Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վազաշեն (նախկին անվանումը` Լալիգյուղ ),
գյուղ Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Իջևանի տարածաշրջանում, մարզկենտրոն Իջևանից մոտ 15 կմ հյուսիս-արևելք, Հախումի լեռների լանջին։ Վազաշեն է վերանվանվել 1978 թվականի հունվարի 25 -ին[2] ։ Գտնվում է հայ-ադրբեջանական շփման գծից 1 կմ հեռավորության վրա։
Գյուղից հյուսիս-արևելք գտնվում է "Աղբեն Խաչ" մատուռը։Այստեղ է գտնվում նաև "Թթու Ջուր" կոչվող աղբյուրը,որը տեղակայված է Վազաշենի անտառներում։Վազաշենի մասին կարող եք ծանոթանալ Vazashen Lali ֆեյսբուքյան էջում։
Ըստ ՀՀ 2011 թ. մարդահամարի արդյունքների` Վազաշենի մշտական բնակչությունը կազմել է 765, առկա բնակչությունը` 632 մարդ[1] , բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում` ստորև[3] .
Բնակչությունը զբաղվում է այգեգործությամբ,պտուղբանջարեղենի մշակությամբ և անասնապահությամբ։Մարդիկ չունեն աշխատանք,գյուղի՝սահմանապահ լինելու պատճառով։
Վազաշենն ունի միջնակարգ դպրոց, որտեղ 2022 թվականի դրությամբ սովորում են 80 աշակերտ։
↑ 1,0 1,1 1,2 2011 թ ՀՀ մարդահամարի արդյունքները
↑ Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան , հ. 4 [Ն-Վ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986 , էջ 731 — 804 էջ։
↑ «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 184» ։ Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 12-ին։ Վերցված է 2014 Մայիսի 21
↑ 4,0 4,1 Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»
Դիլիջանի տարածաշրջան, Դիլիջան համայնք Իջևանի տարածաշրջան Նոյեմբերյանի տարածաշրջան, Նոյեմբերյան համայնք Կողբ համայնք Այրում համայնք Բերդի տարածաշրջան (Շամշադին ), Բերդ համայնք