Գևորգ Դևրիկյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Գևորգ Դևրիկյան
Գևորգ Դևրիկյան.jpg
Ծնվել էհոկտեմբերի 1, 1937(1937-10-01)
Վախճանվել էսեպտեմբերի 5, 1996(1996-09-05) (58 տարեկանում)
Վախճանի վայրԵրևան, Հայաստան
Մասնագիտությունարձակագիր և հրապարակախոս
Ազգությունհայ
ԿրթությունՀայկական պետական մանկավարժական համալսարան
ԿուսակցությունԽՄԿԿ
ԶավակներՎարդան Դևրիկյան
Գևորգ Դևրիկյան Վիքիքաղվածքում
Գևորգ Դևրիկյան Վիքիդարանում

Գևորգ Խաչատուրի Դևրիկյան (1937, հոկտեմբերի 1, Դոնի Ռոստով - 1996, սեպտեմբերի 5, Երևան), հայ արձակագիր, հրապարակախոս։ ԽՍՀՄ գրողների միության անդամ 1977 թվականից: ԽՄԿԿ անդամ 1965 թվականից:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1961 թվականին ավարտել է Հայկական պետական մանկավարժական համալսարանը: 1961-1962 թվականներին աշխատել է «Երևան» թերթի խմբագրությունում որպես սրբագրիչ, 1962-1965 թվականներին՝ «Կոմունիզմի ուղիով» (Էջմիածին) որպես պատասխանատու քարտուղար, 1965-1967 թվականներին՝ նույն թերթում խմբագրի տեղակալ, 1967-1970 թվականներին՝ ՀԽՍՀ Նախարարների խորհրդի մամուլի պետական կոմիտեում որպես ավագ խմբագիր 1970-1974 թվականներին՝ նույն կոմիտեում խմբագրական բաժնի պետ: 1974-1982 թվականներին եղել է «Սովետական գրող» հրատարակչության բաժնի վարիչ, 1986 թվականից՝ «Արևիկ» հրատարակչության գլխավոր խմբագիր[1]։

Դևրիկյանի ստեղծագործության թեմատիկան արդիականությունն է, հայոց պատմությունը, ազգային լավագույն ավանդույթների ժառանգման խնդիրները։

Դևրիկյան ընտանիքի և ավագ որդու՝ Վարդան Դևրիկյանի նախաձեռնությամբ Գևորգ Դևրիկյանի ծննդյան 75-րդ տարեդարձին լույս է տեսել «Հայոց մեծերը» գիրքը, որը հեղինակի վերջին գիրքն է և հանդիսանում է նրա ստեղծագործական կյանքի հանրագումարը[2][3]:

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վեպեր

  • «Վիրավոր կռունկ», 1978
  • «Տրդատ ճարտարապետ», 1983
  • «Գոյամարտ», 1986

Վիպակ

  • «Երկրագունդը կլոր է», 1985

Պատմվածքներ

  • «Մաքառում»: «Գիրը մնաց հիշատակող», 1980 (1985 թվականից՝ «Մաքառում» հեռուստապիես)
  • «Մանկության տուն», 1989
  • «Պատմվածքներ», 1997

Հրապարակախոսական հոդվածների ժողովածուներ

  • «Սրբացած հուշարձան», 1975
  • «ճակատագրի ճանապարհներ», 1978
  • «Հարգանք», 1987

Ժամանակակիցները Գևորգ Դևրիկյանի մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

Aquote1.png Բեղուն էր նրա գրիչը, իսկ ստեղծագործությունները խորը գիտելիքների, հարուստ կուտակումների արդյունք: Aquote2.png


Երկերի մատենագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Վիրավոր կռունկ, Երևան, 1973, 276 էջ:
  • Սրբացած հուշարձան, Երևան, 1975, 304 էջ:
  • Վիրավոր կռունկ (վեպ), Երևան, 1977, 596 էջ:
  • Դևրիկյան Գևորգ, Աբրահամյան Հենրիկ, Ճակատագրի ճանապարհներ, Երևան, 1978, 204 էջ:
  • Մաքառում: Գիրը մնաց հիշատակող: Օպերացիա ԲՈՒՀ (պատմվածքներ), Երևան, 1980, 496 էջ:
  • Տրդատ ճարտարապետ (վեպ), Երևան, 1983, 528 էջ:
  • Երկրագունդը կլոր է (վիպակ), Երևան, 1985, 248 էջ:
  • Գոյամարտ, Երևան, 1986, 816 էջ:
  • Հարգանք (հրապարակախոսություն), Երևան, 1987, 272 էջ:
  • Մանկության տուն, Երևան, 1989, 504 էջ:
  • Նոր Արաբկիր: Ապրող կոթող, Երևան, 1995, 120 էջ:
  • Պատմվածքներ, Էջմիածին, 1997, 136 էջ:
  • Հայոց մեծերը (ակնարկ-էսսեներ), Երևան, 2012, 480 էջ:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005 
  2. Գևորգ Դևրիկյանն այսօր կդառնա 75 տարեկան
  3. Դևրիկյան, Գևորգ, Հայոց մեծերը: Գիրք Ա