Դեյվիդ Հերբերթ Լոուրենս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Դեյվիդ Հերբերթ Լոուրենս
անգլ.՝ David Herbert Lawrence
D H Lawrence passport photograph.jpg
Ծննդյան անունանգլ.՝ David Herbert Richards Lawrence
Ծնվել էսեպտեմբերի 11, 1885(1885-09-11)[1][2][3][…]
ԾննդավայրEastwood, Broxtowe, Nottinghamshire, Նոթթինգեմշիր, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Վախճանվել էմարտի 2, 1930(1930-03-02)[4][1][2][…] (44 տարեկան)
Վախճանի վայրՎանս[5]
ԳերեզմանD. H. Lawrence Ranch
Գրական անունLawrence H. Davison
Մասնագիտությունդրամատուրգ, թարգմանիչ, գրող, բանաստեղծ, վիպասան, նկարիչ, սցենարիստ և գրական քննադատ
Լեզուանգլերեն[1]
Ազգությունանգլիացիներ
ՔաղաքացիությունFlag of the United Kingdom.svg Միացյալ Թագավորություն
ԿրթությունՆոթինգհեմի համալսարան, Նոթինգեմի բարձրագույն դպրոց և Լոնդոնի համալսարան
Ժանրերվեպ, նովել, պոեզիա և էսսե
Գրական ուղղություններՄոդեռնիզմ
Ուշագրավ աշխատանքներՈրդիներ և սիրեկաններ, Ծիածանը, Սիրահարված կանայք և Լեդի Չատերլեյի սիրեկանը
ՊարգևներՋեյմս Թայթ Բլեքի անվան գրական մրցանակ
ԱմուսինFrieda von Richthofen?
D. H. Lawrence Վիքիպահեստում

Դեյվիդ Հերբերթ Լոուրենս (սեպտեմբերի 11, 1885(1885-09-11)[1][2][3][…], Eastwood, Broxtowe, Nottinghamshire, Նոթթինգեմշիր, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - մարտի 2, 1930(1930-03-02)[4][1][2][…], Վանս[5]), անգլիացի գրող։ «Սպիտակ սիրամարգը» (1911), «Որդիներ ու սիրեկաններ» (1913), «Ծիածան» (1915) և այլ ռեալիստական վեպերում Լոուրենսը սոցիալական թշվառության պատճառը համարում է մարդու և բնության կապը խզող մեխանիկական քաղաքակրթությունը։ Նրան բնորոշ է հետաքրքրությունը անհատի «մասնավոր կեցության» նկատմամբ («Սիրահարված կանայք», 1920, «Կենգուրու», 1923

Իր հայացքների պատճառով Լոուրենսն ունեցել է նաև թշնամիներ ու հաճախակի ենթարկվել քննադատության․ նրա ստեղծագործական աշխատանքը հաճախ ներկայացվել է խեղաթյուրված։ Իր կյանքի երկրորդ կեսը գրողն անցկացրել է աքսորի կամ, ինչպես ինքն է ասել, վայրի ուխտագնացության մեջ։ Իսկ մահանալիս նա վայելել է ոչ ավելին, քան պոռնոգրականության վարպետի համբավ, որն իր տաղանդի զգալի մասն ուղղակի վատնել է։

Կյանքի վաղ շրջանը[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեյվիդ Լոուրենսը եղել է իր ծնողների՝ հանքափոր Բրինսլի Կոլիերիի և նախկին ուսուցչուհի Լիդիայի (օրիորդական ազգանունը՝ Բիըրդսոլ) չորրորդ երեխան։ Ընտանիքի ֆինանսական դժվարությունների պատճառով նրա մայրը ստիպված է լինում բանվորություն անել ժանյակների գործարանում։ Լոուրենսի մանկության վաղ տարիներն անցել են Նոթինգեմփշիր կոմսության Իսթվուդ քաղաքում։ Վիկտորիա փողոցի 8 հասցեում գտնվող տունը, ուր ծնվել է գրողը, այժմ ծառայում է որպես Դեյվիդ Հերբերթ Լոուրենսի տուն-թանգարան։

Վեպերը[խմբագրել | խմբագրել կոդը]

Լոուրենսին թերևս մեծ համբավ են բերել "Որդիներ և սիրեկաններ", "Ծիածանը" և "Սիրահարված կանայք" վեպերը։ Իր այս գործերում հեղինակը փորձում է փնտրել և գտնել կյանք արդյունաբերական միջավայրի մեջ։ Նրան մշտապես հուզում է նման միջավայրում առկա հարաբերությունների բնույթը։ Իրատես լինելով հանդերձ՝ Լոուրենսն իր հերոսների մեջ մարմնավորում է անձի իր փիլիսոփայությունը։ Սեռական կյանքի խիստ պատկերավոր արտացոլումը նրա ստեղծագործություններում ցնցող ազդեցություն է ունեցել 20-րդ դարի գրականության մեջ․ դրա արմատներում ընկած են անձնական մտածողությունն ու գոյը։

Լոուրենսի ավելի ուշ շրջանի վեպերից են "Սբ․ Մոուրը", "Կույսը և գնչուն", "Փախուստի դիմած աքաղաղը"։

Նովելները[խմբագրել | խմբագրել կոդը]

Լոուրենսի առավել հայտնի նովելներից են "Կապիտանի տիկնիկը", "Աղվեսը", "Զատիկը", "Քրիզանթեմի բույրը", "Արքայադուստրը", "Ճոճվող ձին շահողը", "Ծնունդ առնող երազներ" և "Կինը, որ փախավ ձիով" (գրողի մահից հետո "Կույսը և գնչուն" հրատարակվել է պատմվածքի տեսքով) գործերը։ Բարձր գնահատականի է արժանացել հատկապես 1914թ․ լույս տեսած "Պրուսացի սպան և այլ պատմվածքներ" ժողովածուն։ "Կինը, որ փախավ և այլ պատմվածքներ" ժողովածուում հեղինակը զարգացնում է առաջնորդության թեման, որն արծարծվում է նաև այլ վեպերում, ինչպիսիք են, օրինակ, "Փետրազարդ օձը" և "Ֆեննին ու Էննին"։

Պոեզիան[խմբագրել | խմբագրել կոդը]

Արձակ գործերից բացի, Լոուրենսը հեղինակ է նաև 800 չափածո ստեղծագործություն․ դրանց մեծ մասը կարճ բանաստեղծություններ են։

Լոուրենսն այս ձևաչափում սկսել է ստեղծագործել 1904-ից․ նրա վաղ շրջանի բանաստեղծություններից երկուաը՝ "Հին երազներն" ու "Ծնունդ առնող երազները", հրատարակվել են The English Review պարբերականում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Bibliothèque nationale de France идентификатор BNF (фр.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 David Herbert Lawrence
  3. 3,0 3,1 Encyclopædia Britannica
  4. 4,0 4,1 4,2 Лоренс Дейвид Герберт // Большая советская энциклопедия (рус.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  5. 5,0 5,1 5,2 German National Library, Berlin State Library, Bavarian State Library, Austrian National Library Record #118570358 // Общий нормативный контроль (GND) — 2012—2016.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 668 CC-BY-SA-icon-80x15.png