Մարալիկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քաղաք
Մարալիկ
Town of Maralik.JPG
Կոորդինատներ: 40°34′20″ հս․ լ. 43°52′01″ ավ. ե. / 40.57222° հս․. լ. 43.86694° ավ. ե. / 40.57222; 43.86694
Երկիր Հայաստան Հայաստան
Մարզ Շիրակի
Քաղաքապետ Արտակ Գևորգյան[1][2]
Առաջին հիշատակում 5-րդ դար
Այլ անվանումներ Միկոյան
Մակերես 4.06 կմ²
ԲԾՄ 1750 մ
Պաշտոնական լեզու Հայերեն
Բնակչություն 5 500[3] մարդ (2015)
Ազգային կազմ Հայեր
Կրոնական կազմ Հայ Առաքելական եկեղեցի
Տեղաբնականուն մարալիկցի
Ժամային գոտի UTC+4
Հեռախոսային կոդ +374 (242)
Փոստային ինդեքս 2901
Փոստային ինդեքսներ 2901
##Մարալիկ (Հայաստան)
Red pog.png

Մարալիկ, փոքր քաղաք Հայաստանի Շիրակի մարզում, մարզկենտրոնից 27 կմ հարավ։ Բնակչությունը՝ 5400, մակերեսը՝ 4.06 քառ. կմ։

Պարսկական և թուրքական տերությունների տիրապետությունից Արևելյան Հայաստանի վերջնական դուրս գալուց (1826-28 թթ) հետո Մարալիկում (այն ժամանակ՝ Մոլլա-Գյուկչա), ըստ ծխական հաշվառման, բնակություն հաստատեցին Արևմտյան Հայաստանի Մուշ, Տարոն, Խնուս, Վերին Բասեն, Ալաշկերտ, Էրզրում բնակավայրերից տեղափոխված 59 ընտանիք՝ 371 մարդ։

1927 թ. հոկտեմբերի 28-ին ՀԽՍՀ Կենտգործկոմի որոշմամբ Մոլլա-Գյոկչան վերանվանվեց Կապուտան։ 1929 թ. Կապուտանն ընդգրկվել է Լենինականի գավառի կազմում։ 1935 թ. հուլիսի 26-ին ՀԽՍՀ Կենտգործկոմի որոշմամբ Կապուտանը վերանվանվեց Մարալիկ։

1962 թ. Մարալիկն ստանում է քաղաքատիպ ավանի կարգավիճակ։ 1991 թ. սեպտեմբերի 21-ից Մարալիկը անկախ Հայաստանի Հանրապետության Անիի շրջանային կենտրոնն էր։ 1996 թ. ընդգրկվել է Շիրակի մարզի կազմում։

Այստեղով անցնում են Գյումրի-Թալին-Երևան մայրուղին և Մարալիկ-Արթիկ-Գյումրի երկաթգիծը։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախնիները 1828-1829 թթ.-ին գաղթել են Կարսից, Խնուսից, Ալաշկերտից և Մուշից։

Մարալիկի ազգաբնակչության փոփոխությունը.[4]

Տարի 1831 1897 1926 1939 1959 1980 2001 2004 2015
Բնակիչ 971 1302 1646 1882 2177 4443 5782 5800 5500

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքի վարչատարածքում կա 1800 հա վարելահող, որից 240 հա ոռոգելի։

Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, հացահատիկի և կերային կուլտուրաների մշակությամբ, զարգանում է նաև արդյունաբերությունը։

Մարալիկի ամենախոշոր արդյունաբերական ձեռնարկությունը բամբակամանվածքային ֆաբրիկան է (ունեցել է մոտ 2000 աշխատող), որն այժմ մասամբ է գործում։ Ամենահինը Լուսատեխնիկական էլէկտրասարքավորումների գործարանն է (1962 թ.), որն ունեցել է 600 աշխատող, այժմ չի գործում։ Ներկայումս չեն գործում նաև շինանյութերի և շինիրերի կոմբինատը, երեք շինարարական կազմակերպությունները, պանրագործարանը, ավտոտրանսպորտային ձեռնարկությունը, երկաթուղային կայարանը, կինոթատրոնը, կենցաղային սպասարկման կոմբինատը։

Պատմամշակութային կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

 Եկեղեցի Սուրբ Աստվածածին «Կարմիր վանք»

Մարալիկում պահպանվել են 1903 թվականիի Սուրբ Աստվածածին (Կարմիր վանք) եկեղեցին՝ վերակառուցված (1898-1903) 5-րդ դարի հինավուրց եկեղեցու հիմքի վրա, 19-րդ դարի Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցու ավերակները, և 19-րդ դարում վերակառուցված Սուրբ Ստեփանոսի վանքը: Մարալիկի հյուսիս-արևելքում պապհպանվել են նաև Ք.ա. 2-րդ հազարամյակի կիկլոպյան ամրոց, դամբարանադաշտ և բնակատեղի: «Ղուշի»-ի կոչված մատուռը որը պատկանում է ուշ միջնադարյան շրջանին, գտնվում է Մարալիկից 4.5 կմ հյուսիս-արևելք:

Քաղաքի վարչատարածքում կարելի ե գտնել բազմաթիվ վաղ և ուշ միջնադարյան շրջանի խաչքարեր։

Հասարակական կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գործում են կապի և փոստային ծառայությունները, երկու դպրոցները, ուսումնարանը, մշակույթի տունը, շրջանային գրադարանը, հյուրանոցը, երկու նախադպրոցական հիմնարկ, հանրային սննդի օբյեկտներ և այլն։

Ավանդություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամեն տարի մի սարի մարալ՝ եղնիկ, իր կամքով եկել է այստեղ, մատաղվելու համար գլուխը դրել Սուրբ Ստեփանոս վանքի դռանը։ Գյուղացիները բռնել են մարալին և մատաղ արել։ Մի անգամ էլ որսորդը հրացանով սպանել է մարալին։ Դրանից հետո մարալները չեն երևացել։ Գյուղի անունն էլ մատաղվող մարալների հիշատակի համար Մարալիկ են դրել[5][6][7][8]։

Մարալիկի համայնապատկերը
Մարալիկի համայնապատկերը


Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայտնի մարդիկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Սողոյան Երանուհի (սեպտեմբերի 14, 2015)։ «Մարալիկում վերընտրվեց գործող քաղաքապետը»։ «Հետք»։ Վերցված է սեպտեմբերի 14, 2015 
  2. Սողոյան Երանուհի (նոյեմբերի 6, 2017)։ «Երբ հաղթում են ոչ թե ծրագրերը, այլ վարչական ռեսուրսները»։ «Հետք»։ Վերցված է նոյեմբերի 6, 2017 
  3. «Հայաստանի Հանրապետության մշտական բնակչության թվաքանակը 2015 թվականի հուլիսի 1-ի դրությամբ,»։ Վերցված է 2015 Օգոստոսի 9 
  4. «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 131»։ Վերցված է 2014 Մայիսի 1 
  5. Արամ Ղանալանյան (1969)։ Ավանդապատում։ Երևան: Հայկական ՍՍՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտ 
  6. Մովսես Խորենացի։ Պատմութիւն Հայոց։ էջեր Գիրք Ա, Գլուխ Ի 
  7. Մանուկ Աբեղյան (1899)։ Հայ ժողովրդական առասպելները Մովսես Խորենացու Հայոց պատմության մեջ։ Վաղարշապատ 
  8. Г. Халатьянц (1896)։ Армянский эпос в Истории Армении Моисея Хоренского։ Москва 
  9. «Մարալիկ քաղաքում 2-րդ տարին անընդմեջ անցկացվեց ֆուտբոլի հուշամրցաշար՝ նվիրված Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի հիշատակին»։ «Shamshyan.com»։ օգոստոսի 3, 2017։ Վերցված է նոյեմբերի 6, 2017 
  10. «Ռոբերտ Աբաջյանը Մարալիկ անունը հենց լսում էր, փշերի վրա էր». Գեւորգ Աբաջյան»։ «Tsayg.am»։ հոկտեմբերի 30, 2017։ Վերցված է նոյեմբերի 6, 2017 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]