Հոլովում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հոլովումը, թեքական և կցական լեզուներում անունների և դերանունների փոփոխությունն է՝ ըստ հոլովների։ Հոլովման մեջ դրսևորվում են հոլովի, թվի, դասի, առկայացման (որոշյալություն), դեմքի (դերանունների դեպքում), որոշ լեզուներում՝ նաև սեռի քերականական կարգերը։

Հոլովումը հայերենում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայերենում գոյականները և դերանունների մի մասը հոլովվում են տարբեր հարացույցներով։ Ըստ այդմ՝ տարբերակում են անվանական և դերանվանական հոլովումներ։ Վերջինիս եզակի և հոգնակի թվերը, ուղիղ և թեք հոլովները կազմվում են տարբեր հիմքերից։ Անվանական հոլովման մեջ բառի հիմքը կրում է միայն հնչյունային փոփոխություններ։ Ըստ թեքույթների բնույթի՝ հոլովման տիպերը տարբեր են. հիմքի հերթագայություններով կազմված տիպերը կոչվում են ներքին թեքման, վերջավորություններով կազմված տիպերը՝ արտաքին թեքման հոլովումներ։ Հոլովման տիպերը (հոլովումները) որոշվում են եզակի սեռական-տրական հոլովաձևերից, որոնք արևելահայերենում ունեն կազմության հետևյալ տարբերակները.

  • վերջավորություններ՝ աղջկ-ա, քաղաք-ի, սիր-ո, ձի-ու, գարն-ան, կն-ոջ, օր-վա, մահ-վան, կորստ-յան,
  • հիմքի հերթագայություններ՝ հայր-հոր, դուստր-դստեր, գինի-գինու, տուն-տան, անուն-անվան։

Առավել տարածված են արտաքին թեքման ի, ու և ներքին թեքման՝ ու, ա հոլովումները։

Արտաքին հոլովում[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հոլովումը հոլովման այն ձևն է, երբ բառի թեք հոլովները կազմվում են բառի վերջից համապատասխան հոլովիչների ավելացմամբ։

Հայերենի արտաքին հոլովումներն են՝

Հայերենում ամենաշատ բառեր ենթարկվում են Ի արտաքին հոլովման, որն անվանվում է ընդհանրական հոլովում[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Մ. Ասատրյան, Ժամանակակից հայոց լեզու, Ձևաբանություն, Երևան, 2002, էջ 73:

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Աղայան Է., «Ժամանակակից հայերենի հոլովումը և խոնարհումը», Երևան, 1967։
  • Ջահուկյան Գ., «Ժամանակակից հայերենի հոլովական համակարգը», Երևան, 1967։
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png