Վրեժ Իսրայելյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Իսրայելյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Վրեժ Սաղաթելի Իսրայելյան | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 2, 1949 |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Վախճանվել է | հունիսի 14, 2013 (64 տարեկան) |
Վախճանի վայր | Երևան, Հայաստան |
Մասնագիտություն | արձակագիր |
Քաղաքացիություն | Հայաստան |
Կրթություն | Երևանի պետական համալսարան |
Պարգևներ | |
Vrezh Israyelyan Վիքիպահեստում |
Վրեժ Սաղաթելի Իսրայելյան (ապրիլի 2, 1949, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - հունիսի 14, 2013, Երևան, Հայաստան[1]), հայ արձակագիր, դրամատուրգ։ ՀԳՄ Դերենիկ Դեմիրճյանի անվան մրցանակի դափնեկիր (2010, «Տոնապետ» գրքի համար)։
Կենսագրություն և աշխատանքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]1971 թվականին ավարտել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը։ 1971-1978 թվականներին աշխատել է ՀԽՍՀ Նախարարների խորհրդի հեռուստատեսության և ռադիոհաղորդումների պետական կոմիտեի երիտասարդական հաղորդումների խմբագրությունում որպես խմբագիր և ավագ խմբագիր։
1979-1981 թթ. գրական աշխատող էր «Հայրենիքի ձայն» շաբաթաթերթում։ 1982-1990 թթ. «Սովետական Հայաստան», ապա «Վերածնված Հայաստան» ամսագրի սփյուռքի բաժնի վարիչն էր։ 1990-1991 թթ. խմբագրել է «Երկիր Ավետյաց» շաբաթաթերթը։ 1993-1999-ին՝ ՀՀ ՊՆ «Հայ զինվոր» պաշտոնաթերթի խմբագիր, 1999-2009 թթ. եղել է ՊՆ լրատվության և քարոզչության վարչության պետ, 2010-2012 թթ. «Նաիրի» հրատարակչության տնօրեն։
Վրեժ Իսրայելյանի առաջին պատմվածքները տպագրվել են «Գարուն» ամսագրում։ 1978 թվականին արժանացել է ՀԼԿԵՄ Կենտկոմի «Տարվա լավագույն ստեղծագործության համար» մրցանակին։ ՀԳՄ Դերենիկ Դեմիրճյանի անվան մրցանակի դափնեկիր (2010, «Տոնապետ» գրքի համար)
Գործեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Նրա «Միայն մի անգամ» պատմվածքը տպագրվել է «Դրուժբա նարոդով» ամսագրի 1982 թվականի հոկտեմբերի համարում։ 1986 թվականի փետրվարին Երևանի հեռուստատեսությամբ ներկայացվել է նրա «Չնվաճված աշխարհամաս» պիեսը։ Հեղինակել է Արցախյան պատերազմին նվիրված վավերագրական կինոսցենարներ («Մահից առաջ և հետո», «Երկրապահը և քաղաքականությունը», «Այսպես դարձանք երկրապահ», «Մահապարտներ», «Քայլ», «Առաջին գիծ», «Անդրանիկ» և այլն)[2]։
Գրքեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մեկին գումարած մեկ (պատմվածքներ), Երևան, 1982, 148 էջ։
- Չնվաճված աշխարհամաս (պատմվածքներ և պիես), Երևան, 1990, 196 էջ։
- Վաղ, թե ուշ (պատմվածքների ժողովածու), Երևան, 2005, 217 էջ։
- Տոնապետ (պատմվածքներ, պիես), Երևան, 2010, 248 էջ։
- Եվ ձին իր հեծյալին ասաց…: Կարդացեք՝ մեծերը փոքրերի համար, փոքրերը՝ մեծերի (պատմվածքներ), Երևան, 2013, 80 էջ։
- Վաղ, թե ուշ (պատմվածքների ընտրանի), Երևան, 2014, 464 էջ։
Ստեղծագործությունները թարգմանվել են ռուսերեն, անգլերեն, վրացերեն, արաբերեն, ուկրաիներեն և այլ լեզուներով։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]ՀՀ նախագահի կողմից արժանացել է Մարտական ծառայության և Հայրենիքին մատուցած ծառայությունների համար 2-րդ աստիճանի շքանշանների, Վազգեն Սարգսյան, Անդրանիկ Օզանյան, Գարեգին Նժդեհ, Մարշալ Բաղրամյան և այլ մեդալների։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո ։ |