Վերին Կարմիրաղբյուր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գյուղ
Վերին Կարմիրաղբյուր
Գյուղի եկեղեցին
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզՏավուշ
ԳյուղապետԿամո Չոբանյան
Հիմնադրված է1860 թ.
Մակերես18,9 կմ²
ԲԾՄ1320 մ
Կլիմայի տեսակմերձարևադարձային
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն1632[1] մարդ (2011)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Ժամային գոտիUTC+4
Վերին Կարմիրաղբյուր (Հայաստան)##
Վերին Կարմիրաղբյուր (Հայաստան)

Վերին Կարմիրաղբյուր, գյուղ Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանում, որը գտնվում է մարզկենտրոնից 59 կմ դեպի արևելք, Տավուշ գետի աջափնյակում։ Տեղակայված է Բերդ քաղաքից 2 կմ դեպի արևելք, հարևանությամբ գտնվում են Նորաշեն, Չորաթան և Այգեպար գյուղերը[2]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Վերին Կարմիրաղբյուր» անվանումը գյուղը կրել է դեռ 400-500 տարի առաջ։ Նախկին գյուղատեղը, որը ժողովուրդը կոչում է Հինշեն, նույն կերպ է անվանվել, սակայն թուրքերեն հնչմամբ՝ Ղըզըլբուլաղ։ Այդ անունը, հավանաբար, գյուղը ստացել է կարմրագույն ավազոտ քարից դուրս եկող աղբյուրի շնորհիվ։ Բնակչությունը բաղկացած է եղել ինչպես բնիկներից, այնպես էլ եկվորներից, որոնք այստեղ են տեղափոխվել Լոռուց, Ղարաբաղից, Գանձակից և Երևանից։

Այսօրվա Վերին Կարմիր Աղբյուրը հիմնադրվել է 1860 թվականին։ Հետաքրքիր են գյուղի մասին 19-րդ դարի վերջին հրատարակված «Արցախ» (Բաքու, 1895 թ) գրքում տրված տեղեկությունները. «Կարմիր Աղբյուր» (Ղըզըլբուլաղ), բնիկ, հողն արքունի, տեղական բերքերը՝ ցորեն, գարի, կորեկ, գարնանի, ոչխար, տավար, գոմեշ, խոզ, տանձ, խնձոր, պատվական օդը, կլիման և ջուրը։ Ուշագրավ տեսարան։ 88-90 տարի երկար կյանք։ Սուրբ Հովհաննես եկեղեցին, ծածկն փայտաշեն, մի քահանա։ Ծուխը 105, արական 602, իգական 694։ Գյուղը շինված է մի սարահարթի վրա, Նորաշենի արևմտյան կողմում է»։

Հետագա տարիների ընթացքում գյուղը շատ է փոխվել։ Եղել են բազմաթիվ հաջողություններ, վերելքներ, և անկումներ։ Գյուղը էլեկտրաֆիկացվել է, գազաֆիկացվել, կառուցվել են ճանապարհներ, բարձրացել է գյուղացու կենսամակարդակը։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Վերին Կարմիրաղբյուրի մշտական բնակչությունը կազմել է 1632, առկա բնակչությունը՝ 1480 մարդ[1]։ Բնակիչերը հայեր են, որոնց մի մասի նախնիներն անցյալում եկել են Լոռու և Արցախի գյուղերից։

Վերին Կարմիրաղբյուրի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում` ստորև[3].

Տարի 1831 1873 1897 1926 1939 1959 1970 1979 1989 2001 2011
Բնակիչ 329 747[4] 779 1095 1529 1765 2136 2011 1970 1948 1632[1]

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, խաղողագործությամբ, պտղաբուծությամբ, ծխախոտագործությամբ և կերային կուլտուրաների մշակությամբ։

Պատմամշակութային կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղում պահպանվել է 1701 թ.-ի Սուրբ Հովհաննես եկեղեցին, իսկ արևելյան մասում՝ մ.թ.ա. 2-րդ-1-ին հազարամյակի Նորաշենի դամբարանադաշտը։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վերջերս լրացել է Վերին Կարմիր Աղբյուրի դպրոցի 100 ամյակը։ XIX դարի վերջում - XX դարի սկզբում, ինչպես Հայաստանի շատ գավառներում, այստեղ նույնպես գործել է ծխական դպրոց, որի միակ դասարանում սովորում էին 7-15 տարեկան տղաները։ Ուսուցիչները գյուղի հոգևորականներն էին՝ քահանա, տիրացու և այլք։ Մինչև 1906 թ. դպրոցը մի քանի անգամ բացվել ու փակվել է։ 1906 թ Արշակ Մելյանը, ավարտելով Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը, վերադարձել է գյուղ և բացել մի դպրոց, որտեղ սովորում էին Վերին Կարմիր Աղբյուրի և Նորաշենի 60 մանուկներ՝ ինչպես տղաներ, այնպես էլ աղջիկներ։ Տարիների ընթացքում արտագաղթի պատճառով գյուղի բնակչության թիվը նվազել է և 2020 թվականի տվյալներով դպրոցն ունի մոտավորապես 200 աշակերտ։ Իր ավելի քան մեկդարյա գոյության ընթացքում դպրոցը տվել է 19 մեդալակիր, իսկ հարյուրավոր շրջանավարտներ ստացել են բարձրագույն կրթություն։

Հայտնի անձինք[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
  2. Վերին Կարմիրաղբյուր(չաշխատող հղում)
  3. «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 193» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2014 Մայիսի 24-ին.
  4. Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»