Ջեյմս Ջոյս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox auteur.png
Ջեյմս Ջոյս
James Augustine Aloysius Joyce
Revolutionary Joyce Better Contrast.jpg
Ի ծնե անուն James Augustine Aloysius Joyce
Ծնվել է փետրվարի 21882
Ծննդավայր Ռատգար,Դուբլին Իռլանդիա
Վախճանվել է հունվարի 13, 1941 (58 տարեկանում)
Վախճանի վայր Ցյուրիխ Շվեյցարիա
Մասնագիտություն գրող, բանաստեղծ,
Քաղաքացիություն {{{2}}} Իռլանդիա
Կրթություն Դուբլինի համալսարանական քոլեջ
Ալմա մատեր Դուբլինի համալսարանական քոլեջ
Ուշագրավ աշխատանքներ «Ուլիսես», «Երիտասարդ արվեստագետի դիմանկարը», «Ֆիննեգանի հոգեհացը»
Զավակներ Q3838462?
James Joyce signature.svg
Քաղվածքներ Վիքիքաղվածքում
James Joyce Վիքիպահեստում

Ջեյմս Ջոյս (անգլերեն՝ James Augustine Aloysius Joyce, իռլանդերեն՝ Séamas Seoige, փետրվարի 2, 1882[1], Դուբլին[1] - հունվարի 13, 1941[1], Ցյուրիխ[1]), իռլանդացի գրող։

Հեղինակել է «Ուլիս» (1922), «Ֆիննեգանի հոգեհացը» (1939), «Երիտասարդ արվեստագետի դիմանկարը» (1916) վեպերը, «Դուբլինցիներ» (1914) նովելների ժողովածուն, բանաստեղծություններ, «Ջակոմո» հոգեբանական էսսեն (1914)։ [2]

Ջեյմս Ջոյսի արձանը Դուբլինի Նորթ Իրլ փողոցում։

Կենսագրություն[խմբագրել]

Դուբլին (1882-1904)[խմբագրել]

Ջոյսի ծննդյան և կնքման վկայականը

Ջեյմս Ջոյսը ծնվել է 1882 թվականի փետրվարի 2-ին Դուբլինի Ռաթգար արվարձանում՝ Ջոն Ստանիսլոս Ջոյսի և Մարի Ջեյն Մուրեյի ընտանիքում։ Մկրտվել է փետրվարի 5-ին Տիրանուրի ՝ Սուրբ Հովսեփ եկեղեցում (իռլ.՝ Tír an Iúir), Պատվելի Ջոն Օ’Մուլոյի կողմից։ Ֆիլիպ և Էլեն Մքքենները նրա կնքահայրն ու կնքամայրն էին։ Ջոյսը 10 երեխաներից ավագն էր. նրա եղբայր-քույրերից երկուսը մահացել էին տիֆից։ Հայրական ընտանիքը՝ ծագումով Քորքից, ժամանակին աղի և կիտրոնի գործի սեփականատեր են եղել։ Ջեյմսի և՛ հայրը, և՛ հայրական պապիկը երկուսն էլ ամուսնացել են հարուստ ընտանիքների ժառանգների հետ. թեպետ ընտանիքի հավակնոտ նախահայր՝ Ջոն Շոուն (իռլ.՝ Seán Mór Seoighe) քարտաշ-որմնադիր էր՝ Քոնեմարայից[3]։ 1887 թվականին նրա հայրը նշանակվում է որպես հարկահավաք (սեփականության հարկահավաք) Դուբլինյան Ընկերության կողմից։ Ընտանիքը հետագայում տեղափոխվում է Դուբլինին կից 19 կմ հեռավորության վրա գտնվող փոքրիկ շքեղ Բրեյ քաղաքը։ Այս Ժանակահատվածում է, որ շան հարձակման պատճառով Ջոյսի մոտ ձևավորվում է կինոֆոբիա։ Նա նաև տառապում էր կերաունոֆոբիայով, քանի որ նրա չափազանց սնահավատ մորաքույրը ամպրոպը նկարագրում էր որպես Աստծո ցասման նշան[4]։

1891 թվականին Չարլզ Ստյուարտ Փարնելի մահվան կապակցությամբ Ջոյսը մի բանաստեղծություն է գրում։ Նրա հայրը զայրացած էր Կաթոլիկ եկեղեցու կողմից Փարնելի նկատմամբ վերաբերմունքի և Իռլանդիայի Գլխավոր Օրենքի պահպանման ձախողման պատճառով։ Նույն տարվա նոյեմբեր ամսին Ջեյմս Ջոյսը աշխատանքի է անցնում Ստաբզ Գազետում և այնուհետ աշխատանքից հեռացվում։ 1893 թվականին կենսաթոշակից զրկվում է, իսկ նրա հարբեցողությունը և ֆինանսական վիճակի անկառավարելիությունը պատճառ է դառնում ընտանիքի աստիճանական սննկացմանը[5]։

Ջոյսը վեց տարեկանում, 1888

Ջոյսը իր կրթությունը սկսել է 1888 թվականին Քլոնգոուս Վուդ քոլեջից՝ մի ճիզվիտական գիշերօթիկ դպրոցից, որը գտնվում էր Քլեյնի մոտ Քանթի Կիլդեյրում, բայց ստիպված էր թողնել այն 1892 թվականին, երբ իր հայրը այլևս ի վիճակի չէր ուսման վարձը վճարել։ Այնուհետ Ջոյսը ուսումը շարունակում է տանը, իսկ կարճ ժամանակ անց Դուբլինի Քրիսչիան Օ'քոունել դպրոցում, մինչ 1893 թվականին նրա՝ դուբլինյան ճիզվիտական Բելվըդիր քոլեջ տեղափոխվելը[6]։ 1895 թվականին, 13 տարեկանում, իր հասակակիցների կողմից ընտրվում է Տիրամոր Եղբայրության (Sodality of Our Lady) անդամ Բելվըդիրում։ Թոմա Աքվենացու փիլիսոփայությունը ազդեցություն է ունեցել Ջոյսի ամբողջ կյանքի վրա[7]։

1898 թվականին Ջոյսը ընդունվեց վերջին շրջանում հիմնադրված Դումբլինի համալսարանական քոլեջը` սովորելով անգլերեն, ֆրանսերեն և իտալերեն: Նա նաև ակտիվ դարձավ քաղաքի թատերական և գրական շրջաններում: 1900 թվականին Հենրիկ Իբսենի «Երբ մենք` մահացածներս, արթնանում ենք» ստեղծագործությանը ուղղված գովասանական ակնարկը հրապարակվեց Ֆորթնայթլի Ռիվյու ամսագրում: Սա նրա առաջին տպագրություն էր: Նորվեգերեն սովորելուց հետո Ջոյսը երգիծական նամակ գրեց Իբսենին, որին հետևեց դրամատուրգի շնորհակալական նամակը: Այս շրջանում նա գրել է մի շարք այլ հոդվածներ և առնվազն երկու պիես (ավաղ անհետացել են): Դուբլինի համալսարանական քոլեջի իր ընկերները կերպարներ են դարձել Ջոյսի աշխատանքներոմ: Իր ամենամոտ գործընկերներն էին այդ սերնդի առաջատար գործիչները, մասնավորապես՝ Թոմաս Քեթըլը, Ֆրանսիզ Շիհի- Սքեֆինգքոնը և Օլիվեր Սեյնթ Ջոն Գոգորթին: Ջոյսին առաջին անգամ իռլանդական հասարակությանը ներկայացրեց Արթուր Գրիֆիթը իր Միացյալ իռլանդացիներ օրաթերթում 1901 թվականի նոյեմբերին: Ջոյսը հոդված էր գրել Իռլանդական գրական թատրոնի մասին, և քոլեջի ամսագիրը հրաժարվել էր տպագրել[8][9]: Նա տպագրեց այն և տարածեց շրջանում: Գրիֆիթը ինքը հանդիմանական գրաքննական հոդված գրեց ուսանող Ջեյմս Ջոյսի դեմ: 1901 թվականին Իռլանդիայի ազգային մարդահամարը Ջոյսին գրանցում է որպես անգլախոս և իռլանդախոս մի գիտնական, ով ապրում է իր մոր և հոր, վեց քույրերի և երեք եղբայրների հետ Ռոյալ Թերեյսում, Քլոնթարֆում, Դուբլին[10]:

Ջոյսի Կիսանդրին Սեյնթ Սթեֆըն Գրինում, Դուբլին

1902 թվականին ավարտելով Դուբլինի համալսարանական քոլեջը՝ մեկնում է Փարիզ բժշկություն ուսումնասիրելու, բայց շուտով թողնում է սա ֆրանսերենով տեխնիկական դասերի չափազանց դժվար լինելու պատճառով: Այստեղ մնում է մի քանի ամիս, նպաստելով իր ընտանիքի ֆինանսական վատ դրությանը, և մինչև ուշ երեկո Bibliothèque Sainte-Geneviève գրադարանում ընթերցանությամբ զբաղվելով: Երբ մոր մոտ ախտորոշում են քաղցկեղ, հայրը հեռագիր է ուղարկում, որտեղ գրված էր « Մայրդ մահանում է, արի տուն: Հայրիկ»[11]: Ջոյսը վերադառնում է Իռլադիա: Վախենալով իր որդու անհավատությունից՝ նրա մայրը փորձում է անհաջող փորձ է կատարում համոզել որդուն խոստովանություն տալ և սուրբ հաղորդություն ընդունել[12]: Ի վեջո նա կոմայի մեջ է ընկնում և մահանում օգոստոսի 13-ին, Ջեյմսը և Ստանիսլաուսը հրաժարվում են ընտանիքի մյուս անդամների հետ ծնկի իջնել՝ նրա մահճակալի մոտ աղոթելու: Մոր մահից հետո նա շարունակում է տարվել խմիչքով, և ընտանիքում իրավիճակն ավելի է սրվում: Նա գրախոսական գրքեր է գրում, ուսուցչությամբ և երգեցողությամբ զբաղվում: Նա գերազանց տենոր ձայն ուներ և 1904 թվականին բրոնզե շքանշան է ստանում Ֆեիս Սիոյլում[13][14]:

1904 թվականի հունվարի 7-ին փորձում է տպագրել Արտիստի դիմանկարը՝ գեղագիտության մասին մի էսսե-պամություն, միայն թե այն մերժվում է ազատամիտ ամսագիր Դանայի կողմից: Ծննդյան 22-րդ ամյակին նա որոշում է վերափոխել պատմությունը նորավեպի՝ անվանելով Ստեգըն Հիրոու: Անավարտ Ստեֆըն Հիրոուն տպագրվել է նրա մահից հետո[15]:

Նույն տարում նա հանդիպեց Նոռա Բարնաքլին, ով Գոլվեյում ապրող և աղախին աշխատող մի երիտասարդ կին էր: 1904 թվականի հուլիսի 16-ին նրանք ամուսնացան: Սա մի իրադարձություն էր, որը հետագայում պետք է հիշատակվեր՝ որպես Ուլիս ստեղծագործոթյան իրադարձությունների ամսաթիվ:

Ջոյսը երկար ժամանակ մնաց Դուբլինում՝ տարվելով խմիչքով: Եվ մի երեկո հարբած վիճակում վիճում է Սեյնթ Սթեֆըն Գրինի հետ զբոսայգում միմյանց սխալ հասկանալու պատճառով[16]: Նրան տեսնում է իր հոր ծանոթներից մեկը՝ Ալդրեդ Հ. Հանթերը, և տանում իր տուն՝ վերքերը մշակելու[17]: Շշուկներ կար, որ Հանթերը հրեա էր և անհավատարիմ կին ուներ, որն էլ հետագայում պիտի դառնար Լեոպոլդ Բլումի՝ Ուլիս ստեղծագործության գլխավոր հերոսի, մոդելներից մեկը: Նա մտերմանում է բժիշկ ուսանող Օլիվեր սեյնթ Գոգըրթիի հետ, որն էլ հիմք է դառնում Ուլիսում Բաք Մալիգանի կերպարի համար: Վեց գիշեր Մարթելո աշտարակում անցկացնելու հետո, որը վարձել էր Գորըրթին Սենդիքովեում, նա կեսգիշերին հեռանում է մեկ այլ ուսանողի՝ Սամուել Չենեվիքս Թրենչի (Հայնես կարպարը Ուլիսում) հետ վիճաբանության պատճառով, ով կրակել էր ուղիղ Ջեյմսի մահճակալի վերևում կախված թավաներին[18] : Նա 13 կմ հետ քայլեց դեպի Դուբլին իր բարեկամների հետ մնալու համար, և հաջորդ օրը ընկերոջը ուղարկեց աշտարակ իր ճամպրուկի հետևից: Կարճ ժամանակ անց կնոջ՝ Նոռայի հետ փախավ մայրցամաք:

Տոն[խմբագրել]

Բլումսդեյը կամ Բլումի օրը (անգլերեն՝ Bloomsday, իրլանդերեն՝ Ln Bloom) Ջոյսի երկրպագուների կողմից հունիսի 16-ին նշվող տոնակատարություն է։ Դուբլինում տոնը նշողներն անցնում են ստեղծագործության գործող անձանց՝ Բլումի և Սթիվընի ճանապարհը։ Քաղաքի փողոցներում կարելի է գտնել վեպին նվիրված հուշարձաններ և հերոսների անցած ճանապարհների ցուցանակները։ Նվիրյալները հագնում են այն ժամանակների զգեստները, պատվիրում են վեպում նշված ուտելիքներ՝ գառան տապակած երիկամներ, մի բաժակ բուրգունդյան գինի, իտալական պանիրով բուտերբրոդ։
1904թ. այդ օրը՝ հունիսի 16-ին է կայացել Ջոյսի և նրա ապագա (1931թ.-ից) կնոջ՝ Finn’s Hotel հյուրանոցի սպասուհի Նորա Բարնաքլի առաջին տեսակցությունը և գրողը որոշել էր հավերժացնել այդ օրն իր ստեղծագործության մեջ։

Ջ. Ջոյսը հայերեն[խմբագրել]

  • Դուբլինցիներ, Երևան, «Սովետական գրող», 1978։
  • «Ուլիսես», 2011, Երևան, Թարգմանիչ Սամվել Մկրտչյան, հեղինակային հրատարակություն ISBN 678-9939-53-778-8 [19]

Աղբյուրներ[խմբագրել]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Record #118558501 // Gemeinsame Normdatei Ստուգված է ապրիլի 9-ին 2014:
  2. Ռընե Ուելլեք, Օսթին Ուորրեն (2008)։ Գրականության տեսություն։ Երևան: Սարգիս Խաչենց, էջ 474։ 
  3. Jackson, John Wyse; Costello, Peter (July 1998). «John Stanislaus Joyce: the voluminous life and genius of James Joyce's father» (book excerpt). excerpt appearing in the New York Times (New York: St. Martin's Press): ch.1 "Ancestral Joyces". ISBN 9780312185992. OCLC 38354272. http://www.nytimes.com/books/first/j/jackson-joyce.html։ Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 25. «To find the missing link in the chain it is necessary to turn south to County Kerry. Some time about 1680, William FitzMaurice, nineteenth of the Lords of Kerry ... required a new steward for the household at his family seat at Lixnaw on the Brick river, a few miles south-west of Listowel in the Barony of Clanmaurice in North Kerry. He found Sean Mor Seoighe (Big John Joyce) ... Sean Mor Seoighe came from Connemara, most likely from in or near the Irish-speaking Joyce Country itself, in that wild area south of Westport, County Mayo.» 
  4. "'Why are you so afraid of thunder?' asked [Arthur] Power, 'your children don't mind it.' 'Ah,' said Joyce contemptuously, 'they have no religion.' Joyce's fears were part of his identity, and he had no wish, even if he had had the power, to slough any of them off." (Ellmann (1982), p. 514, citing Power, From an Old Waterford House (London, n.d.), p. 71
  5. Ellmann (1982), pp. 32–34.
  6. Themodernworld.com
  7. Ellmann (1982), pp. 60, 190, 340, 342; Cf. Portrait of the Artist as a Young Man, Wordsworth 1992, Intro. & Notes J. Belanger, 2001, 136, n. 309: "Synopsis Philosophiae ad mentem D. Thomae This appears to be a reference to Elementa Philosophiae ad mentem D. Thomae Aquinatis, a selection of Thomas Aquinas's writings edited and published by G. M. Mancini," professor of theology at the Pontifical University of Saint Thomas Aquinas, Angelicum in Rome (see The Irish Ecclesiastical Record, Vol V, Year 32, No. 378, June 1899, p. 570
  8. Jordan, Anthony, "An Irishman's Diary", Irish Times, 20 February 2012
  9. Arthur Griffith with James Joyce & WB Yeats- Liberating Ireland by Anthony J. Jordan p. 53. Westport Books 2013. ISBN 978-0-957622906
  10. «Residents of a house 8.1 in Royal Terrace (Clontarf West, Dublin)»։ National Archives of Ireland։ 1901։ http://www.census.nationalarchives.ie/pages/1901/Dublin/Clontarf_West/Royal_Terrace/1271356/։ Վերցված է 16 May 2012։ 
  11. She was originally diagnosed with cirrhosis of the liver, but this proved incorrect, and she was diagnosed with cancer in April 1903. Ellmann (1982), pp. 128–129
  12. Ellmann (1982), pp. 129, 136
  13. Կաղապար:Wayback. Siemens Feis Ceoil Association. 1 April 2007 version retrieved from the Internet archive on 9 November 2009.
  14. http://www.irishtimes.com/life-and-style/homes-and-property/fine-art-antiques/michael-flatley-confirms-he-owns-medal-won-by-james-joyce-1.1833446
  15. «Joyce – Other works»։ The James Joyce Centre։ http://www.jamesjoyce.ie/detail.asp?ID=28։ Վերցված է 22 February 2010։ 
  16. "On this day...30 September"
  17. Ellmann (1982), pp. 161–62.
  18. Ellmann, p. 175.
  19. http://www.samvelmkrtchyan.am Պատվիրել գիրքը

Արտաքին հղումներ[խմբագրել]