա
Լյուրա[1] (ալբ․՝ Parku Kombetar i Lurës), ազգային պարկ Ալբանիայի հյուսիսարևելյան մասում՝ Դիբերի (Dibër) շրջանում։ Լյուրա ազգային պարկը ստեղծվել է 1966 թվականին։ Զբաղեցնում է 1280 հեկտար տարածք Կունոր լեռան արևելյան մասում, որը Լյուրայի ամենաբարձր գագաթն է։ Բարձրությունը ծովի մակարդակից 2119 մ է[2]։ Պարկը հայտնի է իր 12 լճերով և վայրի բնությամբ։ Այս հանգամանքներով պայմանավորված՝ ամբողջ տարին Լյուրա են գալիս բազմաթիվ այցելուներ։
2014 թվականին ալբանական կառավարությունը սկսել է աշխատանքներ ձեռնարկել անտառի վերականգնման և ճանապարհներ անցկացնելու ուղղությամբ[3][4]։ Կապիտալիստական շրջանում Լյուրայի անտառներում զանգվածային ծառահատումներ են կատարվել. եղել են նաև անտառային հրդեհներ։ Սրանց հետևանքով տուժել է պարկի էկոհամակարգը։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Լյուրա ազգային պարկը գտնվում է Լյուրայի բարձրադիր լեռների արևելյան լանջերին։ Պարկում կան կենդանի բնության հազվագյուտ տեսակներ։
Պարկի 12 լճերն առաջացել են սառցե դարաշրջանում սառույցների հալման արդյունքում։ Նրանց ընդհանուր մակերեսը կազմում է մոտ 100 հեկտար։ Լճերը գտնվում են երկրի հյուսիսարևելյան մաում՝ Դիբերի շրջանում։ Ունեն 1200-1500 մ բարձրություն։ Ամռանը դրանք ծածկվում են մեծ, սպիտակ ջրաշուշաններով։
Լյուրայի լճերն են.
- Մեծ լիճ (ալբ․՝ Liqeni я Madh), 32 հա
- Սոճիների լիճ, 13 հա
- Սև լիճ (ալբ․՝ Liqeni я Зи), 8 հա
- Ծաղիկների լիճ (ալբ․՝ Liqeni я Luleve), 4 հա
- Կովերի լիճ (ալբ․՝ Liqeni я Lopeve)
Կենդանական և բուսական աշխարհ
[խմբագրել | խմբագրել կոդը]Պարկում ամենատարածված ծառը հաճարենին է։ Այն աճում է 900-1000 մետրից մինչև 1900-2000 մ բարձրության վրա։ Սև սոճին աճոմ է 1600-1700 մ բարձրություններում, իսկ կարմիր սոճին հանդիպում է 1700-2000 մ քարուտ բարձրություններում։
Անտառներում ապրում են տարբեր կենդանիներ՝ գորշ արջ, սովորական լուսան, եվրասիական գայլ, անտառային կզաքիս, այծյամ, խլահավ ևն։
Լյուրան մեծ հնարավորություններ ունի էկոզբոսաշրջության, ձմեռային մարզաձևերի, ձիավարության ոլորտներում։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ БРЭ/Албания
- ↑ Soviet military map К-34-77-В (1:50.000)
- ↑ «2 million trees for the Lura Park». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 26-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 28-ին.
- ↑ Nis rehabilitimi dhe ripyllëzimi i Parkut Kombëtar të Lurës