Հերոդոտոս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
AGMA Hérodote.jpg

Հերոդոտոս, Հերոդոտ[1] կամ Հերոդոտոս Հալիկառնասցի (հունարեն՝ Ἡρόδοτος Ἁλικαρνᾱσσεύς Հերոդոտոս Հալիկառնասեւս) (մ. թ. ա. 484-425)հույն պատմիչ, որն ապրել և ստեղծագործել է մ.թ.ա. 5-րդ դարում և ճանաչված է որպես «Պատմության հայր»։

Ծնվել է Փոքր Ասիայի հունական Հալիկառնաս քաղաքում և երկար ժամանակ ապրել Աթենքում։ Քաղաքական պայքարին ակտիվորեն մասնակցելու պատճառով հարկադրված դիմել է տարագրության և շրջագայել Եգիպտոսում, Փռյուգիայում, Բաբելոնում և Սև ծովի հյուսիսային կողմերում։

Իր «Պատմություն» երկում (բաղկացած է 9 գրքից) նկարագրում է մ.թ.ա. 490-470-ական թթ. հույն-պարսական պատերազմները և դրանց հետ առնչվող այլ պատմական անցքեր։ Այդ աշխատությունը եզակի նշանակություն է ունեցել Հունաստանի և անտիկ աշխարհի պատմական մտքի հետագա զարգացման վրա, բացառիկ աղբյուր է Հերոդոտոսին ժամանակ հայտնի երկրների՝ Սև ծովի առափնյա շրջանների, Հունաստանի, Եգիպտոսի, Փոքր Ասիայի, Մերձավոր Արևելքի, այդ թվում նաև Հայաստանի մ.թ.ա. 7-5 դդ. պատմության ուսումնասիրության համար։ .

Հերոդոտոսի «Պատմությունը» ամբողջությամբ թարգմանվել է հայերեն Սիմոն Կրկյաշարյանի կողմից և հրատարակվել 1986թ.[2]։

Հերոդոտոսի տեղեկությունները Հայաստանի և հայերի մասին[խմբագրել]

Աշխարհը համաձայն Հերոդոտոսի պատկերացումների

Հերոդոտոսը իր «Պատմության» մեջ տեղեկություններ է հաղորդում նաև հին Հայաստանի և հայ ժողովրդի մասին, որոնք թեև մեծաքանակ չեն, սակայն առանձնակի արժեք ունեն։

Ըստ Հերոդոտոսի հայերը «փռյուգիական վերաբնակիչներ են» (Պատմություն, V, 73), որից կարելի է բխեցնել, իբր հայերը ծագում են փռյուգիացիներից։ Թեև ժամանակակից գիտությունը չեն արդարացնում այդ եզրակացությունը, սակայն հայոց լեզվի և փռյուգիերենից պահպանված տարրերի համադրումը ցույց է տալիս, որ այդ երկու լեզուներն ազգակից են և թրակերենի հետ կազմել են հնդեվրոպական լեզվաընտանիքի ճյուղերից մեկը[3]։

Հերոդոտոսը նաև տեղեկություններ է հաղորդում Հայաստանի տարածքի, նրա սահմանների, ներքին կյանքի և առևտրի մասին։

Ծանոթագրություններ[խմբագրել]

  1. Հովհաննես Բարսեղյան (2006)։ "Աշխարհագրական անունների հայերեն տառադարձության մասին որոշում", Տերմինաբանական և ուղղագրական տեղեկատու։ Երևան: 9-րդ հրաշալիք, 58։ ISBN 99941-56-03-9։ 
  2. Հերոդոտոս, Պատմություն ինը գրքից, Երևան, 1986
  3. Սիմոն Կրկյաշարյան, Պատմահայր Հերոդոտոսը, տե՛ս՝ Հերոդոտոս, Պատմություն ինը գրքից, Երևան, 1986, էջ 568-569: