Հռոդոս
Տեղագրություն | Արևելյան Եվրոպա | |
Երկիր | ![]() | |
Կղզեխումբ | Դոդեկանես | |
Ջրատարածություն | Եգեյան ծով | |
Մակերես | 1398 կմ2 | |
Ամենաբարձր կետը | 1215 մ | |
Բնակչություն (2001) | 117 007 մարդ | |
Բնակչության խտությունը | 83,696 մարդ/կմ2 | |
![]() ![]() | ||
![]() |
Հռոդոս, կղզի Միջերկրական ծովի արևելյան մասում, Հարավային Սպորադներ արշիպելագում։ Պատկանում է Հունաստանին։ Տարածությունը 1404 կմ2 է, բարձրությունը՝ մինչև 1215 մետր (Աթավիրոս լեռ)։ Բնակիչները զբաղվում են այգեգործությամբ, ցիտրուսային կուլտուրաների և ձիթենու մշակությամբ, ձկան և սպունգի որսով։ Առողջավայր է։ Հռոդոսը եղել է Եգեյան մշակույթի կենտրոններից մեկը։ Մ. թ. ա. 8-րդ-7-րդ դարերի Հռոդոսի բնակիչները՝ հույները, Սիկիլիայում, Հյուսիսային Աֆրիկայում հիմնել են գաղութներ, զբաղվել ծովային առևտրով։ Հույն-պարսկական պատերազմների ժամանակ (500-449 մ. թ. ա.) Հռոդոսը զավթել է Պարսկաստանը։ Մ. թ. ա. 478 թ.-ին մտել է Աթենական առաջին ծովային միության մեջ։ 408-405 թթ.-ին տեղի է ունեցել Հռոդոսի քաղաքների սինոյկիսմոս միասնական պոլիսի մեջ։ Հռոդոսը եղել է զարգացած ստրկատիրական պետություն՝ առևտրա-արհեստավորական և երկրագործական օլիգարխիայի գլխավորությամբ։ Մ. թ. 44 թ.-ին կղզին նվաճել է Հռոմը, 4-րդ-13-րդ դարերում պատկանել է Բյուզանդիային, 14-րդ դարում նվաճել է Ս. Հովհաննեսի (Հովհանյանների) հոգևոր-ասպետական օրդենը, 16-րդ դարին՝ Օսմանյան կայսրությունը։ 1912-1947 թթ.-ին իշխել է Իտալիան։ 1947 թ.-ին վերամիավորվել է Հունաստանին, մտնում է Դոդեկանեսի նոմոսի մեջ։
Կղզու գլխավոր բնակավայրը և համայնքի վարչակազմի նստավայրը Հռոդոս քաղաքն է[1], որտեղ 2011 թվականի տվյալներով ապրում էր 50,636 մարդ (ամբողջ կղզու ընդհանուր բնակչության թվաքանակը 115.490 էր[2]): Տարածքը 1401,459 քառակուսի կիլոմետր է[3], ափագծի երկարությունը՝ 251 կիլոմետր[4]:
Հռոդոսին շնորհվել են «Միջերկրական ծովի մարգարիտ», «Ասպետների կղզի» պատվանունները (վերջինիս դեպքում նկատի է առնվել այն հանգամանքը, որ 1310-ից մինչև 1522 թվականն այստեղ իշխել են Երուսաղեմի Սուրբ Հովհաննեսի անունը կրող ասպետության իշխանները)[5]:
Պատմականորեն Հռոդոսը լայնորեն ճանաչված է առաջին հերթին նշանավոր կոլոսի՝ հսկայական սյան շնորհիվ, որ համարվում է Հին աշխարհի յոթ հրաշալիքներից մեկը: Ինչպես պատմամշակութային այդ հուշարձանը, այնպես էլ Հռոդոսի հին՝ միջնադարյան քաղաքամասն ընդգրկված են ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում[6]: Այսօր Հռոդոսը զբոսաշրջային մեծ գրավչություն ունեցող վայրերից մեկն է Եվրոպայում[7][8][9][10]:
Քաղաքին սպասարկող «Դիագորիս» միջազգային օդանավակայանը գտնվում է նրանից 14 կիլոմետր հեռավորության վրա՝ Պարադիսիոն գյուղի մերձակայքում[2]):
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Kallikratis law Archived 2011-05-15 at the Wayback Machine. Greece Ministry of Interior (հուն.)
- ↑ 2,0 2,1 «Πίνακας αποτελεσμάτων Μόνιμου Πληθυσμού-Απογραφής 2011» (հունարեն)։ Ελληνική Στατιστική Αρχή։ 2014-03-20։ Վերցված է 2017-10-22
- ↑ Eπιφάνεια, πραγματικός και μόνιμος πληθυσμός των κατοικημένων νήσων της Eλλάδος(հուն.) // Σtatiσtikh eπethpiδa τησ Eλλαδοσ 2009 & 2010. — Πειραιάς: Ελληνική Στατιστική Αρχή, 2011. — С. 47. — ISSN 0081–5071.
- ↑ Eπιφάνεια ελληνικών εδαφών και μήκος ακτών(հուն.) // Σtatiσtikh eπethpiδa τησ Eλλαδοσ 2009 & 2010. — Πειραιάς: Ελληνική Στατιστική Αρχή, 2011. — С. 28. — ISSN 0081–5071.
- ↑ «Rhodes»։ Visit Greece
- ↑ «Средневековый город в Родосе»։ Центр всемирного наследия։ Վերցված է 2018-03-12
- ↑ Paul Hellander, Greece, 2008
- ↑ Duncan Garwood, Mediterranean Europe, 2009
- ↑ Ryan Ver Berkmoes, Oliver Berry, Geert Cole, David Else, Western Europe, 2009
- ↑ Harry Coccossis, Alexandra Mexa, The challenge of tourism carrying capacity assessment: theory and practice, 2004
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 598)։ ![]() |