Հրանտ Պետրոսյան
Հրանտ Պետրոսյան | |
---|---|
Ծնվել է | հունվարի 14, 1927 Հաթերք, Մարտակերտի շրջան, Արցախ |
Մահացել է | մարտի 16, 2001 (74 տարեկան) Նյու Ջերսի, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | լեզվաբան |
Հաստատություն(ներ) | Երևանի պետական համալսարան և ՀՀ ԳԱԱ Հրաչյա Աճառյանի անվան լեզվի ինստիտուտ |
Ալմա մատեր | Արցախի պետական համալսարան (1946) և Երևանի պետական համալսարան (1951) |
Գիտական աստիճան | բանասիրական գիտությունների դոկտոր (1973) և պրոֆեսոր (1978) |
Տիրապետում է լեզուներին | հայերեն |
Հրանտ Զինավորի Պետրոսյան (հունվարի 14, 1927, Հաթերք, Մարտակերտի շրջան, Արցախ - մարտի 16, 2001, Նյու Ջերսի, ԱՄՆ), հայ լեզվաբան, հայերենագետ, բանասիրական գիտությունների դոկտոր (1973), պրոֆեսոր (1978)։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հրանտ Պետրոսյանը ծնվել է 1927 թվականի հունվարի 14-ին Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջանի Հաթերք գյուղում, որտեղ ավարտել է միջնակարգ դպրոցը։ 1946 թվականին ավարտել է Ստեփանակերտի ուսուցչական (երկամյա) ինստիտուտը, այնուհետև սովորել է ԵՊՀ բանասիրության ֆակուլտետում, որն ավարտել է 1951 թվականին։ 1954 թվականին պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն։ 1955-1956 թվականներին Հրանտ Պետրոսյանը՝ որպես խմբագիր, աշխատել է ԵՊՀ հրատարակչությունում։ 1957-1963 թվականներին եղել է ՀԽՍՀ ԳԱ Հրաչյա Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի գիտաշխատող։ 1963-1993 թվականներին դասախոսել է ԵՊՀ-ում։
1973 թվականին Հրանտ Պետրոսյանը պաշտպանել է դոկտորական ատենախոսություն։ 1978 թվականից նա եղել է համալսարանի ընդհանուր և համեմատական լեզվաբանության ամբիոնի պրոֆեսոր, իսկ 1993 թվականից՝ նույն ամբիոնի վարիչ։
Հրանտ Պետրոսյանը վախճանվել է 2001 թվականի մարտի 16-ին Նյու Ջերսիում (ԱՄՆ)։
Հրանտ Պետրոսյանն իր գիտական գործունեության շուրջ 30 տարիների ընթացքում հեղինակել է հայերենագիտույթանն ու ընդհանուր լեզվաբանությանը նվիրված բազմաթիվ հոդվածներ և մենագրական աշխատություններ։ Մասնակցել է «Լեզվաբանական բառարանի» (Երևան, 1975) ստեղծման աշխատանքներին։
Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Գոյականի առումները հայերենում, Երևան, 1960,
- Գոյականի թվի կարգը հայերենում, Երևան, 1972,
- Լեզվաբանական բառարան, 1975 (համահեղինակ)
- Ակնարկներ հայերենի պատմական ձևաբանության, Երևան, 1976,
- Հայերենագիտական բառարան, Երևան, 1987։
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Հ. Պետրոսյան, Հայերենագիտական բառարան, Երևան, 1987, էջ 528-529։
- Հրանտ Պետրոսյան
|
- Հունվարի 14 ծնունդներ
- 1927 ծնունդներ
- Արցախի Հանրապետությունում ծնվածներ
- Մարտի 16 մահեր
- 2001 մահեր
- ԱՄՆ-ում մահացածներ
- ԵՊՀ դասախոսներ
- Արցախի պետական համալսարանի շրջանավարտներ
- ԵՊՀ շրջանավարտներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Հայ լեզվաբաններ
- Հայերենագետներ
- Բանասիրական գիտությունների դոկտորներ
- Հայ պրոֆեսորներ
- ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի շրջանավարտներ