Նոյեմբերյան
| Քաղաք | |||
|---|---|---|---|
| Նոյեմբերյան | |||
| |||
| 41°10′21″N 44°59′37″E / 41.17250°N 44.99361°E | |||
| Երկիր | |||
| Մարզ | Տավուշ | ||
| Համայնք | Նոյեմբերյան | ||
| Համայնքի ղեկավար | Արսեն Աղաբաբյան | ||
| Հիմնադրված է | 898 թ. | ||
| Այլ անվանումներ | Բարանա | ||
| Մակերես | 39.5 կմ² | ||
| ԲԾՄ | 820 մ | ||
| Պաշտոնական լեզու | Հայերեն | ||
| Բնակչություն | 4500 մարդ (2025) | ||
| Ազգային կազմ | Հայեր | ||
| Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | ||
| Տեղաբնականուն | նոյեմբերյանցի | ||
| Ժամային գոտի | UTC+4 | ||
| Հեռախոսային կոդ | +374 (266) | ||
| Փոստային ինդեքս | 4101 | ||
| Փոստային դասիչ | 4101 | ||
| Ավտոմոբիլային կոդ | 58 | ||
| Պաշտոնական կայք | noyemberyan.am | ||
|
| |||
Նոյեմբերյան, քաղաք Հայաստանի Տավուշի մարզում՝ Նոյեմբերյան համայնքում։
Անուն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ըստ ավանդազրույցի՝ բնակավայրը ժողովրդական խոսակցությունում որոշ ժամանակ կոչվել է Բարանա, քանի որ Ժամանակին Ապարանից այստեղ բնակություն են հաստատում մի քանի հայ ընտանիք։ Մոտակա գյուղերի բնակիչները նորեկներից հարցնում են՝ «Էդ որտեղի՞ց եք եկել»։ Նրանք էլ ասում են՝ Ապարանա։ Դրանից հետո գյուղը կոչում են Բարանա[1]։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նոյեմբերյանը գտնվում է ՀՀ հյուսիսարևելյան լեռնային գոտում, Գուգարաց լեռնաշղթայի արևելյան լանջին՝ Այրում երկաթուղային կայարանից 22 կմ հարավ-արևելք։ Երևանից հեռու է 185[2] կմ, իսկ մարզկենտրոն Իջևան քաղաքից՝ 55 կմ դեպի հյուսիս-արևմուտք[3] ։ Քաղաքի մակերեսը՝ 28.93 կմ2։
Քաղաքի մոտ հայ-ադրբեջանական սահմանն է։ Մոտակայքի գյուղերը Կողբը, Դովեղը և Ջուջևանն են։ Նոյեմբերյանից հարավ գտնվում են Ոսկեպարի լեռնաշղթայի լանջերը, հյուսիսից և արևմուտքից՝ Գուգարաց լեռնաշղթան։
Նոյեմբերյանի նախկին անվամբ՝ Բարանա, կոչվում է դրանով հոսող գետակը, որը թափվում է Կուր գետը[4]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ստույգ տվյալներ չկան այս տարածքում հնագույն բնակավայրերի վերաբերյալ, սակայն քաղաքի անմիջական հարևանությամբ գտնվող 13-րդ դարում կառուցված Մշկավանքն ու Սուրբ Սարգիս եկեղեցին, ինչպես նաև Բերդավանի ամրոցը հուշում են, որ այս տարածքը հնում ևս բնակեցված է եղել։
Նոյեմբերյանի տարածքը հնում մտել է Մեծ Հայքի Գուգարք նահանգի, 12-րդ դարի սկզբից՝ Տաշիր-Ձորագետի թագավորության կազմի մեջ։ Ռուս-թուրքական պատերազմի արդյունքում, 1801 թ․-ից բնակավայրը անցել է Ռուսական կայսրության տիրապետության տակ մինչև Հոկտեմբերյան հեղափոխությունը։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաքի բնակչության մեծամասնությունը հայեր են, խոսում են Լոռվա բարբառով։
Նոյեմբերյանի առկա բնակչությունը ըստ տարեթվերի[5]
| Թվական | 1831 | 1897 | 1926 | 1939 | 1959 | 1970 | 1980 | 1989 | 2001 | 2004 | 2011 | 2025 |
|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
| Բնակիչ | 294 | 1197 | 1901 | 2655 | 3138 | 4330 | 5115 | 6116 | 5486 | 5500 | 4904 | 4500 |
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, այգեգործությամբ, հողագործությամբ, պետական և մասնավոր սպասարկման ոլորտներում, արհեստներով, շինարարությամբ։
Նոյեմբերյանի տարածքում կան երկաթի բովեր, պղնձի երևակումներ, սպիտակ ֆելզիտի պաշարներ և հանքային ջրեր։
Հասարակական կառույցներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Նոյեմբերյանում գործում են հյուրանոցներ, ռեստորաններ, երկու եկեղեցի, մեկ հիմնական և մեկ ավագ դպրոցներ, երաժշտական, գեղարվեստի և սպորտ դպրոցներ, 2 մանկապարտեզ, Սարգիս Զուրաբյանի անվան նախակրթական վարժարան, մշակույթի տուն, բժշկական կենտրոն, փոստի բաժանմունք, ոստիկանության բաժին, ԱԱԾ բաժանմունք, համայնքապետարան, արհեստագործական պետական քոլեջ, բջջային օպերատորների սպասարկման կետեր, ատամնաբուժական, ախտորոշիչ կենտրոններ, սուպերմարկետներ, խանութներ, դեղատներ, նոտարական գրասենյակներ, արտակարգ իրավիճակների հերթապահ մաս, գրադարաններ։
2010 թվականին Հայաստան համահայկական հիմնադրամն իր Գերմանիայի, Ավստրալիայի, Լիբանանի, Շվեյցարիայի տեղական մարմինների և Լիբանանի վարչապետ (2009-2011) Սաադ Հարիրիի ֆինանսավորմամբ հիմնանորոգել է Նոյեմբերյանի բժշկական կենտրոնը[6]։
Սպորտ
[խմբագրել | խմբագրել կոդը]Նոյեմբերյանը ավանդաբար ակտիվ դերակատարում է ունեցել հայկական սպորտի զարգացման մեջ։ Նոյեմբերյանում տարածված սպորտաձևերն են ըմբշամարտը, վոլեյբոլը, թեկվոնդոն, շախմատը և այլն։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Արամ Ղանալանյան (1969). Ավանդապատում. Երևան: Հայկական ՍՍՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտ.
- ↑ «Նոյեմբերյան — Երևան, հեռավորությունը քաղաքների միջև (կմ, MI), Վարորդական ուղղություններ, ճանապարհ». am.toponavi.com. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 15-ին.
- ↑ «Նոյեմբերյան — Իջևան, հեռավորությունը քաղաքների միջև (կմ, MI), Վարորդական ուղղություններ, ճանապարհ». am.toponavi.com. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 15-ին.
- ↑ Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Գ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի համալսարանի հրատարակչություն», 1986, էջ 649 — 992 էջ։
- ↑ «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 184» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2014 Մայիսի 22-ին.
- ↑ «Վերանորոգվել է Նոյեմբերյանի հիվանդանոցը». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2014 թ․ փետրվարի 3-ին.
| |||||||||||||
| |||||||||||||||||||||||||||||||||
