Թուկիդիդես

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Թուկիդիդես
Θουκυδίδης
Դիմանկար
Ծնվել էՄ.թ.ա. 460-ականներ
Ծննդավայրանհայտ
Մահացել էՄ.թ.ա. 390-ականներ
Մահվան վայրԱթենք, Հունաստան
ՔաղաքացիությունՀին Աթենք[1]
Ազգությունհույն
ԵրկերHistory of the Peloponnesian War?
Մասնագիտությունպատմաբան
Զբաղեցրած պաշտոններAthenian strategos?
Thucydides Վիքիպահեստում

Թուկիդիդես (հին հունարեն՝ Θουκυδίδης, մ.թ.ա. 460399 թթ.), հին հույն նշանավոր պատմիչ, գրել է «Պելոպոնեսյան պատերազմի մասին» աշխատությունը՝ բաղկացած 8 գրքից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սերել է ազնվականի ընտանիքից։ Կրել է մատերիալիստ փիլիսոփա Անաքսագորասի և հռետոր Անտիֆոնի ազդեցությունը։ Հարել է Պերիկլեսի՝ չափավոր դեմոկրատական կուսակցությանը։

Մասնակցել է Պելոպոնեսյան պատերազմին (մ. թ. ա. 431-404)։ Մ. թ. ա. 424-ին նշանակվել է նավատորմի հրամանատար, սակայն պարտվել է սպարտացիներից, մեղադրվել դավաճանության մեջ և հեռացել Աթենքից։

Տարագրության մեջ գրել է «Պատմություն» աշխատությունը (անավարտ, 8 գրքով), շարադրել Պելոպոնեսյան պատերազմի պատմությունը մինչև մ. թ. ա. 411: Նա առաջին պատմիչն է, որը փորձել է ցույց տալ հասարակության զարգացման աստիճանները, վեր հանել այդ զարգացման շարժիչ ուժերը։ Ձերբազատվելով ժամանակի կրոնական նախապաշարումներից՝ աշխատել է բացահայտել պատմական դեպքերի նյութական հիմքը, երևույթների ներքին օրինաչափությունը, օբյեկտիվ պատճառները (այդ հանգամանքները շեշտել է նաև իր աշխատության ներածության մեջ)[2][3][4]։

Թուկիդիդեսը ատտիկյան գրավոր արձակ խոսքի հիմնադիրն է, ունի շարադրանքի սեղմ ոճ։ Նա օրինակ է եղել Դեմոսթենեսի, Կոռնելիոս Նեպոսի, Կիկերոնի, Տակիտոսի, Սալլուստիոսի, Պրոկոպիոսի և ուրիշների համար։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Biblioteca Virtual Miguel de Cervantes (իսպ.) — 1999.
  2. Cochrane Charles Norris (1929)։ Thucydides and the Science of History։ Oxford University Press։ էջ 179 
  3. Meyer, p. 67; de Sainte Croix.
  4. Korab-Karpowicz W. Julian։ «Political Realism in International Relations»։ in Edward N. Zalta։ The Stanford Encyclopedia of Philosophy (Summer 2013 ed.)։ Վերցված է 2016-03-23 
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png