Եղրևանի
| Եղրևանի | |
| Դասակարգում | |
| Թագավորություն | Բույսեր (Plantae) |
| Տիպ/Բաժին | Անոթավոր բույսեր (Tracheophytes) |
| Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
| Կարգ | Խուլեղինջածաղկավորներ (Lamiales) |
| Ընտանիք | Ձիթենազգիներ (Oleaceae) |
| Տրիբա | Oleeae |
| Ենթատրիբա | Ligustrinae |
| Ցեղ | Եղրևանի (Syringa) L., 1753 |
Եղրևանի (լատիներեն՝ Syringa), յասաման, լելակ, ձիթենազգիների ընտանիքի տերևաթափ թփերի ցեղ։ Հայտնի է մոտ 30, Հայաստանում՝ 2 տեսակ՝ եղրևանի սովորական (Syringa vulgaris) և եղրևանի պարսկական (Syringa persica)՝ բազմաթիվ սորտերով։ Աճեցվում է տնամերձ պարտեզներում։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տերևները հակադիր են, ամբողջաեզր, սրածայր։ Ծաղկաբույլը հուրան է, ծաղիկները՝ մանր, բուրավետ, մանուշակագույն, վարդագույն կամ սպիտակ։ Ծաղկում է ապրիլ-մայիսին։ Պտուղը երկփեղկ տուփիկ է։
Բազմացում
[խմբագրել | խմբագրել կոդը]Բազմանում է սերմերով, կտրոններով և պատվաստով։
Կիրառություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Թարմ ծաղիկները պարունակում են եթերայուղեր (կիրառում են օծանելիքի արտադրության մեջ)։ Եղրևանին օգտագործում են գեղազարդիչ տարբեր ձևավորումներում, նաև կտրած ծաղիկներ ունենալու և վաղ ծաղկեցման համար։
Տարավածությունը Հայաստանում
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայաստանում հայտնի է 2 տեսակ՝ եղրևանի սովորական (Syringa vulgaris) և եղրևանի պարսկական (Syringa persica)՝ բազմաթիվ սորտերով։ Երևանի բուսաբանական այգում ստեղծվել է եղրևանու տեսակային և սորտային հարուստ հավաքածու (ավելի քան 70 անուն)։
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |
| Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Եղրևանի» հոդվածին։ |
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Եղրևանի» հոդվածին։ |
| ||||||||||
|
| Ընթերցե՛ք «եղրևանի» բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։ |
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 511)։ |