Jump to content

Չեռնոգորիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Црна Гора
Crna Gora
Մոնտենեգրո
Չեռնոգորիայի դրոշ
Դրոշ
Չեռնոգորիայի զինանշանը
Զինանշան
Ազգային օրհներգ՝ Oj, svijetla majska zoro
Չեռնոգորիայի դիրքը
Չեռնոգորիայի դիրքը
ՄայրաքաղաքՊոդգորիցա
Պետական լեզուներ Չեռնոգորերեն
Կառավարում Նախագահական Հանրապետություն
Անկախություն
Տարածք
 -  Ընդհանուր 14,026 կմ² 
 -  Ջրային (%) 0.015%
Բնակչություն
 -  2011 մարդահամարը 625,266 
 -  Խտություն 44.9 /կմ² 
115.6 /մղոն²
Արժույթ Եվրո (EUR)
Ժամային գոտի CET (ՀԿԺ+1)
 -  Ամռանը (DST) CEST (ՀԿԺ+2)
Ազգային դոմեն .me
Հեռախոսային կոդ +382

Մոնտենեգրո (չեռնCrna Gora / Црна Гора – «Սև Լեռ»), երկիր Հարավարևելյան Եվրոպայում։ Մայրաքաղաքն ու խոշորագույն քաղաքը Պոդգորիցան է։ Հյուսիսից սահմանակից է Սերբիային և Բոսնիա և Հերցեգովինային, արևելքից Ալբանիային և Կոսովոյին, իսկ արևմուտքից Խորվաթիային և Ադրիատիկ ծովին։ 2010 թվականին ստացել է Եվրամիության անդամության թեկնածու երկրի պաշտոնական կարգավիճակ[1]։ 2017 թվականին անդամագրվել է ՆԱՏՕ-ին։

Աշխարհագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Չեռնոգորիան նորաստեղծ պետություն է Եվրոպայի հարավ-արևելքում՝ Բալկանյան թերակղզում։ Ափերը ողողվում են Ադրիատիկ ծովի ջրերով։ Երկրի տարածքի մեծ մասը գտնվում է Դինարյան բարձրավանդակում (առավելագույն բարձրությունը՝ 2522 մ՝ Դուրմիտոր լեռ), հարավ-արևմուտքում Չեռնոգորիայի կարստային սարավանդն է։

Ընդերքում կան բոքսիտների, կապարի, ցինկի, գորշ ածխի պաշարներ։

Կլիման չափավոր ցամաքային է, ափամերձ գոտում՝ միջերկրածովյան։

Արդյունաբերություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արդյունաբերության առաջատար ճյուղը հանքարդյունահանությունն է։ Կան տեքստիլ, սննդի, նավանորոգման, մետաղամշակման, ծխախոտի արդյունաբերության ձեռնարկություններ։

Գյուղատնտեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղատնտեսության առաջատար ճյուղն անասնապահությունն է։ Մշակվում են ձիթենի, եգիպտացորեն, գարի, ծխախոտ, կարտոֆիլ։ Զբաղվում են նաև պտղաբուծությամբ (սալոր, թուզ, նուռ, նուշ, նարինջ, մանդարին, կիտրոն)։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • «Черногория». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  • Ю. Е. Бычков Черногория. От прошлого к настоящему, Декоративное искусство. — 2008.
  • John V.A. Fine. (1994). The Late Medieval Balkans: A Critical Survey from the Late Twelfth Century to the Ottoman Conquest. The University of Michigan Press. ISBN 0-472-08260-4

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Չեռնոգորիա» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 8