Հոմերոս
Հոմերոս հին հունարեն՝ Ὅμηρος | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մոտ մ.թ.ա. 9-րդ դար[1] |
Ծննդավայր | Խիոս[2] |
Մահացել է | մոտ մ.թ.ա. 8-րդ դար |
Մահվան վայր | Իոս (կղզի), Ios Municipality, Thira Regional Unit, Հարավային Եգեյան կղզիներ, Հունաստան |
Քաղաքացիություն | Իոնական Միություն |
Ազգություն | հույն |
Մայրենի լեզու | հին հունարեն |
Երկեր | Իլիական, Ոդիսական և Homeric epics? |
Մասնագիտություն | բանաստեղծ, հեղինակ և գրող |
![]() |
Հոմերոս[3] (հին հունարեն՝ Ὅμηρος, մոտ մ.թ.ա. 9-րդ դար[1], Խիոս[2] - մոտ մ.թ.ա. 8-րդ դար, Իոս (կղզի), Ios Municipality, Thira Regional Unit, Հարավային Եգեյան կղզիներ, Հունաստան), հին հույն էպոսագիր բանաստեղծ։ Ըստ ավանդության՝ կույր երգիչ։ Հոմերոսի գրչին է վերագրվում անտիկ գրականության առաջին և ամենանշանավոր հուշարձաններ՝ «Իլիական» և «Ոդիսական» էպիկական պոեմների ստեղծումը։ «Իլիականը» գրվել է Տրոյական պատերազմի ժամանակ, երբ հունական երկրների կողմից Տրոյա քաղաքը տասը տարի շարունակ պաշարված էր։ Այն կենտրոնանում է Ագամեմնոն թագավորի և զինվոր Աքիլլեսի վեճի վրա, որը պատերազմի վերջին տարում տևեց մի քանի շաբաթ։ «Ոդիսականը» կենտրոնանում է Իթակեի արքա Ոդիսևսի՝ Տրոյայի անկումից հետո հայրենի երկիր վերադառնալու վրա։
Հոմերոսի կյանքի մասին բազմաթիվ պատմություններ տարածվել են դասական հնագույն ժամանակաշրջանում։ Ամենատարածվածն այն է, որ նա եղել է կույր երգիչ և ապրել է Հոնիայում, որը գտնվում է Փոքր Ասիա թերակղզու արևմտյան եզրի կենտրոնական մասում, ներկայիս Թուրքիայի տարածքում։ Ժամանակակից գիտնականները դրանք լեգենդներ են համարում[4][5][6]։
Հոմերոսական (կամ հոմերական) հարցը՝ ում կողմից, երբ, որտեղ և ինչ պայմաններում են ստեղծվել «Իլիականը» և «Ոդիսականը», դեռևս շարունակում է քննարկվել։ Ընդհանուր առմամբ, ժամանակակից գիտական կարծիքները բաժանվում են երկու խմբի։ Մի մասը կարծում է, որ «Իլլիականը» (որոշ տվյալների համաձայն՝ նաև «Ոդիսականը») մի հանճարեղ գրողի ձեռքի գործ է։ Մյուսները գտնում են, որ Հոմերոսի ստեղծագործությունները բազմաթիվ ներդրողների աշխատանքների արդյունք է, և որ «Հոմերոսը» բոլոր ավանդույթների պիտակն է[6]։ Ընդունված է, որ Հոմերոսի ստեղծագործությունները գրվել են մ․թ․ա․ 8-րդ դարի վերջին կամ 7-րդ դարի սկզբին[7]։ Հոմերոսի պոեմները գրված են հոմերոսական հունարենով, որը հայտնի է նաև որպես էպիկական հունարեն։ Այն գրական լեզու է, որը տարբեր դարերում արտացոլել է հոնիական և էոլիդական բարբառների առանձնահատկությունները․ գերակշռում է Արևելյան Հոնիայի ազդեցությունը[8][9]։ Բազմաթիվ հետազոտողներ կարծում են, որ պոեմները սկզբնապես փոխանցվել են բանավոր կերպով[10]։
Հին ժամանակներից մինչ այժմ, Հոմերական էպոսի ազդեցությունը Արևմտյան քաղաքակրթության վրա մեծ է, որի արդյունքում գրականության, երաժշտության, արվեստի և կինոյի ոլորտներում կան բազմաթիվ գործեր։ Հոմերական էպոսները ամենամեծ ազդեցությունն են թողել հին հունական մշակույթի և կրթության վրա․ Պլատոնի համար Հոմերը նա էր, ով «սովորեցրեց Հունաստանին»՝ տասը Hellada pepaideuken[11][12]։
Հոմերոսի հնագույն կենսագիրները[խմբագրել | խմբագրել կոդը]
Հին աշխարհում Հոմերոսին վերաբերող շատ ավանդույթներ են տարածված եղել, սակայն դրանց մեծ մասը ժանամակի ընթացքում մոռացվել է։ Ժամանակակից գիտնականները գալով ընդհանուր կոնսենսուսի, հայտնում են, որ դրանք որպես պատմության արժեքներ չունեն։ Բազմաթիվ պնդումներ կան, ըստ որի՝ Հոմերոսը կույր է եղել (վերցնելով Ոդիսականի հերոսներից մեկի՝ Դեմոդոկուսին, ով կույր բարդ էր[13][14]), որ նա ծնվել է Խիոսում, եղել է Մելես գետի և հավերժահարսի որդին, եղել է թափառական բարդ, որ նա մահացել է կամ Իոսում կամ ձկնորսների կողմից առաջարդված հանելուկը լուծել չկարողանալու պատճառով։ Հոմերոսի հնագույն ժամանակների երկու ամենահայտնի կենսագրական աշխատություններն են Հոմեր Պսևդո-Հերոդոտուսի «Հոմերոսի կյանքը» և «Հոմերոսի և Հեսիոդոսի միջև մրցությունը»[15][16]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հոմերոսի մասին արժանահավատ կենսագրական տեղեկություններ չեն հասել[17]։
Հասկանալի է, սակայն, որ «Իլլիականը» և «Ոդիսականը» ստեղծվել են ավելի ուշ, քան նրանցում նկարագրված իրադարձությունները, բայց նաև մ.թ.ա. VI դարից շուտ՝ երբ դրանց գոյությունը հավաստիորեն արձանագրված է:. Ժամանակահատվածը, որում Հոմերոսը ապրել է, ժամանակակից գիտություն թվագրում է մ.թ.ա. 8-րդ դարն։ Հերոդոտոսի խոսքերով, Հոմերոսը ապրել է իրենից 400 տարի առաջ[18], որն էլ մատնանշում է մ․թ․ա 850 թվականը։ Անհայտ մի պատմիչ իր աշխատությունում նշել է, որ Հոմերոսն ապրել է Քսերքեսից 22 տարի առաջ, որն էլ մատնանշում է մ․թ․ա․ 1102 թվականը։ Այլ հին պատմական աղբյուրերում գրված է, որ Հոմերոսն ապրել է Տրոյական պատերազմի ժամանակ[19]։
Հոմերոսի ծննդավայրը նույնպես անհայտ է։ Հնում 7 քաղաք՝ Սմիրնա, Քիոս, Կոլոֆոն, Սալամիս, Հռոդոս, Արգոս, Աթենք, վիճարկում էին նրա ծննդավայր լինելու պատիվը[20][21][17]։ Ինչպես հայտնում են հույն հեղինակներ Հերոդոտոսն ու Պավսանիուսը Հոմերոսը վախճանվել է Կիկլադյան կղզեխմբի Իոս կղզում։ «Իլլիականն» ու «Ոդիսականը» ամենայն հավանականությամբ ստեղծվել են հարակից կղզիներից մեկում կամ Հունաստանի փոքրասիական ափին, որը բնակեղցած է իոնյան ցեղերի կողմից։ Բայց և այնպես, Հոմերոսական բարբառը ճշգրիտ տեղեկություններ չեն տալիս Հոմերոսի ցեղային պատկանելիության մասին, քանի որ այն հին հունարենում իոնական և էոլիական բարբառների խառնուրդն է։ Կա մի ենթադրություն, ըստ որի նրա բարբառը իրենից ներկայացնում է բանաստեղծական կոյնեի ձևերից մեկը, որը ձևավորվել է Հոմերոսի կյանքի ենթադրյալ ժամանակահատվածից առաջ։
Ավանդաբար Հոմերոսը նկարագրվում է որպես կույր մարդ։ Ամենայն հավանականությամբ, այս տեսակետը չի բխում իր կյանքի իսկական փաստերից, այլ իրենից ներկայացնում է անտիկ կենսագրության ժանրի վերականգնում[17]։ Այդ թվում նաև, «Հոմերոս» բառը ընթերցման այլ տարբերակով նշանակում է «չի տեսնում» (ὁ μῆ ὁρῶν)[20]։ Քանի որ շատ հայտնի լեգենդար մարգարեներն ու երգիչները կույր են եղել (օրինակ՝ Թիրեսիասը), ըստ հին տրամաբանության, որը կապում է մարգարեական և բանաստեղծական շնորհքի հետ, Հոմերոսի կուրության մասին ենթադրությունը չափազանց պարզ էր։ Բացի այդ, «Ոդիսականում» երգիչ Դեմոդոկոսը կույր է ծնվում[22], որը նույնպես կարող է ընկալվել որպես ինքնակենսագրական։
Հոմերոսի և Հեսիոդոսի միջև բանաստեղծական մենամարտի մասին լեգենդ կա, որը նկարագրվել է «Հոմերոս և Հեսիոդոս մրցություն» աշխատության մեջ, որը ստեղծվել է մ․թ․ա 3-րդ դարըում, իսկ որոշ հետազոտողների կարծիքով էլ՝ ավելի շուտ[23]։ Բանաստեղծները հավանաբար հանդիպել են Էվբեյա կղզում՝ զոհված Ամֆիդեմայի պատվին կազմակերխված խաղերի ժամանակ։ Նրանք կարդում էին իրենց լավագույն բանաստեղծությունները։ Մրցույթում որպես դատավոր հանդես եկած Պանեդ կայսրը մրցույթի հաղթող ճանաչեց Հեսիոդոտոսին, քանի որ նա կոչ էր անում խաղաղության և հողագործության, այլ ոչ թե պատերազմի և ջարդի։ Միաժամանակ, հանդիսատեսի համակրանքը եղել է Հոմերոսիի կողմը։
Բացի «Իլլիականից» և «Ոդիսականից» Հոմերոսն ունի նաև այլ ստեղծոգործություններ, որոնցից են «Հոմերական օրհներգերը» (մ.թ.ա. VII-V դդ. Հոմերոսիի հետ միասին համարվում են հունական պոեզիայի ամենահին օրինակները), «Մարգարետ» երգիծական պոեմը և այլն[20]։
«Հոմերոս» բառի նշանակությունը (այն ծագել է մ․թ․ա 7-րդ դարում, Կալին Եփեսոսեցին անվանեց նրան «Ֆիվաիդայի» հեղինակ) ցանկացել են պարզել դեռևս անտիկ շրջանում, որպես իմաստ առաջադրելով «պատանդ», «հաջորդող» (Արիստոտել) կամ «կույր»[20][24][25][26] (Էֆորուս), «բայց այս բոլոր տարբերակները նույնքան անհավատալի են, որքան ժամանակակից առաջարկները` իրեն «գուսան» կամ «նվագակցող» նշանակել»[17][27]։
Հոմերոսյան հարցը[խմբագրել | խմբագրել կոդը]
Դարեր շարունակ «Իլիականի» ու «Ոդիսականի» հեղինակային պատկանելությունը, չհաշված առանձին դեպքեր, կասկած չի հարուցել։ Սակայն 1795 թվականին գերմանացի գիտնական Ֆ.Ա. Վոլֆը հայտնեց այն կարծիքը, որ պոեմների հեղինակը չի կարող լինել մեկ մարդ, այն հավաքական աշխատանքի արդյունք է։ Այդ թեզով սկիզբ դրվեց այսպես կոչված «հոմերոսյան հարցին»։ «Իլլիականի» և «Ոդիսականի» հեղինակների, դրանց առաջացման և ճակատագրին առնչվող խնդիրների ամբողջությունը կոչվեց «հոմերոսյան հարց»[28]։ Այն ծագել է դեռևս հին ժամանակներում[29], ապա պնդում էին, որ Հոմերոսը իր էպոսը ստեղծել է Ֆանտասի բանաստեղծուհու բանաստեղծությունների հիման վրա Տրոյական պատերազմի ժամանակ։ Գրվեցին և մինչ այսօր էլ շարունակվում են գրվել բազմաթիվ ուսումնասիրություններ, հայտնվել են ամենատարբեր, իրարամերժ կարծիքներ, որոնցից կարելի է առանձնացնել հետևյալները.
- պոեմների հեղինակը Հոմերոսն է
- պոեմներն ունեն բանահյուսական ծագում և խմբային ստեղծագործության արդյունք են
- պոեմները կազմված են առանձին երկերից, որոնք մեկը վերցրել և կցել է իրար
- պոեմների հիմքը եղել է փոքրածավալ մի ստեղծագործություն, որի վրա տարբեր հեղինակներ ժամանակի ընթացքում ավելացրել են նոր հատվածներ[30]։
Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այսօր միայն Իլլիական և Ոդիսական պոեմներն են ասոցացվում Հոմերոս անվան հետ։ Հնում մի շարք գործեր երբեմն վերագրում էին նրան։ Այդ գործերից են Հոմերական հիմները, Հոմերի և Հեզիոդի միջև մրցույթ, Փոքր Իլլիական, Նոստիոնը, Թեբայիդը, Կիպրիան, Էպիգոն, կատակերգական մինի-էպոս Բատրախոմոմաչիա ("Գորտ-մուկ պատերազմ"), Մարգիթները, Օչալիայի գրավումը և Ֆոկաիսը։ Այսօր այս պնդումները հավաստի չեն և հնագույն աշխարհում ընդունված չեն եղել։ Հոմերոսի կյանքին շրջապատող բազմաթիվ լեգենդների նման սրանք ևս չեն արտացոլում հին հունական մշակույթում Հոմերոսի դերը[31][32][33]։
Հոմերոսի պոեմները[խմբագրել | խմբագրել կոդը]
Ուսումնասիրողների կարծիքով, Հոմերոսի վերագրվող պոեմներից «Իլիականը», ըստ նկարագրվող հասարակարգի և նյութական մշակույթի, ավելի վաղ շրջանի պոեմ է, համապատասխանում է VIII-VII դդ.։ Այդ դարաշրջանին բնորոշ են ռազմիկների բրոնզե զենքերը, արևելյան ոճի հագուստներն ու սանրվածքները, Փոքր Ասիայից բերվող մարգարտյա զարդերը։ «Ոդիսականը» ավելի ուշ շրջանի է պատկանում, արտացոլում Է նավագնացության և առևտրի նոր էտապ։ Պոեմները ստեղծվել են Իոնիայում, իոնական բարբառով։
Հոմերոսի պոեմները գրված են հեքսամետրով /վեցաչափով/՝ –-uu / –uu / –uu / –uu / –-uu / – – / /–՝ շեշտված վանկ, ս՝ անշեշտ/։
Հայերեն թարգմանություններում հեքսամետրը չի պահպանվել։
Հոմերոսյան, ընդհանրապես անտիկ տաղաչափության մեջ հանգ չի եղել։
Գերմանացի քննադատ Շլեգելը հոմերոսյան վիպերգն ուղղակի ճանաչել է որպես ժողովրդական ասմունքողների կոլեկտիվ ստեղծագործության արգասիք։
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Հարություն Սուրխաթյան, Հոմերոս. Շեքսպիր, Երևան, Պետհրատ, 1935, 583 էջ։
- Demetrius Chalcondyles editio princeps, Florence, 1488
- the Aldine editions (1504 and 1517)
- 1st ed. with comments, Micyllus and Camerarius, Basel, 1535, 1541 (improved text), 1551 (incl. the Batrachomyomachia)
- Th. Ridel, Strasbourg, c. 1572, 1588 and 1592.
- Wolf (Halle, 1794–1795; Leipzig, 1804 1807)
- Spitzner (Gotha, 1832–1836)
- Bekker (Berlin, 1843; Bonn, 1858)
- La Roche (Odyssey, 1867–1868; Iliad, 1873–1876, both at Leipzig)
- Ludwich (Odyssey, Leipzig, 1889–1891; Iliad, 2 vols., 1901 and 1907)
- W. Leaf (Iliad, London, 1886–1888; 2nd ed. 1900–1902)
- William Walter Merry and James Riddell (Odyssey i–xii., 2nd ed., Oxford, 1886)
- Monro (Odyssey xiii–xxiv. with appendices, Oxford, 1901)
- Monro and Allen (Iliad), and Allen (Odyssey, 1908, Oxford).
- D.B. Monro and T.W. Allen 1917–1920, Homeri Opera (5 volumes: Iliad = 3rd edition, Odyssey = 2nd edition), Oxford. 0-19-814528-4, 0-19-814529-2, 0-19-814531-4, 0-19-814532-2, 0-19-814534-9
- H. van Thiel 1991, Homeri Odyssea, Hildesheim. 3-487-09458-4, 1996, Homeri Ilias, Hildesheim. 3-487-09459-2
- M.L. West 1998–2000, Homeri Ilias (2 volumes), Munich/Leipzig. 3-598-71431-9, 3-598-71435-1
- P. von der Mühll 1993, Homeri Odyssea, Munich/Leipzig. 3-598-71432-7
- Carlier Pierre (1999)։ Homère (French)։ Paris: Les éditions Fayard։ ISBN 978-2-213-60381-0
- de Romilly Jacqueline (2005)։ Homère (5th ed.)։ Paris: Presses Universitaires de France։ ISBN 978-2-13-054830-0
- Fowler Robert, ed. (2004)։ The Cambridge Companion to Homer։ Cambridge: Cambridge University Press։ ISBN 978-0-521-01246-1
- Latacz J., Windle Kevin, Tr., Ireland Rosh, Tr. (2004)։ Troy and Homer: Towards a Solution of an Old Mystery։ Oxford: Oxford University Press։ ISBN 978-0-19-926308-0 In German, 5th updated and expanded edition, Leipzig, 2005. In Spanish, 2003, 84-233-3487-2. In modern Greek, 2005, 960-16-1557-1.
- Monro David Binning (1911)։ «Homer»։ Encyclopædia Britannica 12 (11th ed.)։ էջեր 626–39
- Morris Ian, Powell Barry B., eds. (1997)։ A New Companion to Homer։ Leiden: Brill։ ISBN 978-90-04-09989-0
- Powell Barry B. (2007)։ Homer (2nd ed.)։ Malden, MA; Oxford, UK; Carlton, Victoria: Wiley-Blackwell։ ISBN 978-1-4051-5325-6
- Vidal-Naquet Pierre (2000)։ Le monde d'Homère (French)։ Paris: Perrin։ ISBN 978-2-262-01181-9
- Wace A.J.B., F.H. Stubbings (1962)։ A Companion to Homer։ London: Macmillan։ ISBN 978-0-333-07113-7
- Auerbach Erich (1953)։ «Chapter 1»։ Mimesis: The Representation of Reality in Western Literature։ Princeton: Princeton University Press։ ISBN 978-0-691-11336-4 (orig. publ. in German, 1946, Bern)
- de Jong Irene J.F. (2004)։ Narrators and Focalizers: the Presentation of the Story in the Iliad (2nd ed.)։ London: Bristol Classical Press։ ISBN 978-1-85399-658-0
- Edwards Mark W. (1987)։ Homer, Poet of the Iliad։ Baltimore: Johns Hopkins University Press։ ISBN 978-0-8018-3329-8
- Fenik Bernard (1974)։ Studies in the Odyssey։ Hermes, Einzelschriften 30։ Wiesbaden: Steiner
- Finley Moses (2002)։ The World of Odysseus։ New York: New York Review of Books։ ISBN 978-1-59017-017-5
- Nagy Gregory (1979)։ The Best of the Achaeans: Concepts of the Hero in Archaic Greek Poetry։ Baltimore; London: Johns Hopkins University Press
- Nagy Gregory (2010)։ Homer: the Preclassic։ Berkeley: University of California Press։ ISBN 978-0-520-95024-5
- Iliad:
- P.V. Jones (ed.) 2003, Homer's Iliad. A Commentary on Three Translations, London. 1-85399-657-2
- G. S. Kirk (gen. ed.) 1985–1993, The Iliad: A Commentary (6 volumes), Cambridge. 0-521-28171-7, 0-521-28172-5, 0-521-28173-3, 0-521-28174-1, 0-521-31208-6, 0-521-31209-4
- J. Latacz (gen. ed.) 2002 Homers Ilias. Gesamtkommentar. Auf der Grundlage der Ausgabe von Ameis-Hentze-Cauer (1868–1913) (6 volumes published so far, of an estimated 15), Munich/Leipzig. 3-598-74307-6, 3-598-74304-1
- N. Postlethwaite (ed.) 2000, Homer's Iliad: A Commentary on the Translation of Richmond Lattimore, Exeter. 0-85989-684-6
- M.W. Willcock (ed.) 1976, A Companion to the Iliad, Chicago. 0-226-89855-5
- Odyssey:
- A. Heubeck (gen. ed.) 1990–1993, A Commentary on Homer's Odyssey (3 volumes; orig. publ. 1981–1987 in Italian), Oxford. 0-19-814747-3, 0-19-872144-7, 0-19-814953-0
- P. Jones (ed.) 1988, Homer's Odyssey: A Commentary based on the English Translation of Richmond Lattimore, Bristol. 1-85399-038-8
- I.J.F. de Jong (ed.) 2001, A Narratological Commentary on the Odyssey, Cambridge. 0-521-46844-2
- Janko Richard (1982)։ Homer, Hesiod and the Hymns: Diachronic Development in Epic Diction։ Cambridge Classical Studies։ Cambridge: Cambridge University Press։ ISBN 978-0-521-23869-4
- Buck Carl Darling (1928)։ The Greek Dialects։ Chicago: University of Chicago Press
- Evelyn-White Hugh Gerard (tr.) (1914)։ Hesiod, the Homeric hymns and Homerica։ The Loeb Classical Library։ London; New York: Heinemann; MacMillen
- Ford Andrew (1992)։ Homer : the poetry of the past։ Ithaca, NY: Cornell University Press։ ISBN 978-0-8014-2700-8
- Graziosi Barbara (2002)։ Inventing Homer: The Early Perception of Epic։ Cambridge Classical Studies։ Cambridge: Cambridge University Press
- Kirk G.S. (1962)։ The Songs of Homer։ Cambridge: Cambridge University Press
- Liddell Henry George, Scott Robert (1940)։ A Greek-English Lexicon (Revised ed.)։ Oxford: Clarendon Press; Perseus Digital Library
- Murray Gilbert (1960)։ The Rise of the Greek Epic (Galaxy Books ed.)։ New York: Oxford University Press
- Schein Seth L. (1984)։ The mortal hero : an introduction to Homer's Iliad։ Berkeley: University of California Press։ ISBN 978-0-520-05128-7
- Silk Michael (1987)։ Homer: The Iliad։ Cambridge: Cambridge University Press։ ISBN 978-0-521-83233-5
- Smith William, ed. (1876)։ A Dictionary of Greek and Roman Biography and Mythology։ Vol. I, II & III։ London: John Murray
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Bibliothèque nationale de France Record #11907688f // BnF catalogue général (ֆր.) — Paris: BnF.
- ↑ 2,0 2,1 2,2 Gran Enciclopèdia Catalana (կատ.) — Grup Enciclopèdia, 1968.
- ↑ Հովհաննես Բարսեղյան (2006)։ «Աշխարհագրական անունների հայերեն տառադարձության մասին որոշում»։ Տերմինաբանական և ուղղագրական տեղեկատու։ Երևան: 9-րդ հրաշալիք։ էջ 59։ ISBN 99941-56-03-9
- ↑ Wilson Nigel։ Encyclopedia of Ancient Greece (անգլերեն)։ Routledge։ էջ 366։ ISBN 9781136788000։ Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 22
- ↑ Romilly Jacqueline de։ A Short History of Greek Literature (անգլերեն)։ University of Chicago Press։ էջ 1։ ISBN 9780226143125։ Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 22
- ↑ 6,0 6,1 Graziosi Barbara։ Inventing Homer: The Early Reception of Epic (անգլերեն)։ Cambridge University Press։ էջ 15։ ISBN 9780521809665։ Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 22
- ↑ Croally Neil, Hyde Roy։ Classical Literature: An Introduction (անգլերեն)։ Routledge։ էջ 26։ ISBN 9781136736629։ Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 23
- ↑ Hose Martin, Schenker David։ A Companion to Greek Literature (անգլերեն)։ John Wiley & Sons։ էջ 445։ ISBN 9781118885956
- ↑ Miller D. Gary։ Ancient Greek Dialects and Early Authors: Introduction to the Dialect Mixture in Homer, with Notes on Lyric and Herodotus (անգլերեն)։ Walter de Gruyter։ էջ 351։ ISBN 9781614512950։ Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 23
- ↑ Ahl Frederick, Roisman Hanna։ The Odyssey Re-formed (անգլերեն)։ Cornell University Press։ ISBN 0801483352։ Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 23
- ↑ Too Yun Lee։ The Idea of the Library in the Ancient World (անգլերեն)։ OUP Oxford։ էջ 86։ ISBN 9780199577804։ Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 22
- ↑ MacDonald Dennis R.։ Christianizing Homer: The Odyssey, Plato, and the Acts of Andrew (անգլերեն)։ Oxford University Press։ էջ 17։ ISBN 9780195358629։ Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հունիսի 30-ին։ Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 22
- ↑ Graziosi Barbara (2002)։ Inventing Homer: The Early Reception of Epic (անգլերեն)։ Cambridge University Press։ էջ 138։ ISBN 9780521809665
- ↑ Odyssey, 8:64ff.
- ↑ Lefkowitz Mary R. (2013)։ The Lives of the Greek Poets (անգլերեն)։ A&C Black։ էջեր 14–30։ ISBN 9781472503077
- ↑ Kelly Adrian D. (2012)։ «Biographies of Homer»։ The Homer Encyclopedia (անգլերեն) (Blackwell Publishing Ltd)։ doi:10.1002/9781444350302.wbhe0243/abstract
- ↑ 17,0 17,1 17,2 17,3 «Введенский Б. А. . Большая советская энциклопедия Том 12 — Большая Советская Энциклопедия Второе издание»։ Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 19-ին։ Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 29
- ↑ Հերոդոտոս 2.53.
- ↑ Graziosi, Barbara (2002)։ «The Invention of Homer»։ Cambridge։ էջեր 98–101
- ↑ 20,0 20,1 20,2 20,3 Homerus // Դասական հնությունների իրական բառարան / հեղ.-կազմող. Ֆրիդրիխ Լյուբկեր ; Խմբագրվել է Բանասերների և պեդագոգների դասական համայնքի անդամներ՝ Ֆրիդրիխ Գելբկեի, Լև Գեորգիևսկիի, Թադեոս Զելինսկիի, Վասիլի Կանսկիի, Միխայիլ Կուտորգայի և Պյոտր Նիկիտինի կողմից։. — Սանկտ Պետերբուրգ, 1885.
- ↑ Анпектова-Шарова & Дуров, 2004, էջ 63
- ↑ Ոդիսակամ VIII, 63 сл.
- ↑ Тронский И. М. История античной литературы М., 1983. С. 66.
- ↑ P. Chantraine, Dictionnaire étymologique de la langue grecque, Klincksieck, Paris, 1968, vol. 2 (3-4) p. 797 ad loc.
- ↑ H.G. Liddell, R. Scott, A Greek-English Lexicon, rev. ed. Sir Henry Stuart-Jones, Clarendon Press, Oxford, 1968 ad loc.
- ↑ Pseudo-Herodotus, Vita Homeri1.3 in Thomas W. Allen, Homeri Opera, Tomus V,(1912) 1946 p. 194. Cf. Lycophron, Alexandra, l.422
- ↑ Կաղապար:Книга:Боура С.М.: Героическая поэзия. С. 547
- ↑ Анпектова-Шарова & Дуров, 2004, էջ 64
- ↑ «Введенский Б. А. . Большая советская энциклопедия Том 12 — Большая Советская Энциклопедия Второе издание»։ Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 19-ին։ Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 29
- ↑ Բախ, Անտիկ, միջնադարյան, Վերածննդի գրականություն, Երևան, 1990, էջ 4։
- ↑ Kelly Adrian D. (2012)։ «Homerica»։ The Homer Encyclopedia (անգլերեն) (Blackwell Publishing Ltd)։ doi:10.1002/9781444350302.wbhe0606/abstract
- ↑ Graziosi Barbara, Haubold Johannes (2005)։ Homer: The Resonance of Epic (անգլերեն)։ A&C Black։ էջեր 24–26։ ISBN 9780715632826
- ↑ Graziosi Barbara (2002)։ Inventing Homer: The Early Reception of Epic (անգլերեն)։ Cambridge University Press։ էջեր 165–168։ ISBN 9780521809665
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Works by Homer at Perseus Digital Library
- Հոմերոս-ը Բրիտանիկա հանրագիտարանում
- Homerի գործերը Գուտենբերգ նախագծում
- Homer, Murray, A.T.։ The Iliad with an English Translation (Ancient Greek, English)։ I, Books I–XII։ London; New York: William Heinemann Ltd.; G.P. Putnam's Sons; Internet Archive
- The Chicago Homer
- Daitz Stephen (reader)։ «Homer, Iliad, Book I, lines 1–52»։ Society for the Reading of Greek and Latin Literature (SORGLL)։ Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մայիսի 11-ին։ Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 9
- Heath Malcolm (մայիսի 4, 2001)։ «CLAS3152 Further Greek Literature II: Aristotle's Poetics: Notes on Homer's Iliad and Odyssey»։ Department of Classics, University of Leeds; Internet Archive։ Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ սեպտեմբերի 8-ին։ Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 7
- Bassino Paola (2014)։ «Homer: A Guide to Selected Sources»։ Living Poets: a new approach to ancient history։ Durham University։ Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 18
- Гомер. Зарубежные писатели. Биобиблиографический словарь
- Поэмы Гомера «Илиада» и «Одиссея» с комментариями, приложениями и иллюстрациями (չաշխատող հղում — պատմություն)
- Греческие тексты поэм
- Гомер «Одиссея» в переводе Шуйского, с комментариями
|