Ձիթենազգիներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ձիթենազգիներ (լատ.՝ Oleaceae), երկշաքիլավոր բույսերի ընտանիք։ Ծառեր կամ թփեր են, երբեմն՝ լիաններ։ Տերևները հակադիր են, պարզ, ամբողջաեզր, երբեմն՝ բարդ, առանց տերևակիցների։ Ծաղիկները մեծ մասամբ երկսեռ են՝ քառանդամ, կանոնավոր, ծաղկա- բույլերում հավաքված։ Բաժակը փոքր է, երբեմն լրիվ բացակայում է։ Պտուղը լինում է հատապտուղ, տուփիկ, կորիզապտուղ են։ Հայտնի է մոտ 30 ցեղ, 600 տեսակ՝ տարածված էն բարեխառն, մերձարևադարձային և արևադարձային շրջաններում, ՍՍՀՄ-ում՝ 25 տեսակ, ՀՍՍՀ-ում՝ 4 տեսակ, հիմնականում Իջեվանի, Զանգեզուրի, Լոռու շրջաններում և Երևանում։ Առավել կարևոր տնտեսական նշանակություն ունեն ձիթենին, հացենու տարբեր տեսակները։ Ձիթեննիից ստացվում է նաև արժեքավոր եթերայուղ։ Դեկորատիվ նպատակով աճեցվում են հասմիկի, եղրեվանու, ոսկեգանգի, կիպրոսի բազմաթիվ տեսակներ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 704 CC-BY-SA-icon-80x15.png