Հայրենիքի ձայն
Հայրենիքի ձայն | |
---|---|
Տեսակ | թերթ |
Լեզու | հայերեն |
Հայրենիքի ձայն, սփյուռքահայության հետ մշակութային կապի կոմիտեի շաբաթաթերթ։ Լույս է տեսել 1965 թվականից, Երևանում։ Խմբագիրներ՝ Վահագն Դավթյան, Կ. Վարդանյան, Լ. Զաքարյան (1973) թվականից, Սուսաննա Ղազարյան (2019-ից)։
«Հայրենիքի ձայն» թերթի գլխագիրը նպաստում Է հայրենիք-սփյուռք կապերի ընդլայնմանն ու ամրապնդմանը, սփյուռքահայ ընթերցողին հաղորդակից դարձնում Հայաստանի տնտեսական, գիտական և մշակութային նվաճումներին։ Լուսաբանում է սովետական պետության ներքին և արտաքին քաղաքականությունը, սովետական հանրապետությունների և սոցիալիստական մյուս երկրների հետ բարեկամությունն ու համագործակցությունը։
Նյութեր է տպագրում սփյուռքի հայկական գաղթավայրերի մշակութային, կրթական կյանքի, հայրենասիրական, առաջադիմական կազմակերպությունների ու գործիչների, հայապահպանության նրանց ջանք երի, հայրենիք այցելող արվեստագետների ելույթների, ցուցահանդեսների մասին։ «Հայրենիքի ձայն»-ի Էջերում հանդես են գալիս հանրապետության պետական, հասարակական գործիչներ, գիտնականներ, գրողներ, ինչպես նաե արտասահմանում ապրող հայ մտավորականներ (Վիլյամ Սարոյան, Վահե Վահյան, Նորայր Նուրիկյան, Վահե Հայկ, Զահրատ և ուրիշներ)։ Տարածվում Է ՀՍՍՀ-ում և արտասահմանյան շուրջ 50 երկրներում։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 213)։ |