Կոմունիզմի ուղիով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

«Կոմունիզմի ուղիով» խորհրդային շրջանի հայկական երկօրյա թերթ։ Հանդիսացել է ՀԿԿ էջմիածնի շրջկոմի, ժողովրդական դեպուտատների շրջանային և քաղաքային սովետների օրգանը։ Առաջին անգամ լույս է տեսել 1964 թվականին, էջմիածնում։

Լուսաբանել է արտադրական ձեռնարկությունների ու գյուղատնտեսական միավորումների աշխատանքային գործունեությունը։ Կարևոր տեղ էր հատկացնում «ժողովուրդների բարեկամությանն ու պրոլետարական ինտերնացիոնալիզմին», «սովետական հայրենասիրության» և երիտասարդության կոմունիստական ագիտացիոն դաստիարակության հարցերին։ Լուսաբանում էր շրջանի հասարակական, մշակութային և մարզական առօրյան, տպագրում բժշկական, իրավաբանական խորհուրդներ։

Հաջորդել է «Բամբակի համար» (1931—34), «Կոլխոզ ֆրոնտ» (1934-1955), «էջմիածնի կոլտնտեսական» (1956-1962) և «Կոմունիզմի ուղիով» (միջշրջանային, 1962-1964) թերթերին։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 554 CC-BY-SA-icon-80x15.png