ՀՀ վարչատարածքային բաժանում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Flag of Armenia.svg Հայաստանի վարչատարածքային բաժանումը
Map am.gif
Մայրաքաղաք և մարզեր
Վարչատարածքային
միավոր
Մարզկենտրոն
Երևան ո/կ
Արագածոտն Աշտարակ
Արարատ Արտաշատ
Արմավիր Արմավիր
Գեղարքունիք Գավառ
Կոտայք Հրազդան
Լոռի Վանաձոր
Շիրակ Գյումրի
Սյունիք Կապան
Տավուշ Իջևան
Վայոց ձոր Եղեգնաձոր
Քաղաքականություն - Պորտալ:Քաղաքականություն
Հայաստան
Coat of arms of Armenia.svg

Այս հոդվածը մաս է շարքի՝
Հայաստանի
քաղաքական համակարգ


Գործադիր իշխանություն


Օրենսդիր իշխանություն


Իրավական համակարգ


Վարչական համակարգ


Ընտրություններ և քաղաքական համակարգ

Հայաստանի Հանրապետության վարչատարածքային միավորներն են մարզերը և համայնքները։ Հայաստանի Հանրապետության վարչատարածքային միավորներն են մարզերը և համայնքները:[1] Վարչատարածքային բաժանումը, Կառավարության ներկայացմամբ, սահմանվում է օրենքով։[2] Համայնքը կարող է ընդգրկել մեկ կամ ավելի թվով բնակավայրեր։

Կառավարությունը մարզերում իր տարածքային քաղաքականությունն իրագործում է մարզպետների միջոցով։ Մարզպետներին նշանակում և ազատում է Կառավարությունը։ Մարզպետները համակարգում են պետական կառավարման մարմինների տարածքային ստորաբաժանումների գործունեությունը, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի։[3]

Երևանում տարածքային կառավարման առանձնահատկությունները սահմանվում են օրենքով։[4]

Մարզերում իրականացվում է պետական կառավարում, իսկ համայնքներում՝ տեղական ինքնակառավարում՝ Հայաստանի սահմանադրությամբ սահմանված կարգով։

Երևան[խմբագրել | խմբագրել կոդը]

Երևանի վարչական շրջանները

Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքը Երևանն է։[5] Երևան քաղաքը Հայաստանի վարչատարածքային բաժանման բնակչությամբ ամենամեծ միավորն է։ Մայրաքաղաք Երևանում իրականացվում է տեղական ինքնակառավարում, որի մարմիններն են Երևանի ավագանին և քաղաքապետը։ Ըստ 1995 թվականի Հայաստանի սահմանադրության, Երևանի քաղաքապետը նշանակվում էր վարչապետի ներկայացմամբ նախագահի հրամանագրով, սակայն ըստ սահմանադրության 2005 թ. փոփոխությունների, Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման առանձնահատկությունները սահմանվում են «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքով։ Համաձայն Հայաստանի Հանրապետության գործող Սահմանադրության (06.12.2015 թ. փոփոխություններով՝ «Երևանը համայնք է։ Երևանում տեղական ինքնակառավարման առանձնահատկությունները սահմանվում են օրենքով»։[6]

Երևան քաղաքի ավագանին բաղկացած է 65 անդամից և ընտրվում է Երևան քաղաքի բնակիչների կողմից՝ համամասնական ընտրակարգով։ Երևանի քաղաքապետ է ընտրված համարվում այն կուսակցության ընտրական ցուցակի առաջին համարը, որը ստացել է ավագանու տեղերի 40 տոկոս և ավելին։ Եթե այդպիսի կուսակցություն չկա, ապա քաղաքապետն ընտրվում է ավագանու կողմից։ Երևանի քաղաքապետն է Տարոն Անդրանիկի Մարգարյանը (ընտրված 15.11.2011 թ.)։

Երևանն իր հերթին բաժանված է 12 վարչական շրջանների[7]։ Դրանք են.

  1. Աջափնյակ
  2. Ավան
  3. Արաբկիր
  4. Դավիթաշեն
  5. Էրեբունի
  6. Կենտրոն
  7. Մալաթիա-Սեբաստիա
  8. Նոր Նորք
  9. Նորք-Մարաշ
  10. Նուբարաշեն
  11. Շենգավիթ
  12. Քանաքեռ-Զեյթուն
Երևան մայրաքաղաք Բնակչություն
(2011 թ. մարդահամար)
ՀՀ բնակչության մեջ մասնաբաժինը՝ % Տարածքի մակերես (կմ2) Բնակչության խտություն (մարդ/կմ2) Քաղաքային
համայնքներ
Գյուղական
համայնքներ
Երևան մայրաքաղաք
Երևան մայրաքաղաք 1,060,138 35.1% 223 4754 1 ո/կ ո/կ

Մարզեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանի Հանրապետության վարչատարածքային միավորներն են մարզերը և համայնքները: Վարչատարածքային բաժանումը, Կառավարության ներկայացմամբ, սահմանվում է օրենքով[2]։ Մարզերում իրականացվում է պետական կառավարում մարզպետի կողմից։ Ըստ Սահմանադրության, մարզպետները նշանակվում և ազատվում են ՀՀ կառավարության որոշմամբ։ Կառավարության այդ որոշումները վավերացվում են Հանրապետության Նախագահի կողմից։ Մարզպետները իրականացնում են Հայաստանի Կառավարության տարածքային քաղաքականությունը, համակարգում են գործադիր մարմինների տարածքային ծառայությունների գործունեությունը, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի և հաշվետու են կառավարությանը[8]։

Ստորև՝ մարզպետների ցուցակը 2016 թ.-ի դրությամբ.

  1. Արագածոտն - մարզպետ՝ Գաբրիել Գյոզալյան
  2. Արարատ - մարզպետ՝ Ռուբիկ Աբրահամյան
  3. Արմավիր - մարզպետ՝ Աշոտ Ղահրամանյան
  4. Գեղարքունիք- մարզպետ՝ Ռաֆիկ Գրիգորյան
  5. Լոռի - մարզպետ՝ Արթուր Նալբանդյան
  6. Կոտայք- մարզպետ՝ Կարապետ Գուլոյան
  7. Շիրակ - մարզպետ՝ Հովսեփ Սիմոնյան
  8. Սյունիք - մարզպետ՝ Սուրիկ Խաչատրյան
  9. Վայոց ձոր- մարզպետ՝ Հարություն Սարգսյան
  10. Տավուշ- մարզպետ՝ Հովիկ Աբովյան

Ստորև ներկայացվում է Հայաստանի Հանրապետության մարզերի ցուցակն՝ աղյուսակի տեսքով։ Ներառված են տվյալները տարածքի մակերեսի, բնակչության թվի և տարաբնակեցման խտության՝ 2011 թվականի դրությամբ։ Մարդահամարի տվյալները վերցված են Հայաստանի Հանրապետության պետական վիճակագրական ծառայության պաշտոնական կայքից[9] Գեղարքունիք մարզի տարածքի մեջ ներառվել է Սևանա լճի ջրային մակերեսը, որը կազմում է 1278 կմ2։ Տեղեկատվությունն ընտրելու համար պետք է օգտագործել աղյուսակի գլխամասում գտնվող սլաքները։

Մարզ Բնակչություն
(2011 թ. մարդահամար)
ՀՀ բնակչության մեջ մասնաբաժինը՝ % Տարածքի մակերես (կմ2) Բնակչության խտություն (մարդ/կմ2) Քաղաքային
համայնքներ
Գյուղական
համայնքներ
Մարզկենտրոն
Արագածոտն 132,925 4.4% 2,756 48 3 111 Աշտարակ
Արարատ 260,367 8.6% 2,090 125 4 93 Արտաշատ
Արմավիր 265,770 8.8% 1,242 214 3 94 Արմավիր
Գեղարքունիք 235,075 7.8% 5,349 44 5 87 Գավառ
Կոտայք 254,397 8.4% 2,086 122 7 60 Հրազդան
Լոռի 235,537 7.8% 3,799 62 8 105 Վանաձոր
Շիրակ 251,941 8.3% 2,680 94 3 116 Գյումրի
Սյունիք 141,771 4.7% 4,506 32 7 102 Կապան
Տավուշ 128,609 4.3% 2,704 48 4 57 Իջևան
Վայոց ձոր 52,324 1.7% 2,308 23 3 41 Եղեգնաձոր

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն, 06.12.2015 թ. փոփոխություններով: Հոդված 121.
  2. 2,0 2,1 Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն, 06.12.2015 թ. փոփոխություններով: Հոդված 121:
  3. Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն, 06.12.2015 թ. փոփոխություններով: Հոդված 160, մաս 1, մաս 2:
  4. Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն, 06.12.2015 թ. փոփոխություններով: Հոդված 160, մաս 3:
  5. Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն, 06.12.2015 թ. փոփոխություններով: Հոդված 22:
  6. Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն, 06.12.2015 թ. փոփոխություններով: Հոդված 187:
  7. http://www.yerevan.am/main.php?lang=1&page_id=117
  8. http://www.gov.am/am/regions/
  9. Provinces: area, population and density

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]