Ձիթենի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ձիթենի (այլ կիրառումներ)


Ձիթենի
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Ինֆրաթագավորություն Streptophyta
Վերնաբաժին Բարձրակարգ բույսեր (Embryophyta)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Խուլեղինջածաղկավորներ (Lamiales)
Ընտանիք Ձիթենազգիներ (Oleaceae)
Ցեղ Ձիթենի (Olea)
L., 1753

Ձիթենի (լատին․՝ Olea), ձիթենազգիների ընտանիքի բույսերի ցեղ։ Հայտնի է մոտ 60 տեսակ։ Տնտեսական նշանակություն ունի միայն մեկը՝

Կենսաբանական նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Մշտադալար մերձարևադարձային պտղատու ծառ է՝ 4-12 մետր բարձրությամբ։ Ապրում է 400-500 տարի, երբեմն՝ 1000 և ավելի։ Սաղարթը՝ լայն բրգաձև երբեմն՝ կախված ճյուղերով։ Տերևները մանր են, երկար, նշտարաձև, օվալաձև, հակադիր, ապրում են 2-3 տարի։ Ծաղիկները մանր են, դեղնասպիտակավուն, երկսեռ՝ հավաքված 8-40-ական հուրանաձև ծաղկաբույլերում։ Պտուղը կորիզապտուղ է, էլիպսաձև, օվալաձև, կշիռը՝ 3-15 գրամ, հաստ մաշկով, մանուշակագույն կամ սև, հաճախ մոմանման փառով։

Քիմիական կազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պտուղները պարունակում են 25-80% ձեթ, սպիտակուցներ, շաքարներ, պեկտինային ու անօրգանական նյութեր, վիտամիններ (B, C և A նախավիտամինը)։

Նշանակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ձիթապտուղը օգտագործվում է սննդի (թարմ և պահածոյացված ձևով) և բժշկության մեջ։ Ձեթը կիրառվում է օծանելիքի և տեքստիլ արդյունաբերության, իսկ բնափայտը (ամուր է, ունի լավ փայլ)՝ ատաղձագործության մեջ։ Ձիթենին բազմացվում է կտրոններով, պատվաստներով և սերմերով։ Ջերմասեր բույս է։

Տարածում[խմբագրել | խմբագրել կոդը]

Մշակվում է Իսպանիայում, Իտալիայում, Հունաստանում, Պորտուգալիայում, Թուրքիայում, Ալբանիայում, Ղրիմում, Վրաստանում, Թուրքմենստանում, Ադրբեջանում և այլուր։ Հայաստանում աճում է Նոյեմբերյանի և Մեղրիի[1] շրջաններում։ Հայտնի է մոտ 500 սորտ, նախկին ԽՍՀՄ երկրներում՝ 80, լավագույններն են՝ Ասկալանո, Նիկիտսկայա-II, Կրուպնոպլոդնայա, Ղրիմի, Ադրբեջանական և այլն։

Հոմանիշներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դասակարգում[խմբագրել | խմբագրել կոդը]

Տաքսոնոմիա[խմբագրել | խմբագրել կոդը]

  ավելի քան 21 ընտանիք (համաձայն APG II Համակարգի)   e1  
         
  Կարգ Խուլեղինջազգիներ     դաս Ձիթենի     f1
               
  բաժին
Ծաղկավորներ կամ Ծածկասերմեր
    Ընտանիք Ձիթենազգիներ     e2    
             
  ավելի քան 44 կարգի ծաղկավոր բույսեր
(համաձայնAPG II Համակարգի)
  մոտ 57 տեսակ   f2
     

Տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Եվրոպական ձիթենի
Ձիթենի

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Մեղրիում իսպանական յուրատեսակ ձիթապտուղ է աճեցվում
  2. Данный вид указан на сайте Кью и не указан на сайте GRIN
  3. Olea en The Plant List

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Маслина — статья из Большой советской энциклопедии (Проверено 23 января 2009)
  • Борисова А. Г. Род 1147. Маслина — Olea L. // Флора СССР. В 30 т. / Начато при руководстве и под главной редакцией акад. В. Л. Комарова; Ред. тома Б. К. Шишкин и Е. Г. Бобров. — М.—Л.։ Изд-во АН СССР, 1952. — Т. XVIII. — С. 512—516. — 802 с. — 3000 экз.
  • Петяев С. И. Род 11. Маслина — Olea L. // Деревья и кустарники СССР. Дикорастущие, культивируемые и перспективные для интродукции. / Ред. тома С. Я. Соколов. — М.—Л.։ Изд-во АН СССР, 1960. — Т. V. Покрытосеменные. Семейства Миртовые — Маслиновые. — С. 484—488. — 544 с. — 2200 экз.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ձիթենի» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ձիթենի» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 704