Տեղի պարագա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Տեղի պարագա, նախադասության երկրորդական անդամ, բայական անդամի լրացում, որը ցույց է տալիս գործողության, եղելության տեղը[1]։

Տեղի պարագան ունի իմաստային տարբերակներ, որոնք շարահյուսական հարաբերության ընդհանրություն ունեն, սակայն նրբերանգային ներքին տարբերություններ ունեն, օրինակ՝

  1. գործողության կատարման տեղում կա տվյալ հատկանիշը. օրինակ՝ Ամենուրեք վխտում էին զինված քրմեր, տաճարական զինվորներ (Սերո Խանզադյան): Գրադարանում պահվում են Շեքսպիրի երկերը, ուսումնասիրություններ նրա մասին (ՀՍՀԴրսում շարունակում է մոլեգնել աշնան քամին (Շահեն Թաթիկյան):
  2. Այն տեղը, դեպի ուր ուղղված է գործողությունը (ուղևորման). օրինակ՝ —Սպասենք մեկը պատահի` իմանանք ո՞ւր են տանում էս ճամփաները, — ասաց Հովսեփը ձիուց իջնելով (Ստեփան Զորյան): Մենք քարշ ենք գալիս դեպի հրապարակ, այնտեղից շեփորը կրկին կանչում է մեզ (Խաժակ Գյուլնազարյան): Իսկ մի քանի օր անց Վալյան հրաժեշտ տվեց բոլորին ու թիկունքային էշելոնով Յասսիից վերադարձավ հայրենիք (Զորայր Խալափյան):
  3. Առարկայի նկատմամբ որևէ հարաբերությամբ տեղ, տարածություն, որով (որի միջով, վրայով, վերևով, մոտով և այլն) կատարվում է առարկայի գործողությունը, նրա շարժումը. օրինակ՝ Գետի վրայով ինչ-որ մշուշ էր բարձրանում, և, չցիտես ինչու, նեխած չեչի հոտ էր գալիս (Սևդա Սևան): Անցավ կամրջով, ձեռքը սահեցրեց ողորկ ճաղաշարով (Նիկոլայ Օստրովսկի): Անցնում էի մի ջամիի մոտով ու երգ մռլտում քթիս տակ (Գևորգ Դևրիկյան

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ս. Աբրահամյան, Ժամանակակից հայերենի քերականություն, Երևան, 1975, էջ 303-304։