Jump to content

Վեպ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Վեպը գրական ժանր է, սովորաբար արձակ, որը ծագել է միջնադարում ռոմանական ժողովուրդների շրջանում որպես ժողովրդական լեզվով պատմություն և այժմ դարձել է էպիկական գրականության ամենատարածված ձևը, որը պատկերում է կերպարի կյանքը՝ իր հուզիչ կրքերով, պայքարով, սոցիալական հակասություններով և իդեալին հասնելու ձգտումներով։ Լինելով ընդլայնված պատմություն։

Վեպի սահմանում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վեպը պատմողական գրական տեսակ է։ Այն արձակ մյուս տեսակներից տարբերվում է իր ծավալով և ներքին ընդգրկումով։ Վեպի մասին «Հայ վեպի պատմություն» գրքի հանձնարարականում (անոտացիա) գրված է, որ «վեպը արվեստի ինտելեկտուալացման ամենաբարձր աստիճանն է»[1]։ Ժանրի միջազգային ռոման անվանումը վերագրվում է 11 - 12-րդ դարերում եվրոպական միջավայրի բոլոր այն ստեղծագործություններին, որոնք գրվել են ռոմաներենով՝ ի հակադրություն լատինական գրականության։ Վեպը «էպիկական ստեղծագործություն է, որի մեջ պատումը կենտրոնացված է առանձին անհատի ճակատագրի վրա, նրա բնավորության և ինքնագիտակցության ձևավորման և զարգացման վրա»[2]։ Սակայն հանրագիտարանային այս ձևակերպումը երևույթի արտաքին կողմն է միայն։

Հեգելը գեղարվեստի պատմությունը բաժանում է երկու ձևի՝ դասական (անտիկ) և ռոմանտիկական։ Ամբողջ միջնադարյան արվեստը հատկացնում է ռոմանտիկական ձևին։ Վեպը վերագրելով արվեստի ռոմանտիկական ոճին՝ այն անվանում է «բուրժուական էպոպեա»։ Համեմատելով էպոսն ու վեպը Հեգելը գրում է. «...փոխվում է նորագույն վեպերում գործող հերոսների ասպետականությունը։Որպես անհատներ, օժտված իրենց անձնական նպատակներով՝ սիրով, պատվով, բարեգործությամբ կամ աշխարհի բարեկարգման իդեալով, նրանք հակադրվում են տիրող կարգերին ու իրականության պրոզային, որն ամենուրեք դժվարություններ է դնում նրանց ճանապարհին»[3]։

Ըստ Բելինսկու՝ «մեր ժամանակի էպոսը վեպն է», որն իր մեջ կրում է էպոսի բոլոր հատկանիշները, միայն այն տարբերությամբ, որ վեպում չկան աստվածներ ու կյանքի միֆոլոգիական չափերը, այլ սովորական կյանքն է, քանզի նորագուն արվեստի համար մասնավոր մարդու ճակատագիրն էական է։ «Վեպը,-գրում է Բելիսկին,- ծագել է քրիստոնեական ժողովուրդների նորագույն քաղաքակրթությունից՝ մարդկության պատմության այն դարաշրջանում, երբ բոլոր քաղաքացիական, հասարակական, ընտանեկան և առհասարակ մարդկային հարաբերությունները դարձել էին բազմաբարդ ու դրամատիկ, կյանքը տարածվել էր անսահման տարրերի խորությամբ ու լայնքով։ Բացի հետաքրքրաշարժությունից և բովանդակային հարստությունից, վեպը ոչնչով ցածր չէ էպիկական պոեմից՝ նաև որպես գեղարվեստական ստեղծագործություն»[4]։

Հայ վեպի սկզբնավորումը (19-րդ դարի 40-ական թթ.)

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայ առաջին վեպը «Վերք Հայաստանի»-ն է, հեղինակի բնորոշմամբ՝ պատմական վեպ։ Հայ վիպասանության խոշորագույն ներկայացուցիչներից են Րաֆֆին, Ծերենցը, Պերճ Պռոշյանը, Մուրացանը, Շիրվանզադեն, Նար-Դոսը և ուրիշներ։

  1. ↑ Հայ վեպի պատմություն (19-րդ դար). Երևան: ՀՀ ԳԱ «Գիտություն» հրատարակչություն. 2005. էջ 2.
  2. ↑ Краткая литературная энциклопедия, том 6. Москва. 1971. էջ страница 3.
  3. ↑ Г. Гегель (1969). Эстетика, том 2. Москва. էջ страница 304.
  4. ↑ В.Белинский (1978). Собр. соч., том 3. Москва. էջ стр. 324.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վեպ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 378)։