Վահագն Դավթյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վահագն Դավթյան
Ծնվել էօգոստոսի 15, 1922(1922-08-15)[1][2][3]
ԾննդավայրԱրաբկիր, Խարբերդի վիլայեթ, Օսմանյան կայսրություն[2][3]
Վախճանվել էփետրվարի 21, 1996(1996-02-21) (73 տարեկան)
Վախճանի վայրԵրևան, Հայաստան
ԳերեզմանԳերեզման Վահագն Դավթյանի
Մասնագիտությունբանաստեղծ, թարգմանիչ, հրապարակախոս, հասարակական գործիչ և խմբագիր
Լեզուհայերեն
Ազգությունհայ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետ (1948)[2]
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն և ՀՀ ԳԱԱ[3]
ԿուսակցությունԽՄԿԿ[2]
ԱշխատավայրԳրական թերթ[2], Հայրենիքի ձայն[2] և Սփյուռքահայության հետ մշակութային կապի կոմիտե[2]
Պարգևներ
Հայրենական պատերազմի II աստիճանի շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան «Պատվո նշան» շքանշան «Աշխատանքային գերազանցության համար» մեդալ
և Հայկական ԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ
Վահագն Դավթյան Վիքիքաղվածքում
Վահագն Դավթյան Վիքիդարանում
 Vahagn Davtyan Վիքիպահեստում

Վահագն Արմենակի Դավթյան (օգոստոսի 15, 1922(1922-08-15)[1][2][3], Արաբկիր, Խարբերդի վիլայեթ, Օսմանյան կայսրություն[2][3] - փետրվարի 21, 1996(1996-02-21), Երևան, Հայաստան), հայ բանաստեղծ, հրապարակախոս, թարգմանիչ, դրամատուրգ։ Հայկական ԽՍՀ 1977 թվականի պետական մրցանակի դափնեկիր («Կոմունիստները» բանաստեղծության և «Տաղարան» բանաստեղծությունների շարքի համար), Չարենցի անվան մրցանակի դափնեկիր (1979)։ ՀԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ։ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս (1996)[4]։ ԽՍՀՄ գրողների միության անդամ 1949 թվականից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վահագն Դավթյանի հուշարձանը Արաբկիրում, քանդակագործ՝ Լևոն Թոքմաջյան

Ծնվել է 1922 թվականին Արաբկիրում (Արևմտյան Հայաստան), որը ծվարած է Եփրատի ափին գտնվող Ոսկեգետակի մոտ։ 4 տարեկան է եղել, երբ Տրապիզոնից նավով գաղթել են և ժամանակավորապես հաստատվել Կրասնոդարում։ Գաղթական արաբկիրցիները 1930-ական թվականներին եկել և Երևանում հիմնել են նոր Արաբկիր թաղամասը։ Այդ մասին իմանալով՝ 1932 թվականին մոր և քրոջ հետ վերադառնում և հաստատվում են Երևանում, հայրը ավելի ուշ միանում է իրենց, քանի որ Կրասնոդարում փռապան էր և օգնում էր ընտանիքին։

Դպրոցն ավարտելուց հետո ուղարկել են բանակ, անմիջապես սկսվել է երկրորդ համաշխարհային պատերազմը։ Մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին, վիրավորվել է և վերադարձել տուն, ընդունվել համալսարան։ 1948 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանը։ Եղել է «Ավանգարդ» թերթի աշխատակից՝ 1945-1954 թվականներին, «Գրական թերթի» պատասխանատու քարտուղար՝ 1954-1962 թվականներին, գլխավոր խմբագիր՝ 1962-1965 թվականներին, «Հայրենիքի ձայն» թերթի հիմնադիր-գլխավոր խմբագիր՝ 1965-1967 թվականներին, Սփյուռքահայության հետ մշակութային կապի կոմիտեի նախագահի տեղակալ՝ 1967-1981 թվականներին, «Սովետական Հայաստան» (1989 թվականից՝ «Վերածնված Հայաստան») ամսագրի գլխավոր խմբագիր՝ 1981-1990 թվականներին, Հայաստանի գրողների միության նախագահ՝ 1991-1994 թվականներին, Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի թղթակից անդամ՝ 1986 թվականին, ակադեմիկոս՝ 1996 թվականին։ Մահացել է 1996 թվականի փետրվարի 21-ին Երևանում, աճյունն ամփոփած է Երևանի Կոմիտասի անվան պանթեոնում[5][6]։ ԽՄԿԿ անդամ 1953 թվականից։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոտ 40 բանաստեղծական ժողովածուի, գրական- հրապարակախոսական հոդվածների 2 գրքի, մամուլում տպագրված մոտ 1000 հոդվածի, գրախոսությունների, էսսեների, հուշագրությունների հեղինակ է։ Վահագն Դավթյանի ստեղծագործությունները սկսել են տպագրվել 1935 թվականից։ Թարգմանել է Ա. Ս. Պուշկինի, Ս. Ա. Եսենինի, Ա. Բլոկի, Շ. Պետեֆիի, Ռոբերտ Բըրնսի, Ռուդաքի, Մեժելայտիս, Ա. Կիրակոսյանի և այլոց բանաստեղծություններից։

Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վահագն Դավթյանի անունով է կոչվում Երևանի թիվ 149 դպրոցը և Արաբկիրի այգին, որտեղ տեղադրված է բանաստեղծի հուշարձանը։ Արաբկիր վարչական շրջանում Դավթյանի անունով է կոչվել նաև փողոց։ 2012 թվականին Երևանի Արաբկիր համայնքի Նաիրի Զարյանի փողոցի 80 հասցեում բացվել է Վահագն Դավթյանի հուշատախտակը[7]։

1976 թվականին գեղանկարիչ Հրանտ Ստեփանյանը վրձնել է Վահագն Դավթյանի դիմանկարը, որը գտնվում է Չարենցի անվան արվեստի և գրականության թանգարանում։

Վահագն Դավթյանի գերեզմանը Երևանի Կոմիտասի անվան պանթեոնում
Վահագն Դավթյանի հուշատախտակը Երևանի Արաբկիր վարչական շրջանի Նաիրի Զարյան 80 հացեում

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Հայրենական պատերազմի երկրորդ աստիճանի» շքանշան
  • ՀԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ
  • «Աշխատանքային կարմիր դրոշի» շքանշան
  • «Պատվո նշան» շքանշան
  • Հայաստանի պետական մրցանակի կրկնակի դափնեկիր
  • Չարենցի անվան մրցանակի դափնեկիր

Երկերի մատենագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Առաջին սեր, Երևան, 1947, 64 էջ։
  • Աշխարհի առավոտը, Երևան, 1950, 142 էջ։
  • Ճանապարհ սրտի միջով, Երևան, 1955, 72 էջ։
  • Լուսաբացը լեռներում, Երևան, 1957, 228 էջ։
  • Թոնդրակեցիներ, Երևան, 1961, 196 էջ։
  • Թոնդրակեցիներ, Թեհրան, 1962, 169 էջ։
  • Ամառային ամպրոպ, Երևան, 1964, 384 էջ։
  • ...Բայց ծնուեցի, Պէյրութ, 1965, 48 էջ։
  • Գինու երգը, Երևան, 1966, 192 էջ։
  • Ծուխ ծխանի, Երևան, 1969, 239 էջ։
  • Անկեզ մորենի, Երևան, 1972, 256 էջ։
  • Երկերի ժողովածու 2 հատորով, հատ. 1. Բանաստեղծություններ, Երևան, 1973, 440 էջ։
  • Երկերի ժողովածու 2 հատորով, հատ. 2. Պոեմներ, Երևան, 1975, 288 էջ։
  • Զուգահեռ ճանապարհ (հուշագրություններ, ուղեգրություններ, հրապարակախոսություն), Երևան, 1976, 404 էջ։
  • Կապույտ գիրք, Երևան, 1978, 356 էջ։
  • Բարի հսկան (հանդիպումներ Վիլյամ Սարոյանի հետ), Երևան, 1979, 208 էջ։
  • Լույսն իբրև հաց (հատընտիր), Երևան, 1980, 196 էջ։
  • Ասք սիրո, Երևան, 1982, 460 էջ։
  • Լույս առավոտի, Երևան, 1984, 216 էջ։
  • Երկեր, 2 հատորով, հատ. 1. Բանաստեղծություններ, Երևան, 1985, 448 էջ։
  • Երկեր, 2 հատորով, հատ. 2. Պոեմներ, Երևան, 1985, 424 էջ։
  • Անքնություն, Երևան, 1987, 350 էջ։
  • Ծննդավայր, Երևան, 1988[8], 144 էջ։
  • Հայերգություն, Երևան, 1988, 237 էջ։
  • Ի սկզբանե էր Բանն (հոդվածներ, էսսեներ), Երևան, 1989, 606 էջ։
  • Հայաստան 88, Երևան, 1991, 64 էջ։
  • Համառոտ պատմություն հայոց, Երևան, 1992, 86 էջ։
  • Գիրք ողբի և գովքի, Երևան, 1994, 52 էջ։
  • Հողմաշունչ գիշերներ, Երևան, 1995, 126 էջ։
  • Անխորագիր (հուշագրություն - էսսե), Երևան, 2003, 164 էջ[9]։
  • Օրհնության նվագներ, Երևան, 2003, 158 էջ[10]։
  • Արևոտ հովիտ, Երևան, 2007, 248 էջ։
  • Հայերգություն, Երևան, 2008, 240 էջ։
  • Ընտրանի, Երևան, 2012, 192 էջ։
  • Անխորագիր (վիպակ - էսսե), 2-րդ հրտ., Երևան, 2017, 207 էջ։
  • Համառոտ պատմություն հայոց, 2-րդ հրտ., Երևան, 2017, 111 էջ։
  • Աստղ ու ցորեն (Ընտրանի), Երևան, 2018, 776 էջ։
  • Բարի հսկան, 2-րդ հրտ., Երևան, 2021, 176 էջ[11]։
Գրքեր Վահագն Դավթյանի թարգմանությամբ
Այս հեղինակի կատարած թարգմանությունների ցանկը կարող եք որոնել «Թարգմանչաց արվեստ» շտեմարանի «Թարգմանիչներ» բաժնում
  • Շչիպաչով Ստեփան, Հատընտիր, Երևան, Հայպետհրատ, 1951, 203 էջ։
  • Հիքմեթ Նազիմ, Զոյա, Երևան, Հայպետհրատ, 1951, 16 էջ։
  • Նայդենովա Նինա, Ես շատ գործեր ունեմ, Երևան, Հայպետհրատ, 1953, 28 էջ։
  • Մարշակ Ս., Ձախորդ վարպետը, Երևան, Հայպետհրատ, 1956, 15 էջ։
  • Պետեֆի Շանդոր, Բանաստեղծություններ, Երևան, Հայպետհրատ, 1957, 198 էջ։
  • Եսենին Սերգեյ, Հատընտիր (ժողովածուի բանաստեղծությունների մի մասը թարգմանել է Վ. Դավթյանը), Երևան, Հայպետհրատ, 1961, 397 էջ։
  • Կիրակոսյան, Ալիսիա, Արմատ և Էություն, (1967 թ.), (1971 թ.)
  • Ռոբերտ Ռոժդեստվենսկի (1975 թ.)
  • Ռոբերտ Բյորնս, Իմ սիրտը լեռներում է (1977)
  • Է․ Մեժելայտիս, Քարե գինի (1980 թվական)
  • Շանդոր Պետեֆի (1981 թվական)
  • Աստղային ձայներ (թարգմանությունների ժողովածու) (1983 թվական)
  • Արյունոտ Հարսանիք, Գարսիա Լորկա (1986 թվական)
  • Ռուդաքի (1995 թվական)

* Դավթյանը օտար լեզուներով

  • Рассвет в горах (1960 թվական)
  • Летний зной (1960 թվական)
  • Poème d'amour et d'épée (1974)
  • Неопалимая купина (1980 թվական)
  • Свет как хлеб (1981 թվական)
  • Libro Azul (1981 թվական)
  • Сказания о любви (1984 թվական)
  • Ռեքվիեմ՝
    • լիտվերեն (1980 թվական)
    • իսպաներեն (1981 թվական),
    • ռուսերեն (1981 թվական),
    • գերմաներեն (1986 թվական),
    • ֆրանսերեն(1986 թվական),
    • արաբերեն (1996 թվական),
    • վրացերեն (2015 թվական)

Մամուլ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ծարավ։ «Գարուն», 1967, № 1։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հենրիկ Գալստյան, Վահագն Դավթյանի պոեզիան, Երևան,1978
  • Ժենյա Քալանթարյան, Վահագն Դավթյան, Երևան,1991
  • Լևոն Հայրապետյան,Վահագն Դավթյանի խոսքարվեստը, Երևան,1999
  • Անցողիկն ու հավիտենականը, Վահագն Դավթյանի հիշատակին, կազմող՝ Ս․ Յուզբաշյան, խմբ․՝ Գ․ Ջանիկյան, Երևան, 2005
  • Դավիթ Գասպարյան, Վահագն Դավթյան, Երևան, 2007
  • Սեյրան Գրիգորյան, Վահագն Դավթյանի պոեմները, Երևան, 2021 [1]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Давтян Ваагн Арменакович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.)Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 2.
  4. «ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի իսկական անդամներ». Վերցված է 2023 թ․ հուլիսի 12-ին.
  5. «Ով ով է։ Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխավոր խմբագիր՝ Հովհաննես Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատարակչություն, Երևան, 2007։
  6. «Դավթյան Վահագն | armenianlanguage.am». www.armenianlanguage.am. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 2-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 25-ին.
  7. Բացվել է Վահագն Դավթյանի հուշատախտակը
  8. Դավթյան, Վահագն Արմենակի (1988). Ծննդավայր: Բանաստեղծություններ և պոեմ. Լույս. ISBN 9785545000692.
  9. Դավթյան, Vahagn Davtyan; Վահագն (2014 թ․ ապրիլի 16). Ankhoragir; Անխորագիր։ Memoirs – Essay; Հուշագրություններ-էսսե. Armenian eBooks Initiative.{{cite book}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  10. Դավթյան, Վահագն Արմենակի (2003). Օրհնության նվագներ։ Բանաստեղծւթյուններ. ՀԳՄ հրատ. ISBN 9789994134083.
  11. «ՀՀ ԳԱԱ հիմնարար գիտական գրադարանի էլ․ քարտարան- Վահագն Դավթյան». Վերցված է 2023 թ․ հուլիսի 12-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 299