Վարդան Դևրիկյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Վարդան Դևրիկյան
Ծնվել էմայիսի 18, 1964(1964-05-18) (55 տարեկան)
ԾննդավայրԿիրովական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունլրագրող և գրականագետ
Ազգությունհայ[1]
ԿրթությունԵրևանի պետական համալսարան
Գիտական աստիճանբանասիրական գիտությունների դոկտոր (2014)
ԱշխատավայրՀՀ ԳԱԱ գրականության ինստիտուտ, Էջմիածին և Երկիր
ՊարգևներՄարտական խաչ 2-րդ աստիճանի շքանշան
Վարդան Դևրիկյան Վիքիդարանում

Վարդան Գևորգի Դևրիկյան (մայիսի 18, 1964(1964-05-18), Կիրովական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ լրագրող, գրականագետ, ՀՀ բանակի կապիտան (1994), բանասիրական գիտությունների դոկտոր (2014), ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի տնօրեն, ՀՀԴ կուսակցության անդամ (1991-1998)։

Հայ արձակագիր, հրապարակախոս Գևորգ Դևրիկյանի որդին է:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտել է Երևանի պետական համալսարանը (1986)։ 1989-1993 թվականներին «Գթություն» բարեգործական կազմակերպության «Լուսավորիչ» թերթի խմբագրի տեղակալ, ապա՝ խմբագիր 1990 թվականից՝ միաժամանակ Մատենադարանի գիտաշխատող, 1993 թվականից՝ նաև «էջմիածին» ամսագրի խմբագրի տեղակալ, 2000 թվականից՝ գլխավոր խմբագիր։ 1988-1994 թվականներին պարբերաբար եղել է «Հայ զինվոր» և «Երկիր» թերթերի հատուկ թղթակից Արցախում, 1994 թվականի փետրվար-հուլիսին՝ Մարտակերտի ռազմաճակատում տեղաբաշխված 5-րդ առանձին մոտոհրաձգային կամավորական բրիգադի օպերատիվ բաժնի ավագ սպա։ ՀՀ մամուլում հրատարակել է Ղարաբաղյան շարժմանը և պատերազմին նվիրված հարյուրավոր հոդվածներ։ Պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png