Դիտավան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Գյուղ
Դիտավան
Կոորդինատներ: 40°57′32″ հս․ լ. 45°12′7″ ավ. ե. / 40.95889° հս․. լ. 45.20194° ավ. ե. / 40.95889; 45.20194
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզՏավուշի մարզ
Հիմնադրված է19-րդ դար թ.
Այլ անվանումներՌևազլու (մինչև 1967)
ԲԾՄ770 մետր
Կլիմայի տեսակմերձարևադարձային
Պաշտոնական լեզուհայերեն
Բնակչություն327 մարդ (2008)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Տեղաբնականունդիտավանցի
Ժամային գոտիUTC+4
##Դիտավան (Հայաստան)
Red pog.png
##Դիտավան (Տավուշի մարզ)
Red pog.png

Դիտավան, գյուղ Հայաստանի Տավուշի մարզում, մարզկենտրոնից 14 կմ հյուսիս-արևելք, Աղստև գետի աջ կողմում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դիտավանը հիմնվել է XIX դարի սկզբին։ Մինչև 1967 թվականը կոչվել է Ռևազլու՝ Ռևազ քյոխվայի անունով։ Գյուղը եղել է ճալաում, կաղնուտի տակ և Քոռ-աղբյուրի տարածքում[1]։ Սկզբում բնակավայրը ունեցել է 8 ընտանիք, որից հետո տարիների ընթացքում շրջակա գյուղերից մի քանի ընտանիքներ բնակություն են հաստատել այստեղ[1]։

1950 թվականին գյուղում կառուցվել է դպրոց, բուժկետ, ակումբ[1]։

Հայաստան համահայկական հիմնադրամն Արգենտինայի իր տեղական մարմնի ֆինանսավորմամբ 2009 թվականին գազաֆիկացրել է Դիտավան համայնքը և վերակառուցել գյուղապետարանը[2], 2010 թվականին կառուցել է խմելու ջրի համակարգ[3], իսկ 2013 թվականին կառուցել է դպրոց[4]։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դիտավանի ազգաբնակչության փոփոխությունը.[5]

Տարի 1831 1897 1926 1939 1959 1970 1979 1989 2001 2004
Բնակիչ 51 242 271 365 486 480 331 440 429 392

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչությունը զբաղվում է դաշտավարությամբ, բանջարաբուծությամբ, այգեգործությամբ և անասնապահությամբ։

Պատմամշակութային կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դիտավանից 2 կմ հարավ-արևմուտքում գտնվում են մ.թ.ա. 2-րդ-1-ին հազարամյակի «Ճգնավորի քար» ամրոցը, «Հացուտի» եկեղեցին և XII-XIII դարերի խաչքարերով գերեզմանոց։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]