Հայ զինվոր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հայ զինվոր
Տեսակպարբերական
Լեզուհայերեն
Հիմնադրվել է1992
ՀիմնադիրՀայաստանի պաշտպանության նախարարություն
Հրատարակման վայրԵրևան
Հաճախականությունշաբաթը մեկ անգամ
Կայքhayzinvor.am
էլեկտրոնային փոստhayzinvor@mil.am

«Հայ զինվոր», Հայաստանի պաշտպանության նախարարության հանդես (մինչև 2018 թվականը՝ շաբաթաթերթ)։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Հայ զինվորը» որպես շաբաթաթերթ սկսել է լույս տեսնել 1992 թվականից Երևանում (հիմնադրվել է նույն թվականի օգոստոսի 28-ին)։ Առաջին 9 համարը լույս է տեսել «Զինվոր» անվանումով[1]։ 2018 թվականի հուլիսի 4-ից հրատարակվում է գունավոր պատկերազարդ հանդեսի տեսքով՝ շաբաթական մեկ անգամ պարբերականությամբ։ Լույս է տեսնում A4 ձևաչափի 32 էջով[2]։

Լուսաբանում է Հայկական բանակի առօրյան։ Սկզբնական շրջանում շաբաթաթերթն անդրադարձել է Հայաստանի ազգային բանակի ստեղծման հիմնախնդիրներին, կայացման ընթացքին, ներկայացրել է զորանոցաշինության, զինծառայողների կենցաղային պայմանների բարելավման աշխատանքները և այլն[1]։

Գլխավոր խմբագիրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մշտական խորագրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Մատյան հիշատակաց»
  • «Ազգային բանակ»
  • «Հայք»
  • «Հայ զինվորի հյուրասրահ»
  • «Պատիվ ունեմ»
  • «Զորակոչ»
  • «Հայ հերոսներ»[3]
  • «Ռազմագիտակ-հանրագիտակ»

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Հ․ Մ․ Այվազյան, ed. (2015). Հայ գրատպություն և գրքարվեստ․ հանրագիտարան. Երևան: Հայկական հանրագիտարան հրատ․. էջ 558. ISBN 978-5-89700-042-5.
  2. ««Հայ զինվոր», #1 (1248) 04.07.2018 – 10.07.2018». hayzinvor.am. ՊՆ «Զինուժ մեդիա» պետական հիմնարկ.
  3. 3,0 3,1 «Մեր մասին». Հայ զինվոր.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]