Պերիկլես
| Պերիկլես
հին հունարեն՝ Περικλῆς
| |
|---|---|
| Ծնվել է | մ. թ. ա. 494 |
| Ծննդավայր | Աթենք[1] |
| Մահացել է | մ. թ. ա. 429 |
| Մահվան վայր | Աթենք |
| Գերեզման | tomb of Pericles, Athens |
| Քաղաքացիություն | Հին Աթենք |
| Կրոն | հին հունական դիցաբանություն |
| Մասնագիտություն | քաղաքական գործիչ, ռազմական գործիչ, պետական գործիչ, հռետոր և բանակի սպա |
| Ամուսին | Pericles' first wife? և Ասպասիա[2][3] |
| Ծնողներ | հայր՝ Xanthippus?, մայր՝ Agariste? |
| Զբաղեցրած պաշտոններ | Athenian strategos? |
| Երեխաներ | Pericles the Younger?[4], Paralus? և Xanthippus?[5] |
Պերիկլես (հին հունարեն՝ Περικλής, «փառքով շրջապատված», մ. թ. ա. 494, Աթենք[1] - մ. թ. ա. 429, Աթենք), աթենական պետական գործիչ, հռետոր և զորավար։Նա նշանավոր և ազդեցիկ էր Աթենքի քաղաքականության մեջ, հատկապես հույն-պարսկական և Պելոպոնեսյան պատերազմների ժամանակահատվածում, և ժամանակակից պատմաբան Թուկիդիդեսի կողմից ճանաչվել է «Աթենքի առաջին քաղաքացի»։ Այն ժամանակաշրջանը, որի ընթացքում նա ղեկավարել է Աթենքը, մոտավորապես մ.թ.ա. 461-ից մինչև մ.թ.ա. 429 թվականը, երբեմն հայտնի է որպես «Պերիկլեսի դարաշրջան»։ Պերիկլեսը խթանեց արվեստն ու գրականությունը, և հիմնականում նրա ջանքերով Աթենքը ձեռք բերեց հին հունական աշխարհի կրթական ու մշակութային կենտրոնի համբավը։
Վաղ կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Պերիկլեսը մոր կողմից սերում էր հզոր և պատմականորեն ազդեցիկ Ալկմեոնիդների ընտանիքից[6]։ Ըստ Հերոդոտոսի և Պլուտարքոսի՝ Ագարիստեն՝ Պերիկլեսի մայրը, նրա ծնվելուց մի քանի գիշեր առաջ երազ է տեսել, որ առյուծ է ծնել։ Լեգենդներն ասում են, որ Մակեդոնացի Ֆիլիպ II-ը նման երազ է տեսել իր որդու՝ Ալեքսանդր Մակեդոնացու ծնվելուց առաջ։ Երազի մեկնաբանությունն առյուծին վերաբերվում է իբրև մեծության խորհրդանիշի, սակայն պատմությունը կարող է նաև ակնարկել Պերիկլեսի գանգի անսովոր մեծ չափի մասին, որը դարձել է ժամանակակից կատակերգուների հայտնի թիրախը։ Այս պատճառով էլ բոլոր արձաններում նա պատկերված է սաղավարտով[6][6]։ Երիտասարդ Պերիկլեսը խուսափում էր հրապարակային ելույթներից՝ փոխարենը նախընտրելով իր ժամանակը տրամադրել ուսանելուն։
Կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ընտանիքի ազնվականությունն ու հարստությունը նրան թույլ տվեցին իր կրթությունը շարունակել դեպի իր հակումը: Աղբյուրների վկայությամբ՝ Պերիկլեսի երաժշտության ուսուցիչը Դամոնն էր, մինչդեռ Արիստոտելը նշում է, որ նրա ուսուցիչը Պիթոկլիդեսն էր։ Իսկ Դամոնը հետագայում դարձավ Պերիկլեսի անձնական խորհրդականը։ Սակայն Պերիկլեսի ամենամտերիմ ու վստահելի օգնականը, որը նրա վրա թողել է չափազանց մեծ ազդեցություն, Անաքսագորասն էր[6][6][6], որին ժամանակակիցներն անվանում էին «ուղեղ», քանի որ բացառիկ բազմակողմանի զարգացած անձնավորությունն էր։ Պերիկլեսի հռետորական խարիզման, հանգստությունն ու ինքնատիրապետումը նույնպես հաճախ համարվում են Անաքսագորասի ազդեցության արդյունք։
Ներքին և արտաքին քաղաքականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ավելի քան 20 տարի Պերիկլեսը ղեկավարել է բազմաթիվ արշավախմբեր, հիմնականում՝ ծովային։ Լինելով միշտ զգույշ՝ նա երբեք ինքնուրույն չձեռնարկեց մեծ անորոշություն և վտանգ պարունակող ճակատամարտ և չհամակերպվեց «քաղաքացիների ունայն մղումներին»։ Նա իր ռազմական քաղաքականությունը հիմնեց Թեմիստոկլեսի սկզբունքի վրա, որը համարում էր, որ Աթենքի գերիշխանությունը կախված է նրա գերակշռող ռազմածովային ուժից, և կարծում էր, որ պելոպոնեսցիները գրեթե անպարտելի են ցամաքում։ Պերիկլեսը նաև փորձեց նվազագույնի հասցնել Սպարտայի առավելությունները՝ վերակառուցելով Աթենքի պարիսպները, որոնք, ըստ ենթադրությունների, արմատապես փոխեցին ուժի կիրառումը հունական միջազգային հարաբերություններում: Պելոպոնեսյան պատերազմի ժամանակ Պերիկլեսը նախաձեռնեց պաշտպանական «մեծ ռազմավարություն», որի նպատակն էր թշնամու հյուծումը և ստատուս քվոյի պահպանումը։ Ըստ Պլատիասի և Կոլիոպուլոսի՝ Աթենքը, որպես ամենաուժեղ կողմ, ստիպված չէր Սպարտային հաղթել ռազմական առումով և «ընտրեց ձախողել հաղթանակի սպարտյան ծրագիրը»։ Լինելով հարուստ ու անվանի տոհմի անդամ՝ այդուհանդերձ Պերիկլեսը խուսափում էր զբաղվել քաղաքականությամբ՝ վախենալով օստրակիզմից։ Սակայն արդեն այդ ժամանակ, երբ Թեմիստոկլեսը վտարանդիության մեջ էր, իսկ Կիմոնը Հելլադայից դուրս հիմնականում ռազմարշավների էր, Պերիկլեսը սկսեց եռանդուն զբաղվել քաղաքականությամբ։ Նրա օրոք Աթենքը հասնում է իր քաղաքական, տնտեսական և մշակութային զարգացման գագաթնակետին՝ դառնալով Հին Հունաստանի ծովային հզորագույն պետությունը, կրթական և մշակութային կենտրոնը։ Քաղաքը հարստանում է նոր շինություններով, մասնավորապես Ակրոպոլիսում կառուցվում է Պարթենոնի հռչակավոր տաճարը։ Պերիկլեսն անցնում է դեմոսի ու չքավորների կողմը՝ չնայած իր ոչ դեմոկրատական մոտեցումներին։ Այդպիսով՝ Պերիկլեսը հույս ուներ իր համար ամուր հենարան ստեղծել՝ արիստոկրատիայի գլուխ կանգնած Կիմոնի դեմ պայքարում։ Մ.թ.ա. 443 թ. Պերիկլեսը ժողովրդական ժողովի կողմից ընտրվում է առաջին ստրատեգոս՝ հետագայում վերընտրվելով այդ պաշտոնում 15 տարի անընդմեջ՝ մինչև իր մահը մ.թ.ա. 429 թ.։ Անցնելով պետության գլուխ՝ իրականացնում է մի շարք օրենսդրական միջոցառումներ՝ ուղղված աթենական կառավարման համակարգի հետագա ժողովրդավարացմանը։
Պերիկլեսի արտաքին քաղաքականությունը հետապնդում էր աթենական ծովային տերության ընդլայնման ու ամրապնդման նպատակը։ Նա անձամբ ղեկավարել է մի շարք ռազմական արշավանքներ՝ ճնշելով Աթենքի ազդեցության ոլորտից դուրս գալու առանձին քաղաքների փորձերը։
Նրա կառավարմամբ նշանավորված Աթենքի քաղաքական, տնտեսական և մշակութային զարգացման դարաշրջանը խախտվեց 431 թվականին Պելոպոնեսյան պատերազմի մեկնարկով։«Պերիկլեսի մեծ ռազմավարության» երկու հիմնական սկզբունքներն էին հաշտեցման մերժումը (համաձայն որի՝ աթենացիներին հորդորում էր չեղյալ համարել Մեգարական հրամանագիրը) և ավելորդ երկարաձգումից խուսափելը։ Ասում են, որ նրա ռազմավարությունը «բնականաբար ոչ հանրաճանաչ էր», սակայն Պերիկլեսը կարողացավ Աթենքի հասարակությանը համոզել հետևել դրան: Այդ իսկ պատճառով Հանս Դելբրյուկը նրան անվանել է պատմության մեծագույն պետական և ռազմական գործիչներից մեկը։ Թեև նրա հայրենակիցները մի քանի ագրեսիվ գործողություններ կատարեցին նրա մահից անմիջապես հետո, Պլատիասը և Կոլիոպուլոսը պնդում են, որ աթենացիները հավատարիմ մնացին կայսրությունը պահպանել[7], ոչ թե ընդարձակել ձգտելու՝ ավելի տարեց Պերիկլեսի ռազմավարությանը և չհեռացան դրանից։ Իր հերթին, Բեն Իքս դե Վեթը եզրակացնում է, որ Պերիկլեսի ռազմավարությունը հաջողության կհասներ, եթե նա ավելի երկար ապրեր։
Պերիկլեսի ռազմավարության քննադատները, սակայն, նույնքան շատ են եղել, որքան նրա կողմնակիցները։ Ընդհանուր քննադատությունն այն է, որ Պերիկլեսը միշտ եղել է ավելի լավ քաղաքական գործիչ ու հռետոր, քան ստրատեգոս։ Քեյգանը Պերիկլեսի ծախսերը Պելոպոնեսյան պատերազմում իր ռազմավարության վրա գնահատում է տարեկան մոտ 2000 տաղանդ և այս թվի հիման վրա եզրակացնում է, որ նա բավականաչափ գումար կունենար պատերազմը երեք տարի շարունակելու համար։ Նա պնդում է, որ քանի որ Պերիկլեսը պետք է իմանար այս սահմանափակումների մասին, նա հավանաբար ծրագրել էր շատ ավելի կարճ պատերազմ։ Մյուսները, օրինակ Դոնալդ Վ. Նայթը, եզրակացնում են, որ ռազմավարությունը չափազանց պաշտպանական էր և հաջողություն չէր ունենա։
Պլատիասը և Կոլիոպուլոսը մերժում են այս քննադատությունները և նշում, որ «աթենացիները պարտվեցին պատերազմը միայն այն ժամանակ, երբ կտրուկ շրջեցին Պերիկլեսի մեծ ռազմավարությունը, որը բացահայտորեն արհամարհում էր հետագա նվաճումները»։ Հանսոնը շեշտում է, որ Պերիկլեսի ռազմավարությունը նորարարական չէր, բայց կարող էր հանգեցնել լճացման՝ հօգուտ Աթենքի։ Ժողովրդական եզրակացություն է, որ նրան հաջորդողները զուրկ էին նրա կարողություններից և բնավորությունից։ Պերիկլեսն իր ընտանիքի մի քանի անդամների հետ մ.թ.ա. 429 թվականին զոհ գնաց Աթենքի ժանտախտին, որը թուլացրեց քաղաք-պետությունը Սպարտայի հետ երկարատև հակամարտության ընթացքում։
Մեջբերում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 Union List of Artist Names — 2018.
- ↑ Аспазия (ռուս.) // Энциклопедический словарь / под ред. И. Е. Андреевский — СПб.: Брокгауз — Ефрон, 1890. — Т. II. — С. 299—300.
- ↑ Любкер Ф. Aspasia (ռուս.) // Реальный словарь классических древностей по Любкеру / под ред. Ф. Ф. Зелинский, А. И. Георгиевский, М. С. Куторга, Ф. Гельбке, П. В. Никитин, В. А. Канский — СПб.: Общество классической филологии и педагогики, 1885. — С. 169—170.
- ↑ Paralus and Xanthippus
- ↑ Любкер Ф. Pericles (ռուս.) // Реальный словарь классических древностей по Любкеру / под ред. Ф. Ф. Зелинский, А. И. Георгиевский, М. С. Куторга, Ф. Гельбке, П. В. Никитин, В. А. Канский — СПб.: Общество классической филологии и педагогики, 1885. — С. 1008—1010.
- 1 2 3 4 5 6 Caspari, Maximilian (1911). . In Chisholm, Hugh (ed.). Encyclopædia Britannica (անգլերեն). Vol. 21 (11th ed.). Cambridge University Press. էջ 145.
- ↑ Maier, Veronika (2023). Innovative Kooperation am Bau am Beispiel der GMP- und Allianzverträge. Innovative Kooperation am Bau am Beispiel der GMP- und Allianzverträge. DUNCKER UND HUMBLOT. ISBN 978-3-428-58791-9.
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պերիկլես» հոդվածին։ |
| ||||||||||||||||
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 9, էջ 273)։ |