Աչաջուր
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Աչաջուր (այլ կիրառումներ)
Գյուղ | ||
---|---|---|
Աչաջուր | ||
![]() Մակարավանքը | ||
Երկիր | ![]() | |
Մարզ | Տավուշ | |
Այլ անվանումներ | Նոր Հաչաջուր | |
Մակերես | 29.5 կմ² | |
ԲԾՄ | 750 մ | |
Կլիմայի տեսակ | մերձարևադարձային | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Բնակչություն | 4447[1] մարդ (2008) | |
Ազգային կազմ | Հայեր | |
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | |
Տեղաբնականուն | աչաջրեցի | |
Ժամային գոտի | UTC+4 | |
Ավտոմոբիլային կոդ | 58 | |
Պաշտոնական կայք | tavush.mtad.am/about-communities/707/ (հայ.) | |
| ||
Աչաջուր, նախկինում նաև Աջաջուր[2], գյուղ Հայաստանի Տավուշի մարզում, մարզկենտրոնից 18 կմ հյուսիս, Աղստևի հովտում։ Գյուղը հիշատակվում է դեռևս 16-րդ դարից, բարձրությունը ծովի մակերևույթից՝ 750 մ։
Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]
Աչաջուրն ունի բարեխառն կլիմա։ Ամռանը միջին ջերմաստիճանը +30C է, ձմռանը՝ -2 C։
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Նախնիները վերաբնակվել են Արցախի, Գանձակի և Շամխորի շրջաններից։ Աչաջուրի ազգաբնակչության փոփոխությունը.[3]
Տարի | 1831 | 1897 | 1914 | 1922 | 1939 | 1959 | 1970 | 1979 | 1989 | 2001 | 2004 | 2008 |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 889 | 1405 | 2043 | 2056 | 3213 | 3106 | 3891 | 3509 | 4114 | 4513 | 3850 | 4447 |
Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բնակչությունը զբաղվում է այգեգործությամբ, պտղաբուծությամբ, ծխախոտի, հացահատիկի մշակությամբ, բանջարաբուծությամբ, թռչնաբուծությամբ, մեղվաբուծությամբ և խոզաբուծությամբ։
Պատմամշակութային կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Աչաջուրի մեջ է Սուրբ Աստվածածին եկեղեցին (XIX դար), 1 կմ արևմուտքում՝ Սուրբ Կիրակի եկեղեցին (X-XIII դարեր), 3 կմ հարավ-արևելք՝ «Աչաջուր» գյուղատեղին (XII-XIII դարեր), 3 կմ հյուսիս-արևմուտքում՝ Սուրբ Հովհաննես եկեղեցին (XIII դար), իսկ 4 կմ արևմուտքում՝ Մակարավանքի վանական համալիրը (X-XIII դարեր)։
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Տավուշի մարզի մարդահաշիվ (անգլ.)
- ↑ «Hayastani Sotsʻialistakan Khorhdayin Hanrapetutʻyan kartēz»։ Library of Congress, Washington, D.C. 20540 USA։ Վերցված է 2020-06-02
- ↑ «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 23»։ Արխիվացված է օրիգինալից 2014-09-12-ին։ Վերցված է 2014 Մայիսի 16
|