Վիլյամ Սարոյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox auteur.png
Վիլյամ Սարոյան
William Saroyan 2.JPG
Ծնվել է օգոստոսի 31, 1908({{padleft:1908|4|0}}-{{padleft:8|2|0}}-{{padleft:31|2|0}})[1][2][3][4][5]
Ծննդավայր Ֆրեզնո, Կալիֆոռնիա, Ամերիկայի Միացյալ Նահանգներ[6]
Վախճանվել է մայիսի 18, 1981({{padleft:1981|4|0}}-{{padleft:5|2|0}}-{{padleft:18|2|0}})[1][2][3][4][5] (72 տարեկանում)
Վախճանի վայր Ֆրեզնո, Կալիֆոռնիա, Ամերիկայի Միացյալ Նահանգներ
Մասնագիտություն սցենարիստ, դրամատուրգ, վիպասան, գրող և բանաստեղծ
Լեզու անգլերեն
Ազգություն ամերիկահայ
Քաղաքացիություն Flag of the United States.svg Ամերիկայի Միացյալ Նահանգներ
Ստեղծագործական շրջան 1934-1980
Ուշագրավ աշխատանքներ Քո կյանքի ժամանակը, Իմ անունն Արամ է և Մարդկային կատակերգություն
Անդամակցություն Արվեստի և գրականության ամերիկյան ակադեմիա
Պարգևներ Academy Award for Best Story և Լավագույն դրամայի պուլիցերյան մրցանակ
Ամուսին Քերոլ Գրեյս
Զավակներ Լյուսի Սարոյան և Արամ Սարոյան
William Saroyan signature.jpg
Վիլյամ Սարոյան Վիքիքաղվածքում
Վիլյամ Սարոյան Վիքիդարանում
William Saroyan Վիքիպահեստում
Վիլյամ Սարոյանին նվիրված ՀՀ փոստային նամականիշ։

Վիլյամ Արմենակի Սարոյան (անգլերեն՝ William Saroyan, օգոստոսի 31, 1908({{padleft:1908|4|0}}-{{padleft:8|2|0}}-{{padleft:31|2|0}})[1][2][3][4][5], Ֆրեզնո, Կալիֆոռնիա, Ամերիկայի Միացյալ Նահանգներ[6] - մայիսի 18, 1981({{padleft:1981|4|0}}-{{padleft:5|2|0}}-{{padleft:18|2|0}})[1][2][3][4][5], Ֆրեզնո, Կալիֆոռնիա, Ամերիկայի Միացյալ Նահանգներ), ամերիկահայ գրող։ Ծնվել է Ֆրեզնոյում (ԱՄՆ, Կալիֆոռնիա), Բիթլիսից գաղթած հայ ընտանիքում։ Գրողի ձևավորման մեջ մեծ դեր է խաղացել ինքնակրթությունը, ամերիկյան ու համաշխարհային գրականության ընթերցումը, հարազատ ժողովրդի հոգևոր մշակույթի, ավանդույթների, պատմության տարրերի ժառանգումը, հայկական շրջապատի ազգային ինքնատիպությունը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1911 թվականին երեսունյոթամյա Արմենակ Սարոյանը մահանում է, և Վիլյամ Սարոյանը եղբոր՝ Հենրիի և քույրերի՝ Զաբելի ու Կոզեթի հետ միասին տեղափոխվում է որբանոց։ Երբ մայրը պետք է երեքամյա Վիլյամին թողներ որբանոցում, նա Coon Jiger անունով մի տիկնիկ է նվիրում, որը Սարոյանի հիշողության մեջ միշտ պահպանվում է։ Սարոյանը հետագայում նշել է, որ այդ տիկնիկով կարծես մայրը ցանկանում էր փարատել իր բացակայությունը։ Այդ տիկնիկի կերպարն արտացոլվել է նաև նրա ստեղծագործություններում։

Սարոյանը կանոնավոր կրթություն չի ստացել։

Aquote1.png Յոթ տարեկանից սկսեցի լրագրեր վաճառել մայթերում ու խաչմերուկներում: Երրորդ դասարանում առաջին անգամ վաստակեցի դպրոցի ամենաչար տղայի համբավը, ու ինձ հաճախ անկյուն էին կանգնեցնում, հայհոյում, քաշում մազերս ու ականջներս և, ի վերջո, վռնդեցին դպրոցից… Aquote2.png

1922 թվականին, երբ մայրը նրան է հանձնում հոր թղթերի ու տետրերի մի կապոց, տասնչորսամյա Վիլյամն իմանում է, որ իր հայրը բանաստեղծ է եղել, բանաստեղծություններ ու պոեմներ է գրել «հին հայրենիքի» լեզվով։ Սա օգնում է Վիլյամ Սարոյանին կողմնորոշվել իր սեփական ապագայի հարցում։

1926 թվականին տասնութամյա Վիլյամը, որը մինչ այդ հասցրել էր փոստատար, սևագործ բանվոր և Սան Հոակինի ֆերմաներում ու խաղողի այգիներում սեզոնային մշակ աշխատել, թողնում է հարազատ ամերիկա-հայկական Ֆրեզնոն ու գնում Սան Ֆրանցիսկո: Աշխատում է որպես հեռագրատան ծառայող, սպորտային ապրանքների խանութի վաճառող, պահեստի բանվոր։ Ոչ մի տեղ երկար չի մնում, ապրում է վարձով տրվող սենյակներում։

Առաջին անգամ իր ստեղծագործությունը տպագրել է 1933 թվականին Բոստոնի «Հայրենիք» շաբաթաթերթում՝ Սիրակ Գորյան ստորագրությամբ։ Լայն ճանաչում է ձեռք բերել «Խիզախ պատանին թռչող ճոճաձողի վրա և այլ պատմվածքներ» (1934) առաջին գրքով, որի առթիվ ամերիկյան քննադատ Բ. Ռասկոն գրել է. «Ի՞նչն է հատկանաշական Սարոյանի համար որպես գրողի։ Սարոյանը բուռն է, պոռթկուն և խելացի, նա թախծոտ է, քնքուշ ու մարդկային, նա միամիտ է ձևանում, սակայն բնավ միամիտ չէ...: Նա ատում է դաժանությունն իր բոլոր դրսևորումներով, նա հարգում է մարդկային արժանապատվությունն ու հպարտությունը»։ 1939 թվականին Վիլյամ Սարոյանը վեց օրվա ընթացքում գրում է «Քո կյանքի ժամերը»: Այս ստեղծագործության շնորհիվ գրողն արժանացավ Պուլիցերի և նյույորքյան քննադատների հեղինակավոր գրական մրցանակներին։ 1940 թվականին Սարոյանը հրաժարվում է առաջին մրցանակից՝ հայտարարելով, որ «Առևտուրը իրավունք չունի հովանավորելու արվեստը»:

Գրական կյանքի առաջին տասնամյակում Սարոյանը գրել է մի քանի հարյուր պատմվածք, որոնց մեծ մասն ամփոփվել է տասից ավելի ժողովածուներում։ Սարոյանը հատկապես կարճ պատմվածքի, նորավեպի ժանրում ներմուծել է տեղի ու ժամանակի իրողության հետ սերտորեն կապված սոցիալական-հոգեբանական թարմ թեմատիկա, արդիական հնչողություն ունեցող մարդասիրական բարոյական մոտիվներ, պատումի նոր ձևեր, քնարականությամբ ու հումորով լի հնչերանգներ, բնականություն և ճշմարտացիություն, պատկերների ու կերպարների գունագեղություն։ Սարոյանի գրական շատ կերպարներ ներկայացնում են հայկական միջավայրը՝ ազգային ավանդույթներով ու բարքերով։ Հայրենիքի մոտիվը, ինչպես և նրա դարավոր ավանդույթները պահպանող մարդկանց կերպարները հակադրվում են ապրելակերպի համահարթեցնող չափանիշներին։ Իրականության հետ նույնպիսի հարաբերության մեջ են «տարօրինակ» ու ձախորդ մարդկանց սարոյանական կերպարները ու հատկապես մանուկների և պատանիների տպավորիչ կերպարները։ Դրանք համաշխարհային գրականության մեջ մտել են որպես հոգու մաքրության խորհրդանշան։ Իրականության և երազանքի հակադրության, անհատի ներքին ազատության և հոգևոր գեղեցկության, սիրո և բարու հաստատման մոտիվներն են մարմնավորված Սարոյանի արձակում, որոնք հետաքրքրական լուծում են ստացել նաև նրա դրամաներում («Իմ սիրտը լեռներում է»), «Կյանքիդ ժամանակը», «Քարանձավի մարդիկ», «Հե՜յ, ո՞վ կա այդտեղ», «Կոտորածն մանկանց», «Խաղողի այգին» պիեսները։

1942 թվականին Սարոյանը զորակոչվել է բանակ, աշխատել զինվորական սցենարների ստեղծման վրա։ Նա պատերազմն ընկալել է որպես աղետ, այդ թեման արտացոլել «Մարդկային կատակերգություն» վիպակում և «Վեսլի Ջեկսոնի արկածները» վեպում։ 1950-1960-ական թթ. Սարոյանը ապրել է Եվրոպայում, ապա նորից հաստատվել ԱՄՆ-ում։ Այդ տարիներին ինքնակենսագրական նյութի օգտագործումով ստեղծել է հոգեբանական վիպակների շարք։

1960-ական թթ. սկսած՝ գրել է հուշագրական ժանրի գործեր։ Հատկապես ուշագրավ են Բեռնարդ Շոուին, Չառլի Չապլինին, Թ. Ս. Էլիոթին, Եղիշե Չարենցին նվիրված էջերը, հեղինակի մտորումները գրականության կոչման վերաբերյալ։

Վիլյամ Սարոյանը մահացել է 1981 թվականի մայիսի 16-ին, Ֆրեզնոյում, աճյունի մի մասը թաղված է Երևանի Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոնում։

Վ. Սարոյանից մի շարք երկեր և մասնավորապես պիեսներ բնագրից հաջողությամբ հայերեն են թարգմանել Սամվել Մկրտչյանը, Զավեն Բոյաջյանը[7], Էլֆիք Զոհրաբյանը և ուրիշներ:

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սարոյեան Վիլյամ, Պատմուածքներ, Գահիրէ, 1943, 144 էջ:
  • Սարոյեան Վիլյամ, Մարդկային կատակերգութիւն, Պոսթըն, 1943, 268 էջ:
  • Սարոյեան Վիլյամ, Անունս Արամ է (պատմուածքներ), Պոսթըն, 1945, 192 էջ:
  • Սարոյեան Վիլյամ, Տասը նոր պատմուածքներ, Գահիրէ, 1947, 72 էջ:
  • Սարոյեան Վիլյամ, Մարդկային կատակերգութիւն, Պէյրութ, 1954, 268 էջ:
  • Սարոյան Վիլյամ, Ժամում 60 մղոն (պատմվածքներ), Երևան, 1959, 216 էջ:
  • Սարոյան Վիլյամ, Մարդկային կատակերգություն, Երևան, 1959, 236 էջ:
  • Սարոյան Վիլյամ, Իմ սիրտը լեռներում է (պիեսներ), Երևան, 1963, 356 էջ:
  • Սարոյան Վիլյամ, Վեսլի Ջեկսոնի արկածները, Երևան, 1965, 404 էջ:
  • Սարոյան Վիլյամ, Խաղողի այգին (պիես), Երևան, 1971, 76 էջ:
  • Սարոյան Վիլյամ, Թոմ Թրեյսիի վագրը, Երևան, 1978, 84 էջ:
  • Սարոյեան Վիլյամ, Պատմուածքներ, Պէյրութ, 1978, 372 էջ:
  • Սարոյեան Վիլյամ, Մարդկային կատակերգութիւն, Պէյրութ, 1980, 264 էջ:
  • Սարոյան Վիլյամ, Ընտիր երկեր, հատ. 1. Պատմվածքներ, Իմ անունը Արամ է, Մարդկային կատակերգություն, Երևան, 1986, 488 էջ:
  • Սարոյան Վիլյամ, Ընտիր երկեր, հատ. 2. Պիեսներ, Պատմվածքներ, Թրեյսիի վագրը (վիպակ), Երևան, 1987, 400 էջ:
  • Սարոյան Վիլյամ, Ընտիր երկեր, հատ. 3. Վեսլի Ջեքսոնի արկածները, Պատմվածքներ, Երևան, 1988, 480 էջ:
  • Սարոյան Վիլյամ, Ընտիր երկեր, հատ. 4. Մայրիկ, ես սիրում եմ քեզ, Հայրիկ, դու խենթ ես, Հուշապատումներ, Երևան, 1991, 432 էջ:
  • Սարոյեան Վիլյամ, 6 թատերախաղ, Պէյրութ, 1994, 276 էջ:
  • Սարոյեան Վիլյամ, Անունս Արամ է (պատմուածքներ), Հալէպ, 1994, 240 էջ:
  • Սարոյան Վիլյամ, Իմ անունն է Սարոյան (պատմվածքներ, բանաստեղծություններ, թատերգություն), Երևան, 1994, 104 էջ:
  • Սարոյեան Վիլյամ, Պատմուածքներ, Պէյրութ, 1994, 240 էջ:
  • Սարոյան Վիլյամ, Պատմվածքներ: Հարցազրույցներ: Էսսեներ: Հուշեր, Երևան, 1999, 132 էջ:
  • Սարոյան Վիլյամ, Ահա եկավ, ահա գնաց, դուք գիտեք, թե ով (ինքնակենսագրություն), Երևան, 2003, 176 էջ:
  • Սարոյան Վիլյամ, Հայաստանի Անդրանիկը (պատմվածքներ), Երևան, 2004, 88 էջ:
  • Սարոյան Վիլյամ, Առակներ, Երևան, 2008, 152 էջ:
  • Սարոյան Վիլյամ, Ընտիր երկեր, գիրք Ա. Պատմվածքներ, Երևան, 2008, 228 էջ:
  • Սարոյան Վիլյամ, Ընտիր երկեր, գիրք Բ. Պիեսներ, Երևան, 2008, 228 էջ:
  • Սարոյան Վիլյամ, Ընտիր երկեր, գիրք Գ. Մայրիկ, ես սիրում եմ քեզ, Հայրիկ, դու խենթ ես, Երևան, 2008, 304 էջ:
  • Սարոյան Վիլյամ, Ծնունդներ: Օրագիր: Գրառումներ, Երևան, 2008, 124 էջ:
  • Սարոյան Վիլյամ, Հայկական եռագրություն (պիեսներ), Երևան, 2008, 184 էջ:
  • Սարոյան Վիլյամ, Մարդկության տոնը (պատմվածքներ), Երևան, 2008, 388 էջ:
  • Սարոյան Վիլյամ, Ձեռնամարտ ի սեր Հայաստանի (վիպակ, պատմվածքներ), Երևան, 2009, 320 էջ:
  • Սարոյան Վիլյամ, Պատմվածքներ, հարցազրույցներ, էսսեներ, հուշեր, Երևան, 2010, 576 էջ:
  • Սարոյան Վիլյամ, Բան ունեմ ասելու (հինգ պիես), Երևան, 2012, 160 էջ:
  • Սարոյան Վիլյամ, Ստեղծագործությունների ժողովածու, Երևան, 2012, 240 էջ:
  • Սարոյան Վիլյամ, Վերջին բառը սեր էր (պատմվածքներ), Երևան, 2012, 109 էջ:
  • Սարոյան Վիլյամ, Փող սարքելը և տասնիննը այլ շատ կարճ պիեսներ, Երևան, 2013, 104 էջ:
  • Սարոյան Վիլյամ, Անունս Սարոյան է, Երևան, 2014, 108 էջ:
  • Սարոյան Վիլյամ, Հեծանվորդը Բեվերլի Հիլզից, Երևան, 2016, 184 էջ:

Ժառանգություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիլյամ Սարոյանի գերեզմանը Կոմիտասի անվան պանթեոնում
  • Նրա անվան կոչվել են դպրոց և համալսարան Երևանում։
  • 2008 թվականը Հայաստանում նրա ծննդյան 100-ամյակին նվիրված տարին էր
  • 2018 թվականի օգոստոսի 31-ին` գրողի 110-ամյակի կապակցությամբ Ֆրեզնոյում նախատեսվում է բացել Վիլյամ Սարոյանի Տուն-թանգարանը[8]։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Վահագն Դավթյան, «Բարի հսկան», Սովետական գրող», 1978։
  • Վարսիկ Գրիգորյան, Վիլյամ Սարոյանը հայ թատրոնում (հայերեն, անգլերեն, ռուսերեն), Երևան, «Վան Արյան», 2010, 224 էջ։
  • Լևոն Մկրտչյան, Վիլյամ Սարոյանը մոտիկից, Երևան, «Սովետական գրող», 1978, 152 էջ։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Wikiquote-logo-hy.svg
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են