Սամվել Մկրտչյան (թարգմանիչ)
Արտաքին տեսք
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Մկրտչյան ազգանունով այլ մարդկանց մասին։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սամվել Մկրտչյան (այլ կիրառումներ)
Սամվել Մկրտչյան | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 25, 1959 կամ հուլիսի 2, 1959[1] |
Ծննդավայր | Թալին, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | դեկտեմբերի 7, 2014 (55 տարեկան) |
Մահվան վայր | Երևան, Հայաստան |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Կրթություն | Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարան (1983) |
Մասնագիտություն | թարգմանիչ, խմբագիր և գրող |
Աշխատավայր | Առավոտ և Գրական թերթ |
Ամուսին | Նաիրա Զոհրաբյան |
Կայք | samvelmkrtchyan.am |
Սամվել Սուրենի Մկրտչյան (փետրվարի 25, 1959 կամ հուլիսի 2, 1959[1], Թալին, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - դեկտեմբերի 7, 2014, Երևան, Հայաստան), հայ թարգմանիչ, գրող, խմբագիր։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սամվել Մկրտչյանը ծնվել է 1959 թվականին։ Ավարտել է Լենինականի (այժմ՝ Գյումրի) թիվ 20 միջնակարգ դպրոցը, այնուհետև՝ Վ․ Բրյուսովի անվան համալսարանը (1983)։ Աշխատել է «Աստղիկ» հանդեսում, ինչպես նաև «Անդրադարձ», «Ար», «Առավոտ», «Գրական թերթ» պարբերականներում։ Հայաստանում և արտերկրում տպագրել է բազմաթիվ հրապարակախոսական հոդվածներ, բանաստեղծություններ, պատմվածքներ, նաև թարգմանել է բազմաթիվ գրքեր։ 2002-2014 թվականներին եղել է «Արտասահմանյան գրականություն» թարգմանական եռամսյա հանդեսի գլխավոր խմբագիրը։
Հայաստանի գրողների միության անդամ էր 1995 թվականից։ «Կանթեղ» մրցանակի դափնեկիր է։
Անգլերենից հայերեն թարգմանությունների մատենագիտություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս հեղինակի կատարած թարգմանությունների ցանկը կարող եք որոնել «Թարգմանչաց արվեստ» շտեմարանի «Թարգմանիչներ» բաժնում |
- Շեքսպիր, Երկեր (Սոնետներ, Վեներա և Ադոնիս, Սիրուհու տրտունջը), ԵՊՀ, Երևան, 1991։
- Թ. Ս. Էլիոթ, Մեռյալ երկիր, «Ապոլոն», Ե., 1991։
- Վիլյամ Սարոյան, Իմ անունն է Սարոյան, «Նաիրի», Ե., 1992։
- Լուիս Քերոլ, Ալիսը Հրաշքների աշխարհում և Ալիսը հայելու աշխարհում։ (Չափածո), Սամսոն հրատարակչություն, 1994։
- Ռեդյարդ Քիփլինգ, Պատմվածքներ հենց այնպես։ (Չափածո), Սամսոն հրատարակչություն, 1995։
- Անգլիական և ամերիկյան պոեզիա, «Նոր-Դար», Ե., 1998։
- Վիլյամ Ֆոլքներ, Արջը, «Նաիրի», Ե., 1992։
- Վիլյամ Ֆոլքներ, Աբիսողո՜մ, Աբիսողո՜մ, «Վան Արյան», Ե., 2001։
- Հերման Մելվիլ, Պատմվածքներ, «Վան Արյան», Ե., 2001։
- Թ. Ս. Էլիոթ, Քերթվածներ, Հեղինակային հրատարակություն, Ե., 2004։
- Շեքսպիր, Սոնետներ, Հեղինակային հրատարակություն, Ե., 2004։
- Շեքսպիր, Լուկրեցիայի պատվազրկումը, ՀԳՄ հրատարակություն, Ե., 2003։
- Վիլյամ Միքայելյան, Հին լեզու, «Տիգրան Մեծ», Ե., 2005։
- Սամվել Մկրտչյան. Թարգմանություններ (2 հատորով), Ե., Հեղինակային հրատարակություն, Ե., 2009։
- Կ. Հովհաննիսյան, Գերդաստան ստվերաց, Տիգրան Մեծ, Ե., 2012։
- Ջեյմս Ջոյս, Ուլիսես, Հեղինակային հրատարակություն, Ե., 2012։
- Լենըրդ Քոհեն, Երգեր սիրո և ատելության, Հեղինակային հրատարակություն, Ե., 2013
- Չարլզ Բուքովսկի, Ամբոխի հանճարը և այլ բանաստեղծություններ, Հեղինակային հրատարակություն, Ե., 2013։
- Շեքսպիր, Սոնետներ, պոեմներ, բանաստեղծություններ, Հեղինակային հրատարակություն, Ե., 2013։
- Թ. Ս. Էլիոթ, Չորս կվարտետ, Հեղինակային հրատարակություն, Ե., 2013։
Հայերենից անգլերեն թարգմանությունների մատենագիտություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Selected Armenian Poets. Samson Publishers, Yerevan, 1991.
- Shoushig Dansabedian, Collected Poems. Yerevan, Nor-Dar Publishers, 1999.
- Ruben Angaladyan, Essays, Yerevan, 1995.
- Vahe Armen, Scream and Other Poems. Van Arian Publishers, Yerevan, 2000.
- Modern Eastern Armenian Poets. Nairi Publishers, Yerevan, 2004.
- Yeghishe Charents, 40 Poems. Charents Memorial House, Yerevan, 2012.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|
Կատեգորիաներ:
- Փետրվարի 25 ծնունդներ
- 1959 ծնունդներ
- Հուլիսի 2 ծնունդներ
- Թալին քաղաքում ծնվածներ
- Դեկտեմբերի 7 մահեր
- 2014 մահեր
- Երևան քաղաքում մահացածներ
- ԵՊԼՀ շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- Հայ թարգմանիչներ
- Անգլերենից հայերեն թարգմանիչներ
- Հայերենից անգլերեն թարգմանիչներ
- Հայ տղամարդ գրողներ
- Հայ հրապարակախոսներ
- Խորհրդային գրողներ
- Խորհրդային թարգմանիչներ
- 20-րդ դարի հայ գրողներ