Լեդի Չաթըրլիի սիրեկանը
Լեդի Չաթըրլիի սիրեկանը անգլ.՝ Lady Chatterley's Lover | |
---|---|
![]() | |
Հեղինակ | Դեյվիդ Հերբերթ Լոուրենս |
Տեսակ | գրավոր աշխատություն |
Ժանր | ռոմանս էրոտիկ վեպ |
Բնօրինակ լեզու | անգլերեն |
Լեզու | անգլերեն |
Նախորդ | John Thomas and Lady Jane? |
Երկիր | Իտալիա (1ին հրատարակություն) |
Հրատարակման տարեթիվ | 1928 |
Թարգմանիչ | Արամ Արսենյան |
ԳՄՍՀ | 2-07-023779-6 |
OCLC | 468102077 |
Պարգև(ներ) | Դարի 100 գրքերն ըստ Լը Մոնդ օրաթերթի |
«Լեդի Չաթըրլիի սիրեկանը» անգլիացի գրող Դեյվիդ Հերբերթ Լոուրեսնի վեպն է, որը գաղտնի հրատարակվել է Իտալիայում 1928 թվականին և 1929 թվականին Ֆրանսիայում[1]։ Գրքի առանց գրաքննադատության տարբերակը բացեիբաց չի տպագրվել Միացյալ թագավորությունում մինչև 1960 թվականը, երբ այն «Penguin Books»-ի դեմ անպարկեշտության մեղադրանքով դատավարության հիմք դարձավ։ «Penguin»-ը հաղթեց դատը և արագ վաճառեց գրքի 3 միլիոն օրինակ[1]։ Անպարկեշտ բովանդակության պատճառով գիրքը նաև արգելվում է Միացյալ նահանգներում (1929–59), Կանադայում, Ավստրալիայում, Հնդկաստանում և Ճապոնիայում։ Շուտով գիրքը վատ համբավ է ձեռք բերում իր սյուժեի պատճառով, որտեղ պատմում է աշխատավոր դասակարգի տղամարդու և արիստոկրատ կնոջ ֆիզիկական և էմոցիոնալ հարաբերությունների մասին, ինչպես նաև սեռական տեսարանների լայն նկարագրությունների և այն ժամանակ չտպագրվող հայհոյանքների օգտագործման պատճառով։
Ասում են, որ պատմության համար հիմք է հանդիսացել Լոուրենսի անձնական ընտանեկան դժբախտ կյանքը[2]։
Լոուրենսը ցանկացել է գիրքը անվանել «Քնքշանք» և այդ պատճառով շատ էական փոփոխություններ է կատարել տեքստում և սյուժեում ստեղծագործման ընթացքում։
Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]
1917 թ.: 22-ամյա Կոնստանց Ռեյդը՝ հայտնի արվեստագետի դուստրը, ամուսնանում է սըր Քլիֆորդ Չաթերլիի հետ: Կես տարուց ամուսինը մեկնում է ռազմաճակատ, որտեղից վերադառնում է անդամալույծ: Մարմնի ստորին հատվածը կաթվածահար է: Ապրում է մռայլ կալվածքում, որը շրջապատված է անտառով: Մոտակայքում աշխատավորների ավան է: Քլիֆորդը դարձել է շատ ամաչկոտ: Եվ թեպետ ունի շատ առնական տեսք, առանց Կոնստանցի պրակտիկորեն անօգնական է: Սկսել է գրել պատմվածքներ: Կինը օգնում է նրան: Կոնստանցը ծանր է տանում կիսաայրու իր վիճակը: Նրա տեսքը վատանում է: Հայրը խորհուրդ է տալիս դստերը սիրեկան գտնել:
Ձմռանը կալվածք է գալիս գրող Միքաելիսը: Սա որոշ ժամանակով դառնում է Կոնստանցի սիրեկանը: Բայց դա բոլորովին էլ այն չէ, ինչի կարիքն ունի Կոնստանցի հոգին: Միքաելիսը շատ էգոիստ է, և նրան պակասում է իսկական առնականությունը:
Կալվածքը հաճախ են այցելում գրողները, որոնք օգնում են Քլիֆորդին գովազդել իր փորձերը: Նա ունի որոշակի հաջողություն: Սակայն Կոնստանցը ճնշված է: Քլիֆորդն ասում է, որ դեմ չէ, եթե Կինը երեխա ունենա ուրիշից, պայմանով, որ իրենց մոտ ամեն բան կմնա նախկինի պես:
Զբոսանքներից մեկի ժամանակ Քլիֆորդը ծանոթացնում է Կոնստանցին իրենց նոր անտառապահի՝ Օլիվեր Մելլերսի հետ: Սա 37-ամյա ամուր կազմվածքով տղամարդ է: Եղել է ամուսնացած իրենից մեծ կնոջ հետ, որը դժբախտացրել է նրան: Պատերազմի ժամանակ, երբ Մելլերսը մեկնում է ճակատ, կինը թողնում է նրան:
Կոնստանցը սիրում է զբոսնել անտառում, այնպես որ հաճախ է հանդիպում Մելլերսին: Ռեյդերին հյուր է գալիս Կոնստանցի քույրը, որը համոզում է Քլիֆորդին աղախին վարձել, որպեսզի կինը ստիպված չլինի անվերջ զբաղվել նրանով: Հայտնվում է 60-ամյա միսիս Բոլթոնը, և Կոնստանցի ազատ ժամանակը մեծանում է:
Անտառում հանդիպում է թռչնաբներ պատրաստող Մելլերսին: Անտառապահը կրակ է անում, որպեսզի Կոնստանցը տաքանա: Կոնստանցին դուր է գալիս դիտել, թե ինչպես են ձվերից դուրս գալիս փոքրիկ փասիանները, և նա գալիս է այստեղ նաև հաջորդ օրերին: Սկսում է զգալ, որ ատում է Քլիֆորդին: Նրան ավելի ու ավելի ուժեղ է ձգում անտառը: Մի օր սիրելով փասիանի փոքրիկ ձագին՝ լուռ արտասվում է: Դա շարժում է Մելլերսի սիրտը: Կոնստանցը թուլանում է նրա հետ: Իրեն կին է զգում: Զգում է իրեն սիրված: Նրանց կապը տևում է մի քանի ամիս: Կոնստանցը ուզում է երեխա ունենալ Մելլերսից և ամուսնանալ նրա հետ: Մելլերսին հարկ է պաշտոնապես բաժանվել նախկին կնոջից: Նա զբաղվում է դրանով:
Քլիֆորդի և Կոնստանցի օտարացումն աճում է: Կոնստանցը որոշում է հեռանալ նրանից: Նախ մեկ ամսով հեռանում է քրոջ և հոր հետ Վենետիկ: Իմանում է, որ հղի է և անհամբեր սպասում է երեխայի ծնվելուն: Լուրեր են հասնում, որ Մելլերսի կինը մտադիր չէ բաժանվել ամուսնուց: Ասեկոսեներ են տարածվում Մելլերսի մասին: Քլիֆորդը ազատում է անտառապահին աշխատանքից: Կոնստանցը, վերադառնալով Վենետիկից, որոշում է ապրել Մելլերսի հետ և հեռանալ ամուսնուց: Քլիֆորդի համար այդ լուրը ջախջախիչ է: Նրան հոգեբանորեն օգնում է միսիս Բոլթոնը:
Սիրահարներին միանալու համար հարկ է սպասել ամուսնալուծությանը և կես տարի ապրել առանձին: Կոնստանցը մեկնում է հոր մոտ Շոտլանդիա: Կոնստանցը և Օլիվերը ապրում են բացառապես միավորվելու հույսով[3]:
Թեմատիկա[խմբագրել | խմբագրել կոդը]
Վեպում Լոուրենսը գալիս է իր սկզբնական մտքին՝ ևս մեկ անգամ հակվելով անհատի վերածնունդին, որը կարելի է գտնել միայն կնոջ և տղամարդու հարաբերության մեջ։ Սերը և անբնական հարաբերությունները այն թելերն են, որ կապում են վեպը։ Լոուրենսը վեպում ուսումնասիրում է մի շարք տարբեր հարաբերությունների և սիրավեպերի ձևեր։ Ընթերցողը տեսնում է Մելլորսի և իր կնոջ՝ Բերթայի կոպիտ, ծաղրով լի հարաբերությունները։ Նաև ընթերցողը ծանոթանում է Թոմմի Դյուքսի հետ, ով որևէ սիրային արկած չունի, քանի որ չի կարողանում գտնել մի կնոջ, ում մեջ ինքը կհարգեր նրա խելքը և միաժամանակ ցանկալի կհամարեր։
Միտք և մարմին[խմբագրել | խմբագրել կոդը]
Ռիչարդ Հոգարթը պնդում է, որ «Լեդի Չաթըրլիի սիրեկանը» վեպի գլխավոր շեշտադրումը սեռական նկարագրությունները չեն, այլ բարեվարքության և ամբողջականության թեմաները [4]։ Բարեվարքության բանալին մտքի և մարմնի հարակցումն է, քանզի «մարմինը առանց մտքի կոպիտ է, միտքը առանց մարմնի․․․ փախուստ է երկակի էությունից »[5]։ Վեպի կիզակենտրոնը կյանքի՝ ամբողջովին մտքի վրա հիմնված կենսակերպի անկապակցվածությունն է, որը Լոուրենսը հատկապես տեսնում է ժամանակի երիտասարդ արիստոկրատների մոտ, ինչպես օրինակ Կոնստանսի և նրա քույր Հիլդայի երիտասարդ տարիքում ունեցած սիրային արկածների նկարագրություններում․
Մտքի և մարմնի հակադրությունը կարելի է տեսնել այն անբավարարվածության մեջ, որ յուրաքանչյուրն ունեցել է իր նախկի սիրային հարաբերություններում, օրինակ Կոնստանսի և իր ամուսնու միջև մտերմության պակասը, կամ Մելլորսի՝ իր կնոջից առանձին ապրելու որոշումը, որը պայմանավորված էր կնոջ կոպիտ սեռային էությամբ[6]։ Այս դժգոհությունները նրանց տանում են դեպի այնպիսի հարաբերություն, որը շատ դանդաղ է կառուցվում և հիմնված է քնքշանքի, ֆիզիկական կրքի և փոխադարձ հարգանքի վրա։ Լեդի Չաթըրլին և Մելլերսը իրենց հարաբերությունների զարգացմանը համընթաց ավելին են իմանում մտքի և մարմնի փոխադարձ կապվածության մասին։ Քոննին պարզում է, որ սեքսը ավելին է, քան մի ամոթալի և հիասթափեցնող ակտ, իսկ Մելլորսը ավելին է իմանում հոգևոր մարտահրավեների մասին, որ գալիս են ֆիզիկական սիրուց։
Դասակարգ[խմբագրել | խմբագրել կոդը]
«Լեդի Չաթըրլիի սիրեկանը» վեպը նաև տարբեր հայացքներ է ներկայացնում 20-րդ դարի վաղ շրջանի Բրիտանիայի սոցիալական կյանքի մասին։ Սա ամենացայտուն կերպով նկարագրվում է հենց սյուժեում՝ արիստոկրատ կնոջ և աշխատավոր դասի տղամարդու սիրավեպ։ Խավերի միջև պառակտումը ավելի է ընդգծվում, երբ Մելլորսը խոսում է տեղական դերբիշերյան բարբառով։ Քննադատ և գրող Մարկ Շորերը սա որակում է որպես մի բարձրաշխարհիկ կնոջ արգելված սիրո պատմություն, ում գերել է մի «օտարական» ( տղամարդ ավելի ցածր սոցիալական դասից )։ Նա համարում է, որ այս կառուցվածքը տիպիկ է Լոուրենսի գործերին, որոնցում կինը կա՛մ զսպում է իր իմպուլսները, կա՛մ ազատություն տալիս դրանց [7]։ Շորերը նշում է, որ այս երկու տարբերակներն էլ բխում են Լոուրենսի ընտանեկան միջավայրից՝ իր ամուսնությունից, որն էլ դառնում է գրողի ամենասիրելի թեման։
Ռեգբիի և Թևերշալի բնակիչների միջև դասային բաժանում կար։ Այս երկու սոցիալական դասերին իրար էր կապում բուժքույր միսիս Բոլթոնը։ Քլիֆորդը ավելի ինքնավստահ էր գերակայի իր դիրքում, քան Քոննին։
Թևերշալի աշխահանքերում աշխատող բնակիչներրի և ածխահանքերի տիրոջ՝ Քլիֆորդի միջև դժգոհության և փոխադարձ արհամարհանքի նշաններ կային։
Ածխահանքերում աշխատող մարդկանց դժվար կյանքը արդի և տարածված թեմա է Լոուրենսի ստեղծագործություններում, ինչի համար հիմք է ծառայում գրողի կյանքը։ Այս թեման առկա է նաև «Որդիներ և սիրեկաններ» և «Սիրահարված կանայք» վեպերում, ինչպես նաև «Քրիզանթեմի բույրը» պատմվածքում։
Արդյունաբերություն և բնություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ինչպես և Լոուրենսի գործերի գորակշիռ մասում գլխավոր թեման բնության կենսականության և հանքերի ու արդյունաբերության մեխանիկանացված մոնոտոնության հակադրությունն է։ Քլիֆորդը ցանկանում է վերազինել հանքերը նոր տեխնոլոգիաներով և որևէ շփում չունի բնության,բնական աշխարհի հետ[8]։ Ի հակադրություն նրան՝ Քոննին հաճախ է գնահատում բնության գեղեցկությունը և նկատում է գեղեցիկ բնության և հանքերի միջև եղած հակադրությունը։ Լեդի Չաթըրլիի բարձր զգայական գնահատանքը տարածվում է ոչ միայն Մելլորսի հետ ունեցած սեռական կապի վրա, այլ նաև բնության վրա։
Մշակութային ազդեցություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Միացյալ նահանգներում «Լեդի Չաթըրլիի սիրեկանը» վեպի ազատ հրատարակությունը կարևոր իրադարձություն էր «սեքսուալ հեղափոխության» համար։ Գիրքը ժամանակի ամենաքննարկվող թեման էր։ 1965 թվականին Թոմ Լեհրերը մի երգիծական երգ է թողարկում՝ այն վերնագրելով «Մուր» (Smut), որտեղ երգիչը ուրախությամբ նշում է. «ՈՒմ է պետք ունենալ հոբբի, ինչպիսին են թեննիսը կամ ֆիլատելին/ Ես մի հոբբի ունեմ՝ կարդալ Լեդի Չաթըրլի»։
Ադապտացիաներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Գրքեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Սիլիկոնյան հովտում՝ Կալիֆորնիայում, «Լեդի Չաթըրլիի սիրեկանը» վերաներկայացվել է որպես սիրային եռանկյունի ։ Վեպի Լոգան Բելլի «Միսս Չաթըրլին» է, որը հրատարակվել է 2013 թվականի մայիսին[9]։
Կինո և հեռուստատեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]
«Լեդի Չաթըրլիի սիրեկանը» էկրանավորվել է մի քանի անգամ ․
- L'Amant de lady Chatterley (1955), գլխավոր դերում Դանիել Դարյոն է։ ԱՄՆ-ում արգելվել է ցուցադրել ֆիլմը, քանի որ այն «դրդում էր ամուսնական դավաճանության» և միայն ցուցադրվել է 1959 թվականից Գերագույն դատարանի որոշմամբ[10]։
- Edakallu Guddada Mele (Էդակալլու բլրի գագաթին) (1973), հնդկական ֆիլմ է, որը նկարահանվել է «Լեդի Չաթըրլիի սիրեկանը» վեպի հիման վրա,
- Sharapancharam (Նետերի անկողին) (1979), հնդկական ֆիլմ է, որը նկարահանվել է «Լեդի Չաթըրլիի սիրեկանը» վեպի հիման վրա,
- Lady Chatterley's Lover (1981) Ջասթ Ջեքինի ֆիլմը, գլխավոր դերերում Սիլվիա Կրիսթելը և Նիքոլաս Քլեյը,
- Lady Chatterley (1993), ԲիԲիՍի հեռուստաընկերության նկարահանած հեռուստասերիալը, գլխավոր դերերում Ջոէլի Ռիչարդսոն,
- Չաթըրլիի դուստրը (La Figlia di Lady Chatterley) (1995) գրքի իտալական էկրանավորումն է, ռեժիսոր՝ Էմանուելե Գլիսենտի,
- Milenec lady Chatterleyové (1998) գրքի չեխական էկրանավորումն է, ռեժիսոր՝ Վիկտոր Պոլեսնի,[11]
- Lady Chatterley's Lover (2015) ԲիԲիՍի հեռուստաընկերության նկարահանած ֆիլմն է, գլխավոր դերերում՝ Հոլիդեյ Գրեինջեր, Ռիչարդ Մեդդեն, Ջեյմս Նորթոն[12]։ Ֆիլմի առաջին ցուցադրությունը կայացել է 2015 թվականի սեպտեմբերի 6-ին[13]։
Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 QC Geoffrey Robertson (2010-10-22)։ «The trial of Lady Chatterley's Lover»։ The Guardian (en-GB)։ ISSN 0261-3077։ Վերցված է 2016-09-06
- ↑ Kennedy, Maev (10 October 2006), «The real Lady Chatterley: society hostess loved and parodied by Bloomsbury group», The Guardian (London, United Kingdom), https://www.theguardian.com/uk_news/story/0,,1891481,00.html, վերցված է 19 June 2008.
- ↑ «Դեյվիդ Լոուրենս Լեդի Չաթերլիի սիրեկանը»
- ↑ Hoggart 1961, էջ. viii .
- ↑ Hoggart, 1961, էջ viii
- ↑ Hoggart, 1961, էջ x
- ↑ Schorer, Mark (1993), «Introduction», Lady Chatterley's Lover, New York: Grover Press.
- ↑ Ebbatson Roger (1980)։ Lawrence and the Nature Tradition: A Theme in English Fiction 1859-1914։ Harvester։ էջ 44
- ↑ Belle Logan (May 2013)։ Miss Chatterley։ Pocket Star/Simon & Schuster
- ↑ Edelstein David (հունիսի 17, 2007)։ «Mariane's Labyrinth: A Mighty Heart is a powerful journey down terror's rat holes. Plus: French erotics and Hollywood piety»
- ↑ Milenec lady Chatterleyové(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում.
- ↑ BBC Archived 18 November 2015 at the Wayback Machine.
- ↑ «BBC One: Lady Chatterley's Lover»։ BBC Online։ սեպտեմբերի 6, 2015։ Վերցված է սեպտեմբերի 6, 2015
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Free e-text of Lady Chatterley's Lover on Project Gutenberg Australia.
- Lady Chatterley's Lover at Grove Press, the American publisher of the book
- Lady Chatterley's Lover, D.H. Lawrence plot summary
- Lady Chatterley's Lover trial papers University of Bristol Library Special Collections
- Guardian newspaper analysis of the trial
- Obituary for Michael Rubinstein The Independent, 15 January 2001
- History of the Penguin Archive by Toby Clements, The Telegraph (London), 19 February 2009
|