Տրական հոլով
Տրական հոլովը ցույց է տալիս առարկա, որին մոտենում կամ տրվում է մի անձ կամ առարկա, որին հանգում է ենթակայի կատարած գործողութունը և այլն։
Տրական հոլովը պատասխանում է ո՞ւմ, ինչի՞(ն), ե՞րբ, որտե՞ղ հարցերին։ Տրական հոլովը իմաստով հակադրվում է բացառականին, որը գործողության ելակետն է ցույց տալիս։ Տրականը ձևով նման է սեռական հոլովին, սակայն վերջինից տարբերվում է հոդառությամբ։ Այս երկու հոլովները հաճախ չեն առանձնացնում, և այդ երկուսը միասին անվանում են սեռական-տրական հոլով[1]։ Հոդ չեն ստանում մարդիկ, կին գոյականների հոգնակի տրականները, ինչպես նաև անք, ենք, ոնք մասնիկներով ձևավորված գոյականների հոգնակի տրականները։ Տրականը հոդ չի ստանում նաև մի քանի կապական կապակցություններում՝ առանց գրքի, հանուն հայրենիքի։
Տրական հոլովը նախադասության մեջ կարող է զբաղեցնել քերականական հետևյալ պաշտոնները՝
- հանգման անուղղակի խնդիր՝ Դիլան դային մոտեցավ հնձանին։
- Մատուցման անուղակի խնդիր՝ Հոր նամակը տվել էր փաստաբանին։
- Նպատակի պարագա՝ Եկել էր սովորելու\\գնումների։
- Տեղի պարագա՝ Ծովափին հանգստանում էին։
- Ժամանակի պարագա՝ Լուսաբացին վառվում էր թեժ արևը նոր։
- Ներգործման անուղղակի խնդիր՝ Գերվեց աչքերին։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Մ. Ասատրյան, Ժամանակակից հայոց լեզու, Ձևաբանություն, Երևան, 2002, էջ 67։