Մարաստան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Մեդիաից)
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Մարաստան (այլ կիրառումներ)
Մարաստան
Mādai
 Ասորեստան Մ.թ.ա. մոտ 700 - Մ.թ.ա. 550 Աքեմենյաններ 
Քարտեզ

Median Empire.jpg
(Մոտավոր սահմանները)

Ընդհանուր տեղեկանք
Մայրաքաղաք Էքբատան
Իշխանություն
Պետական կարգ Միապետություն
Պետության գլուխ Թագավոր
Պատմություն

Մարաստան[1]՝ հնագույն պետություն Իրանական սարահարթում։

Ասորեստանի թագավոր Ասարխադդոնին (մ.թ.ա.681-մ.թ.ա.668) հաջորդած Աշշուրբանապալի (մ.թ.ա.668-մ.թ.ա.633) օրոք պատերազմական գործողություններ են սկսվել Ասորեստանի և Մանայի (որն ՈՒրարտուի ու Աշգուզայի դաշնակիցն էր) միջև՝ կապված Մանայի գահակալ Ախշերիի հակաասորեստանյան դիրքորոշման հետ։ Այս իրապայմաններում ըստ Մ. Խորենացու վկայության՝ Պարույրի (Պարտատուա) հրամանատարությամբ Արարատյան թագավորության և Ասքանազյան գնդի զորամիավորումները՝ Մարական ցեղապետերից Վարբակեսի գլխավորած մարաց զորքի հետ միասին պաշարել են Ասորեստանի մայրաքաղաք Նինվեն։ Մ. Խորենացին գրում է, որ գրավելով Նինվեն, նրանք պարտադրել են Աշշուրբանապալին ընդունելու Մանայի և Մարաստանի իրավունքները և իրենց հսկող վերակացուները թողնելով այնտեղ, վերադարձել իրենց երկրները։ Այս իրողություններից հետո հզորացել է Պարույրի (Պարտատուա) հեղինակությունը և Մարաց Վարբակես իշխանի եռանդուն միջամտությամբ Պարույրը ճանաչվել է թագավոր։

Ըստ Հերոդոտոսի. Վարբակեսի ջանքերով Հայաստանի հյուսիս-արևելյան հարևանությամբ, Կասպից ծովի հարավային տարածքներում վերջնական ձևավորվում է, Ասորեստանից անկախացած մարական ցեղերի հզոր պետականությունը: Վարբակեսի հաջորդներից Դայուկկուն (Դեովկես) համախմբելով մարական ցեղերի առաջնորդներին, այն դարձնում է կայուն թագավորություն, հիմնադրելով նրանց առաջին մայրաքաղաքը, որը կոչում է Եկբատան (Հանգմատանա) որ մարերեն նշանակում է <<Մարաց ժողովատեղ>>: 

Մարաստանի թագավորությունը, որտեղ իշխանության գլուխ էր անցել Դեովկեսին հաջորդած Ֆրավարտիշը (Փռավորտիս), սկսել է իր իշխանության տարածքներն ընդարձակել իրենցից արևելք ընկած երկրամասերի հաշվին, որը բնակեցված էր քոչվոր ապրելակերպ վարող սկյութամազքութական ծագում ունեցող ցեղերով: Վերջիններիս ռազմառաջնորդները թալանի ու ռազմավարի նպատակով զինվորական ծառայության էին անցնում մարաց թագավորի մոտ:

Մարաստանն իր հզորության գագաթնակետին է հասնում Ուվախշատրա (Կիաքսար) արքայի ժամանակ։ Մարաստանը և Նոր Բաբելոնի թագավորությունը մ.թ.ա. 620-ական թթ. կնքում են հակաասորեստանյան դաշինք։ Շուտով սկսվում են լայնածավալ ռազմական գործողություններ։ Մ.թ.ա. 614 թ. ընկնում է Ասորեստանի նախկին մայրաքաղաք Աշշուրը, մ.թ.ա. 612 թ. մայրաքաղաք Նինվեն։ Ասորեստանի արքա Սին-Շարի-Իշկուն ինքնասպան է լինում։ Ասորեստանյան վերջին զորքերը մ.թ.ա. 605 թ. ջախքախվում են Կարքեմիշի մոտ։ Մարական Կայսրությունը տարածվում է Հայաստանից մինչև Հնդկաստան և Կասպից Ծովից մինչև Միջագետք՝ ընդգրկելով բազմաթիվ կիսանկախ պետություններ և ցեղային միություններ։

Իշտուվեգույի (Աժդահակ) կառավարման ժամանակ Հայոց արքա Երվանդ Ա Սակավակյացը դառնում է մարերին հարկատու։ Մարական պետությունն անկում է ապրում մ.թ.ա. 550 թ. Իշտուվեգույի (Աժդահակ) թոռ, Պարսուայի և Անշանի արքա Կյուրոս Բ Մեծի կողմից։ Հայ-պարսկական դաշնակիցների պատերազմը մարերի դեմ (Կյուրոս Բ Մեծին դաշնակցում էր Հայոց արքա Տիգրան Երվանդյանը) տևում է երեք տարի (553-550) մ.թ.ա., որն ավարտվում է Մարաց թագավորության կործանմամբ: Ըստ Մ. Խորենացու՝ Տիգրան Հայկազունը այդ կռվի ժամանակ Աժդահակի երկաթե ամուր զրահը ինչպես ջուր ճեղքելով՝ Աժդահակին շամփրում է իր նիզակի ընդարձակ տեգին և սպանում նրան: Այլևս անկախ մարական պետություն երբևէ չի վերականգնվում։

Մարական արքաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարական ցեղերի գենետիկական ժառանգորդներն են համարվում ներկայիս Քուրդ ժողովրդի էթնոսը, որի ձևավորման գործընթացում պատմական իրադարձություններից ելնելով՝ իրեն մեծ ներդրումն ունի նաև Հայ ժողովուրդը:

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Геродот <<История в девяти книгах>> - Л. 1972г.

И. М. Дьяконов <<Ассиро – вавилонские источники по истории Урарту>> <ВДИ> - 1951г., Ν3

Մովսես Խորենացի <<Պատմություն Հայոց>> -1968թ.

Ա. Ե. Մխիթարյան <<Հաբեթի սերունդները>> -2002թ.

  1. Հովհաննես Բարսեղյան (2006)։ «Աշխարհագրական անունների հայերեն տառադարձության մասին որոշում»։ Տերմինաբանական և ուղղագրական տեղեկատու։ Երևան: 9-րդ հրաշալիք։ էջ 52։ ISBN 99941-56-03-9