Խորհրդային Միության կոմունիստական կուսակցություն
Խորհրդային Միության կոմունիստական կուսակցություն Lua–ի սխալ՝ expandTemplate: template "lang-be-tarask" does not exist։ | |
---|---|
![]() | |
Տեսակ | կոմունիստական կուսակցություն |
Երկիր | ![]() |
Առաջնորդ | ԽՄԿԿ ԿԿ գլխավոր քարտուղար |
Հիմնադիր | Վլադիմիր Իլյիչ Լենին |
Հիմնադրված | հունվարի 1, 1912 |
Լուծարված | օգոստոսի 29, 1991 |
Գաղափարախոսություն | մարքսիզմ-լենինիցմ, սոցիալիզմ և Պետական կապիտալիզմ |
Շտաբ | Staraya Square, Տվերսկի շրջան, Մոսկվայի կենտրոնական վարչական շրջան, Մոսկվա, ԽՍՀՄ |
Նախորդ | Ռուսական սոցիալ-դեմոկրատական կուսակցություն (բոլշևիկների) |
Հաջորդ | Union of Communist Parties – Communist Party of the Soviet Union? և Communist Party of the Soviet Union? |
Communist Party of the Soviet Union Վիքիպահեստում |
Խորհրդային Միության կոմունիստական կուսակցություն[Ն 1] եղել է ԽՍՀՄ-ի հիմնադիր և իշխող կուսակցությունը: ԽՄԿԿ-ն միայնակ իշխող կուսակցությունն է եղել ԽՍՀՄ-ում մինչև 1990 թվականը, երբ Խորհրդային Միության Ժողովրդական պատգամավորների կոնգրեսը փոխեց սահմանադրության 6-րդ հոդվածը, որով մենիշխանություն էր տրված ԽՄԿԿ-ին քաղաքական համակարգում: Կուսակցությունը հիմնադրվել էր 1912 թվականին Բոլշևիկների կողմից, որը Վլադիմիր Լենինի կողմից գլխավորած հեղափոխական խումբ էր, որը իշխանության եկավ 1917 թվականի Հոկտեմբերյան հեղափոխության արդյունքով: Կուսակցությունը կազմալուծվեց 1991 թվականի օգոստոսի 29-ին հեղաշրջման փորձից քիչ հետո։
ԽՄԿԿ-ն կոմունիստական կուսակցություն էր հիմնված ժողովրդավարական ցենրալիզմի վրա, Լենինի կողմից ներմուծված սկզբունք, որը հիմնված էր ժողովրդավարական և բաց քննարկումների քաղաքականություն կուսակցության ներսում և ընդհանուր միություն և վստահություն իրականացվող քաղաքականության հանդեպ: ԽՄԿԿ-ի բարձրագույն մարմինը կուսակցության հարագումարն էր, որը գումարվում էր ամեն հինգ տարին մեկ անգամ: Երբ հանրագումար չէր հրավիրվում, Կենտրոնական կոմիտեն դառնում էր բարձրագույն մարմին: Քանի որ Կենտրոնական կոմիտեի նիստերը գումարվում էին տարին երկու անգամ, առօրյա իրավունքները և պարտականությունները կատարում էր Պոլիտբյուրոն, the Քարտուղարություն և Օրգբյուրոն (մինչև 1952 թվականը): Կուսակցության ղեկավարը նաև կառավարության ղեկավարը և համատեղում էր Գլխավոր քարտուղարի, վարչապետի կամ պետության ղեկավարի պաշտոնը, կամ երեք պաշտոններից մեկը կամ երկուսը, սակայն երբեք երեք պաշտոնները միասին: Կուսակցության ղեկավարը դե ֆակտո ԽՄԿԿ Պոլիտբյուրոյի նախագահն էր և ԽՍՀՄ առաջնորդը։
1922 թվականին ԽՍՀՄ-ի հիմնադրումից հետո, Լենինը ներդրեց Խառը տնտեսություն, որը առավել հայտնի է Նոր տնտեսական քաղաքականություն, որը թույլ էր տալիստ կապիտալիստներին գործել կոմունիստական կուսակցության թելադրանքի ներքո, ինչի նպատակներ հող ստեղծել սոցիալիզմի համար, ոնչը կբերի պետության տնտեսության զարգացմանը: 1929 թվականին կուսակցության ղեկավար դարձավ Իոսիֆ Ստալինը, ով պետության գաղափարախոսության հիմքում դրեց Մարքսիզմ-Լենինիզմի ուսմունքը: Կուսակցությունը պետությունը ամբողջությամբ դարձրեց սոցիալիստական, որի ներքո ամբողջ արդյունաբերությունը պետականացվեց և տնտեսությունը անցավ պլանային համակարգին: Վերականգնվելով Երկրորդ համաշխարհային պատերազմից՝ իրականացվեցին բարեփոխումներ, որով ապակենտրոնացվեց տնտեսության պլանավորումը և ազատականացվեց ԽՍՀՄ հասարակությունը: 1980 թվականի դրությամբ մի շարք գործոնների պատճառով, ներառյալ միջուկային սպառազինությունների մրցավազքը ԱՄՆ-ի հետ հարված հասցրին տնտեսությանը, որը բերեց լճացման և հիասթափությունների աճին: 1985 թվականին կուսակցության ղեկավար դարձավ Միխայիլ Գորբաչով, ով փորձց անցում կատարել շուկայական տնտսության: Գորբաչովը մշակեց նոր տնտեսական ծրագիր, որը նման էր Լենինի Նոր տնտեսական քաղաքականությանը և կոչվեց պերեստրոյկա կամ վերակառուցում, սակայն բարեփոխումները բերեցին ազատ բազմակուսակցական ընտրությունների, ինչից անկում ապրեց կոմունիստական կուսակցության հզորությունը։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Անվանում[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1912–1918.
Ռուսաստանի սոցյալ-դեմոկրատական բանվորական կուսակցություն (Բոլշևիկներ) - 1918–1925.
Ռուսաստանի կոմունիստական կուսակցություն (Բոլշևիկներ) - 1925–1952.
Համամիութենական կոմունիստական կուսակցություն (Բոլշևիկներ) - 1952–1991.
Խորհրդային Միության կոմունիստական կուսակցություն
Վաղ տարիներ (1912–1924)[խմբագրել | խմբագրել կոդը]
ԽՄԿԿ-ն կազմավորել են Բոլշևիկները, որպես Ռուսաստանի սոցիալ դեմոկրատական կուսակցության մաս Վլադիմիր Լենինի գլխավորությամբ` առանձնանալով սոցիալ դեմոկրատներից 1912 թվականի հուվարին և ձևավորեցին նոր կուսակցություն Պրագայի կուսակցական հանձնաժողովում, որը կոչվեց Ռուսաստանի սոցիալ-դեմոկրատական բանվորական կուսակցություն: Մինչև 1917 թվականի Փետրվարյան հեղափոխությունը կուսակցությունը գործել է ընդհատակյա, որպես հակացարական կազմավորված խմբեր: Հեղափոխության սկզբի դրությամբ կուսակցության հիմնական առաջնորդներից շատերը, այդ թվում Լենինը, արտաքսված էին:
Երբ ցար Նիկոլայ II-ը գահընկեց եղավ 1917 թվականի փետրվարին, հիմնադրվեց Ռուսաստանի հանրապետությունը, որը կառավարում էր ժամանակավոր կառավարություն, որը հիմնականում պաշտպանում էր նախկին ազնվականների շահերը: Գլխավոր ժողովների հետ միասին ձևավորվեցին այսպես կոչված «խորհուրդները» և կառավարման համակարգը բաժանվեց ժամանակավոր կառավարության և խորհուրդների միջև, մինչև նրանց տարաձայնությունները բերեցին նոր հեղափոխության: Այդ ժամանակ Լենինը արտաքսված էր Շվեյցարիա և մյուս արտաքսված առաջնորդների հետ կազմակերպեց վերադարձ Ռուսաստան, չնայած ընթացող պատերազմին: Ապրիլին Լենինը ժամանեց Պետրոգրադ և քննադատեց ժամանակավոր կառավարությանը`կոչ անելով գնալ հեղափոխության և կոչ արեց ընթացող պատերազմը փոխել պատերազմի ընդդեմ կապիտալիզմի: Հեղափոխությունը իրական չէր թվում. մինչև խորհուրդների և ժամանակավոր կառավարության տարաձայնությունները չբերեցին հակամարտության:
Բոլշևիկները արագորեն ստեղծեցին իրենց քաղաքական ծրագիրը մայսից, որը հիմնական դրույթներն էին պատերազմի անմիջապես ավարտում, գյուղացիների հողային բարեփոխումները և սննդամթերքի արդար բաշխումը քաղաքային բնակչության շրջանում: Այս ծրագիրը թարգմանվեց ամբոխի համար պարզ բառերով և բացատրվեց թե ինչ ճգնաժամ է բերել նախորդ հեղափոխությունը: Հուլիսի դրությամբ այս ծրագիրը հրատարակեցին 41 հրատարակչություն, Պրավդան գլխավոր օրաթերթն էր 320.000 տպաքանակով: Այս թերթը ենթարկվեց ճնշումների և Հուլիսյան օրերի ցույցերից հետո տպաքանակը կրճատվեց մինչև 50.000: Չնայած դրանց նրանց ժողովրդականությունը խորհուրդների ընտրություններում մեծ էր[1]:
Խորհուրդների մեջ խմբակցությունները ամռան վերջում դարձան պարալիզացված, երբ Բոլշևիկների կոչով ցույցի դուրս եկան զինված զինվորականները և հեղաշրջման փորձ արվեց ժամանակավոր կառավարությունը տապալելու համար: Քանի որ համաձայնությունը խորհուրդներում տեղաշարժվում էր դեպի ձախ, քիչ զինված զորքերը թողեցին նրանց` ուժեղացնելով Բոլշևիկների դիրքերը: Հոկտեմբերին Բոլշևիկները պահանջեցին ամբողջ իշխանությունը խորհուրդներում և ժամանակավոր կառավարության մերժում: Ժամանակավոր կառավարությունը, որն ի սկզբանե պաշտպանում էր բոլորի կողմից ատելի պատերազմը, մնաց մեկուսացված և լքված հասարակության կողմից: Նոյեմբերի 7-ին (հին տոմարով հոկտեմբերի 25-ին), Բոլշևիկները կազմակերպեցին զինված ապստամբություն, որի արդյունքում տապալեցին ժամանակավոր կառավարությանը և խորհուրդները մնացին միանձնյա իշխանություն Ռուսաստանում:
Հոկտեմբերյան հեղափոխության արդյունքում խորհուրդները միացան դաշնորեն և հիմնեցին Ռուսաստանի Խորհրդային Ֆեդերատիվ Սոցիալիստական Հանրապետությունը, որը աշխարհում առաջին սահմանադրական սոցիալիստական պետությունն էր[2]: Խորհուրդներում Բոլշևիկները մեծամասնություն էին և նրանց ջանքերի արդյունքում կնքվեց հաշտության պայմանագիր և ավարտեցին պատերազմը, բացի այդ կայսերական անշարժ գույքը և հողերը բաժանեցին աշխատավորներին և գյուղացիներին[2]: Այս համատեքստում 1918 թվականին կուսակցությունը դարձավ Համառուսական կոմունիստական կուսակցություն (Բոլշևիկներ): Ռուսաստանից դուրս սոցյալ դեմոկրատները, որոնք սատարել էին խորհրդային կառավարությանը, սկսվեցին համարվել կոմունիստներ:
1921 թվականին քաղաքացիական պատերազմը մոտենում էր ավարտին, Լենինը նախաձեռնեց Նոր Տնտեսական Քաղաքականությունը (ՆԷՊ), կապիստալիստական համակարգ, որի նպատակն էր հետպատերազմյան երկրի վերականգնումը և արդյունաբերականացումը[3]: ՆԷՊ-ը սկսվեց այսպես կոչված «Ռազմական կոմունիզմ»-ի ավարտից հետո և սկսվեց շուկայական տնտեսության ժամանակաշրջանը կոմունիստական վերահսկողության ներքո: Բոլշևիկները համարում էին, որ այս ժամանակ Ռուսաստանը տնտեսապես ամենահետամնաց երկիրն է Եվրոպայում և դեռ պատրաստ չէ անցում կատարել սոցիալիստական համարգին և ստիպված են սպասել, որպեսզի տնտեսությունը զարգանա այնքան, որ սոցյալիզմի ներդրումը տա իր պտուղները" 1922 թվականի դեկտեմբերի 30-ին Ռուսաստանի ԽՖՍՀ-ն միավորեց Ռուսական կայսրության նախկին տարածքները և հիմնադրեց ԽՍՀՄ-ը, որի առաջնորդ ընտրվեց Լենինը[4]: 1923 թվականի մարտի 9-ին, ինսուլտի պատճառով նա չկարողացավ արդյունավետորեն կառավարել: Նա մահացավ 1924 թվականի հունվարի 21-ին[4], ԽՍՀՄ-ի հիմնադրումից տասներեք ամիս անց և երկար ժամանակ հիշվեց որպես հիմնադիր հայր:
Ստալինյան ժամանակաշրջան (1924–53)[խմբագրել | խմբագրել կոդը]
Լենինի մահից հետո իշխանությունը բաժանվեց կուսակցության Գլխավոր քարտուղար Իոսիֆ Ստալինի և պաշպանության նախարար Լև Տրոցկու միջև, յուրաքանչյուրը տարբեր հայացքներ ունեին երկրի հետագա ուղղու վերաբերյալ: Տրոցկին կոմնակից էր պերմանենտ հեղափոխություն քաղաքականությանը, ըստ որի ԽՍՀՄ-ը չի կարող գոյատևել սոցիալիստական վարչակարգով քանի դեռ շրջապատված էր կապիտալիստական երկրներով և անհրաժեշտ էր համարում ակտիվորեն աջակցել սոցիալիստական հեղափոխություններին կապիտալիստական երկներում: Ստալինը դեմ էր այսպիսի արտաքին քաղաքականությանը և գտնում էր, որ այն կբերի զինված հակամարտությունների այլ երկրների հետ: Ընդհակառակը, Ստալինը գտնում էր, որ ԽՍՀՄ-ը պետք է վարի խաղաղամետ արտաքին քաղաքականություն և ներգրավի օտարերկրյա ներդրումները, որոնք կզարգացնեն տնտեսությունը և կկառուցեն սոցիալիզմ մեկ երկրում:

Արդյունքում Ստալինը մեծագույն աջակցություն ստացավ կուսակցությունում և Տրոցքին, ով շատերիկ կողմից համարվում էր կոլաբորատոր արտագնա զորքով, Ստալինի ջանքերով մեկուսացվեց, հեռացվեց կուսակցությունից և վտարվեց երկրից 1928 թվականին: Ստալինի վարած քաղաքականությունը հետագայում հայտնի դարձավ որպես Ստալինիզմ: 1925 թվականին կուսակցությունը անվանափոխվեց Համամիութենական կոմունիստական կուսակցություն: Ստալինը վերափոխեց կուսակցության գաղափարախոսությունը իրեր միացնելով Լենինի գաղափարները Մարքսիզմ հետ, ինչը կոչվեց Մարքսիզմ-Լենինիզմ: Ստալինի դիրքերը գնալով ամրապնդվեցին և նրան շնորհվեց մեծ իշանություն կուսակցության ներսում և պետության կառավարման մեջ:
1920-ական թվականների վերջին դիվանագիտական հարաբերությունները արևմտյան տերությունների հետ այնքան վատ էին, որ վտանգ կար, որ նրանք դաշինքով կհարձակվեն ԽՍՀՄ-ի վրա: Երկրի ներսում չնայած ՆԷՊ-ի քաղաքականության ներդրմանը, հարուստների և աղքատների միջև անջրպետը խորացավ: Այս խնդիրները հաղթահարելու համար երկրի ղեկավարությունը որոշեց, որ անհրաժեշտ է ներդնել կառավարության նոր քաղաքականություն, որով տնտեսությունը կկենտրոնացվի և արագորեն կիրագործվի ինդուստրիլիզացիան: Այս նպատակով 1928 թվականին ներդրվեց Առաջին հնգամյա պլանը: Այս պլանով կրկնապատկվեց արդյունաբերությունում աշխատողների թիվը և շատ գյուղացիներ լքեցին իրենց հողերը և մեկնեցին ուրբանիզացված կենտրոնները: Մնացած գյուղացիները ենթարկվեցին կոլեկտիվացման, ինչի արդյունքում ավատիրական տիպի ֆերմաները փոխարինվեցին կոլեկտիվ ֆերմաներին, որոնք ուղղակիորեն վերահսկում էր պետությունը: Այս երկու փոփոխությունների արդյունքում հիմնովի փոխվեց հարակության կյանքը, որը հիմնականում արդեն բաղկացած էր բանվորական դասակարֆից: Պլանը գերակատարվեց արդեն 1932 թվականին:
Ինդուստրիլիզացիայի ոլորտում ԽՍՀՄ-ի հաջողությունները ստիպեցին արևմտյան երկրներին, մասնավորապես ԱՄՆ-ին բաց դիվանագիտական հարաբերություններ ստեղծել ԽՍՀՄ-ի հետ: 1933 թվականին աշխատավորների անհաջող ապստամբություններից հետո (ներառյալ կարճատև կյանք ունեցած Բավարիայի խորհրդային հանրապետությունը) և ահագնացող տնտեսական ճգնաժամի ֆոնին Գերմանիայում իշանության եկավ Ադոլֆ Հիտլերը ով դաժանորեն ճնշեց հեղափոխական կազմակերպիչներին և ուղղակի սպառնալիքներ հնչեցրեց ԽՍՀՄ-ի և նրա կողմից սատարվող գաղափարախոսության հանդեպ: Ֆաշիստական վտանգը ավելի խորացրեց ներքին պառակտումները ԽՍՀՄ-ում և Կոմունիստական կուսակցության մեջ: Կասկածամտությունը տածեց Ստալինին և կուսակցության առաջնորդներին և սփռվեց ամբող խորհրդային հասարակության մեջ: Ամենուրեք հավանական թշնամիներ որոնելով` կառավարությունը սկսեց հալածանքները ամբողջ ԽՍՀՄ-ում, որը կոչվեց Մեծ զտում: Արդյունքում հարյուր հազարավոր մարդիկ, որոնցից շատերը ճանաչվեցին դավաճանները, ձերբակալվեցին և ուղարկվեցին համակենտրոնացման ճամբարներ կամ մահապատժի ենթարկվեցին: Նույն այս ժամանակաշրջանում հակակրոնական գործնթաց սկսվեց, որով թուլացվեց Ռուս Ուղղափառ եկեղեցի, որը երկար ժամանակ մեծ իշխանություն էր ունեցել ցարիզմ ժամանակ, մինչև հեղափոխություն: Նպատակ դրվեց կազմալուծել կազմակերպված կրոնական կառույցները հասարակության կյանքից, շատ եկեղեցիներ, մզգիթներ կամ այլ պաշտամունքի վայրեր փակվեցին կամ քանդվեցին:
Խորհրդային Մույթունը առաջինը միջազգային հասարակության մեջ գիտակցեց Նացիստական Գերմանիայի ներխուժման վտանգը: Արևմտյան տերությունները ձգտում էին պահպանել խաղաղությունը և թույլ չտային պատերազմի բռնկմանը, շատերը ԽՍՀՄ-ի զգուշացումները դիտարկում էին չհիմնավորված: Մինչ արևմտյան տերությունների կառավարությունները պահպանում էին չեզոքություն, շատ արևմտյան ձեռնարկատերեր, ներառյալ Ռոկֆելերների ընտանիքը շահութաբեր գործարքներ կնքեցին ֆաշիստական ռեժիմների հետ և ուղղակի հետաքրքրություն ունեին նրանց պաշտպանելու: Հակաֆաշիստական դաշինք կնքելու մի շարք անհաջող փորձերից հետո ԽՍՀՄ-ը Նացիստական Գերմանիայի հետ կնքեց չհարձակման պայմանագիր, որը խախտեց Գերմանիան` ներխուժելով ԽՍՀՄ և սկսվեց Հայրենական մեծ պատերազմը:
Կոմունիստական ինտերնացիոնալը կազմալուծվեց 1943 թվականին, քանի որ կազմակերպությունը չէր կարողացել թույլ չտալ ֆաշիզմի հզորացումը: 1945 թվականին դաշնակիցները հաղթեցին Երկրորդ համաշխարհային պատերազմում և կուսակցությունը հիմնադրեց սոցիալիստական կառավարություններ հետպատերազմյան օկուպացված տարածքներում, որոնք ղեկավարում էին Ստալինի ենթակայության տակ գտնվող կոմունիստական կատավարությունները:
1949 թվականին կոմունիստները հաղթանակ տարան Չինաստանի քաղաքացիական պատերազմում` փոխելով ուժերի հավասարակշռությունը կոմունիստների և արևմտյան տերությունների միջև` բերելով Սառը պատերազմ. Հարավստավիան Իոսիպ Տիտոյի գլխավորությամբ իր հսկողության տակ առավ Տրիեստը` հակամարտություն հրահրելով արևմտյան տերությունների և Ստալինի միջև, ով դեմ էր իրավիճակի նման զարգացմանը: Հետագայում Հարավսլավիայի կոմունիստները ակտիվորեն աջակցեցին Հունաստանի կոմունիստներին Հունաստանի քաղաքացիական պատերազմում, ինչը հիասթափեցրեց ԽՍՀՄ-ի կառավարությունը: Այս իրադարձությունները բերեցին Տիտո-Ստալին պառակտմանը և նշանավորվեցին որպես միջազգային կոմունիզմի պառակտում:
Հետստալինյան տարիներ (1953–85)[խմբագրել | խմբագրել կոդը]
Ստալինի մահից հետո Նիկիտա Խրուշչով դարձավ երկրի ղեկավար` առաջ անցնելով իր քաղաքական հակառակորդներից, ներառյալ Լավրենտի Բերիայից և Գեորգի Մալենկովից[5]: 1955 թվականին Խրուշչովը կարողացավ հասնել Մալենկովի պաշտոնի իջեցմանը և սեփական դիրքի ամրապնդմանը, որպես ԽՍՀՄ առաջնորդ[6]: Իր կառավարման առաջին տարիներին նախագահության մի քանի անդամի աջակցությամբ Խրուշչովը կազմակերպեց Ձնհալ, որը վերջ դրեց ստալինյան մի քանի տասնամյակ տևած զանգվածային ահաբեկչությանը[7]: 1956 թվականի Կոմունիստական կուսակցության 20-րդ հանրագումարին Խրուշչովը հայտարարեց Ստալինի հանցագործությունների մասին` զգուշորեն չներառելով գործող Նախագահության որևէ անդամի հանցագործությունների մեջ[8]: Նրա տնտեսական քաղաքականությունները, որոնք ստացան աջակցություն, բավական չէին, որպեսզի լուծեին ԽՍՀՄ-ի տնտեսության ֆունդամենտալ խնդիրները: Միջին մարդու բնակարանային խնդիրները լուծվեցին, մոտ 108 միլիոն մարդ նոր բնակարան ստացավ 1956-ից 1965 թվականներին[9]:
Խրուշչովի միջազգային քաղաքականությունը բերեց Խորհրդա-չինական պառակտմանը, մասամբ հանրայնորեն Ստալինին քննադատելու պատճառով[10]: Խրուշչովը զգալիորեն բարելավվեց հարաբերությունները Իոսիպ Տիտոյի Հարավսլավիայի կոմունիստների լիգայի հետ, սակայն չհաջողվեց հիմնել այնպիսի մտերմիկ կապեր, ինչպես ինքն էր ցանկանում[9]: Մինչև Ձնհալը մեղմեց քաղաքական ճնշումները երկրի ներսում, այն մեծացրեց բռնաճնշումները երկրի տարածքից դուրս, ինչպիսիք էր 1956 թվականի Հունգարական հեղափոխություն և Լեհաստանի անհանգստությունները, որտեղ տեղի քաղաքացիներին չհաջողվեց համախմբվել խորհրդային գերիշխանության դեմ պայքարելու համար[11]: Խրուշչովը նաև չկարողացավ բարելավել հարաբերությունները Արևմուտքի հետ, մասամբ ահռելի ռազմական ախորժակի պատճառով[11]: Կարիբյան ճգնաժամի հետևանքով Խրուշչովի դիրքերը կուսակցության ներսում զգալի թուլացան[12]: Իր պաշտոնանկությունից քիչ առաջ նա փորձեց տնտեսության մեջ բարեփոխումներ իրականացնել Եվսեյ Լիբերմանի մոդելով, ով խորհրդային տնտսագետ էր և փորձում էր ներդնել շուկայական տարրեր պլանային տնտեսության մեջ[13]:
Խրուշչովը պաշտոնանկ արվեց 1964 թվականի հոկտեմբերի 14-ին Կենտրոնական կոմիտեի պլենումում, պաշտոնական պատճառը Նախագահության անդամների վստահության կորուստ, անձի պաշտամունքի հաստատում, տնտեսական քաղաքականության ձախողում, հակակուսակցական բարեփոխումներ, ինչը անհնար է դարձնում նրա կառավարումը որպես կուսակցության ղեկավարի[14]: Նրան փոխարինման եկավ Լեոնիդ Բրեժնևը որպես առաջին քարտուղար և Ալեքսեյ Կոսիգինը որպես նախարարների խորհրդի ղեկավար[15]:

Բրեժնևի ժամանակաշրջանը սկսվեց Խրուշչովիզմի մերժմամբ բոլոր հարթակներում բացառությամբ մեկի` շարունակվեց պայքարը ստալինյան քաղաքական բռնաճնշումների մեթոդների դեմ[17]: Խրուշչովի քաղաքականությունը քննադատվեց որպես կամայակատարություն և Բրեժնևյան ժամանակաշրջանում զարգացավ Նեոստալինիզմը[18]: Չնայած Ստալինին չարդարացրեցին այս ընթացքում, երկրի շատ պահպանողական ամսագրերի թույլատրվեց ներկայացնել նրա կառավարումը լավ կողմերից[19]:
1966 թվականի կուսակցության 213-րդ կոնգրեսում առաջին քարտուղարի և Նախագահության անվանումները վերադարձվեցին իրենց նախնական տարբերակներին` Գլխավոր քարտուղարություն և Պոլիտբյուրո համապատասխանաբար[20]: Որպես վարչապետ Կոսիգինը ձեռնարկեց Մելիկովի կողմից առաջարկված տնտեսական բարեփոխումները, ներառյալ թեթև արդյունաբերության խթանում և սպառողական ապրանքների արտադրության ընդլայնում[21]:
Իր կառավարման օրոք Բրեժնևը սատարեց միջազգային լարվածության թուլացման մոտեցումը, ինչի նպատակն էր Արևմուտքի հետ լարվածությունը նվազեցնել և սկսել տնտեսական և քաղաքական հարաբերություններ[22]: Սակայն կուսակցության 1976 թվականի 25-րդ կոնգրեսի ժամանակ ԽՍՀՄ-ում առկա քաղաքական, տնտեսական և սոցյալական խնդիրների աճի վերաբերյալ զեկույցները Բրեժնևին դրեցին դժվար դրության մեջ[23]: Դրա նախորդ տարվանից Բրեժնևի առողջական վիճակը վատթարացել էր: Նա հաճախ էր ընդունում ցավազրկողներ և կարիք ուներ դեղորայքի պաշտոնական հանդիպումների ժամանակ[24]: Վստահվելով իր անձնակազմի վրա, կուսակցության ղեկավարությունը աստիճանաբար վերածվեց գերոնտոկրատիայի[25]: Բրեժնևի կառավարման վերջում խնդիրները շարունակեցին աճել: 1979 թվականի սկիզբ առավ Խորհրդա-աղվանական պատերազմը, որպեսզի փրկի կոմունիստական ռեժիմը այնտեղ: Քանի որ խնդիրները աճեցին տանը և դրսում, Բրեժնևը ունակ չէր արժանի հակահարված տալու ԽՍՀՄ-ի հասցեին տեղեղ քննադատություններին Արևմուտքի առաջնորդների կողմից, դրանցից կարկառուններն էին ԱՄՆ նախագահներ Ջիմի Քարթերը և Ռոնալդ Ռեյգանը ու ՄԹ վարչապետ Մարգարետ Թետչերը[26]: ԽՄԿԿ-ի ղեկավարությունը, որը փութաջանորեն քարոզում էր, որ 1970-ական թվականների ֆինանսական ճգնաժամը կապիտալիզմի փլուզման սկիզբն էր, գտավ իր երկիրը Արևմտուտքից բավականին հետ տնտեսության զարգացման մակարդակով[27]: Բրեժնևը մահացավ 1982 թվականի նոյեմբերի 10-ին, նրան փոխարինեց Յուրի Անդրոպովը նոյեմբերի 12-ին[28]:
Անդրոպովը ընդգծված հակաստալինական էր, ով Բրեժնևի ղեկավարման տարիներին զբաղեցրել էր ԿԳԲ-ի ղեկավարի պաշտոնը[29]: Նա ԿԳԲ-ի ղեկավար պաշտոններում նշանակեց մի քանի բարեփոխողների, որոնք հետագայում բարձր պաշտոններ զբաղեցրեցին Գորբաչովի կառավարությունում[29]: Անդրոպովը սատարեց մամուլի ազատությունը, հատկապես ԽՍՀՄ-ի առաջ ծագած խնդիրների լուսաբանումը[30]: Անդրոպովը կարճ ղեկավարեց, սակայն իրականացրեց մեծ կադրային բարեփոխումներ, ներառյալ բարձր պաշտոնների նշանակեց Եգոր Լիգաչովին, Նիկոլայ Ռիժկովին և Միխայիլ Գորբաչովովին: Նա նաև սատարեց կոռուպցիայի դեմ պայքարը[30]: Անդրոպովը նախատեսում էր պաշտոնը թողնել Գորբաչովին, սակայն Կոնստանտին Չեռնենկոն և նրա աջակիցները կարողացան հաղթել այս պայքարում[30]: Անդրոպովը մահացավ 1984 թվականի փետրվարի 9-ին և նրան փոխարինեց Չերնենկոն[31]: Իր կարճ կառավարման պատճառով Չերնենկոն ի վիճակի չեղավ արդյունավետ վերահսկել կուսակցությունը և այն մնաց Գորբաչովի վերահսկողության ներքո[31]: Չերնենկոն մահացավ 1985 թվականի մարտի 10-ին և նրան փոխարինեց Գորբաչովը մարտի 11-ին[31]:
Նշումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ ռուսերեն՝ Коммунисти́ческая па́ртия Сове́тского Сою́за
Կարճ հայերենով ԽՄԿԿ կամ ՍՄԿԿ, իսկ ռուսերենով КПСС
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Trotsky Leon (1934)։ History of the Russian Revolution։ London: The Camelot Press ltd։ էջ 808
- ↑ 2,0 2,1 Suny, 2006, էջ xvi
- ↑ Suny, 2006, էջեր 22–24
- ↑ 4,0 4,1 Suny, 2006, էջ xvii
- ↑ Taubman, 2006, էջեր 274–275
- ↑ Taubman, 2006, էջ 276
- ↑ Taubman, 2006, էջեր 274–276
- ↑ Taubman, 2006, էջեր 268–269
- ↑ 9,0 9,1 Taubman, 2006, էջեր 278–280
- ↑ Taubman, 2006, էջեր 282–284
- ↑ 11,0 11,1 Taubman, 2006, էջեր 284–287
- ↑ Taubman, 2006, էջեր 288–289
- ↑ Taubman, 2006, էջ 289
- ↑ Taubman, 2006, էջ 289–290
- ↑ Hanson, 2006, էջ 292
- ↑ Hanson, 2006, էջեր 292–296
- ↑ Hanson, 2006, էջեր 296–299
- ↑ Hanson, 2006, էջեր 297– 298
- ↑ Hanson, 2006, էջեր 297–298
- ↑ Hanson, 2006, էջ 296–297
- ↑ Hanson, 2006, էջ 299
- ↑ Hanson, 2006, էջեր 235–238
- ↑ Hanson, 2006, էջ 308
- ↑ Hanson, 2006, էջ 309
- ↑ Hanson, 2006, էջեր 309–310
- ↑ Hanson, 2006, էջեր 310–314
- ↑ Hanson, 2006, էջ 313
- ↑ Hanson, 2006, էջ 315
- ↑ 29,0 29,1 Brown, 2006, էջ 316
- ↑ 30,0 30,1 30,2 Brown, 2006, էջ 317
- ↑ 31,0 31,1 31,2 Brown, 2006, էջեր 317–318