Աջափնյակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Աջափնյակ (այլ կիրառումներ)
Երևանի վարչական շրջան
Աջափնյակ
Overdone house in Yerevan.jpg
Կոորդինատներ: 40°11′57″ հս․ լ. 44°28′14″ ավ. ե. / 40.19917° հս․. լ. 44.47056° ավ. ե. / 40.19917; 44.47056
Երկիր Հայաստան Հայաստան
Քաղաք Երևան
Ղեկավար Արտավազդ Սարգսյան
Տվյալ կարգավիճակում 2012 թվականից
Բնակչություն 108 900 մարդ (2015[1])
Ժամային գոտի UTC+4
##Աջափնյակ (Հայաստան)
Red pog.png
##Աջափնյակ (Երևան)
Red pog.png

Աջափնյակ, Երևանի հյուսիսարևմտյան վարչական շրջաններից մեկը, գտնվում է Հրազդանի արևմտյան՝ աջ ափին (որտեղից էլ Աջափնյակ, այսինքն՝ աջ ափին գտնվող, անվանումը)։ Ունի 109 600 բնակիչ։ Տարածքը՝ 2582 հեկտար։

Սահմանակցում է արևելքից Արաբկիրի, հյուսիս-արևելքից՝ Դավթաշենի, հարավ-արևելքից՝ Կենտրոնի և հարավից՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների հետ։ Աջափնյակը ընդհանուր սահմաններ ունի նաև Արմավիրի և Արագածոտնի հետ արևմուտքում և հյուսիսիում Կոտայքի հետ։

Ընդհանուր նկարարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Բուենոս Այրեսի այգի

Աջափնյակի ընդհանուր տարածքը 25կմ² է (Երևան քաղաքի ընդհանուր մակերեսի 11․21%-ը)։ Տարածքով Աջափնյակը Երևանի 4-րդ ամենամեծ վարչական շրջանն է։ Աջափնյակ բառը միանգամից խոսում է վարչական շրջանի նկարագության մասին, որ այն գտնվում է աջ ափին։ Հրազդան գետը Երևանը բաժանում է երկու մասի՝ ձախ ափ և աջ ափ, այդ պատճառով էլ, աջ ափը անվանվել է Աջափնյակ։ Աջափնյակն էլ իր հերթին բաժանվում փոքր թաղամասերի Աջափնյակ թաղամաս, Նորաշեն, Նազարբեկյան, Սիլիկյան, Լուկաշին, Վահագնի, Անաստասավան, և Չերեմուշկի։ Գևորգ Չաուշի հրապարակը և Հալաբյան փողոցը կազմում են թաղամասի հիմնական մասը։ Աջափնյակի նշանակալի փողոցներից է Գևորգ Չաուշի փողոցը, Մովսես Սիլիկյան փողոցը, Շիրազի փողոցը, Բաշինջաղյան փողոցը, Աշտարակի խճուղին։ Աջափնյակի համար նշանակալի փողոցներից է նաև Լենինգրադյան փողոցը, որով Աջափնյակի հետ է կապվում Կենտրոն վարչական շրջանը և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանը։

Աջափնյակը բազմաթիվ զբոսայգիներով է համալրվել 21-րդ դարի 2 տասնամյակի ընթացքում։ Մեծ ու նշանակալի այգիներից է Թումանյանի այգին, Բունեոս Այրեսի այգին և Ազատամարտիկների այգին։

Ըստ 2017թ․-ի տվյալների Աջափնյակում կա 109 600 մարդ։

Ժողովրդագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ 2011 թվականի մարդահամարի տվյալներով շրջանում բնակում է 108.282 բնակչություն (Երեւանքաղաքի բնակչության 10.21%-ը): Ըստ 2017 թվականի պաշտոնական հաշվարկների` թաղամասի բնակչությունը կազմում է 109.600 մարդ (Երեւանի վարչական շրջանների բնակչությամբ 7-րդ տեղը):


Աջափնյակը հիմնականում բնակեցված է Հայ Առաքելական եկեղեցու հայերի կողմից: Այնուամենայնիվ, 2017թ․-ի դրությամբ թաղամասը իր սահմաններում չունի եկեղեցական կառույց:

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աջափնյակում հիմնականում զբաղվում են մանրածախ առևտրով, այն գտնվում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի սահմանի արևելյան մասում։

1885 թվականից կոնյակի գործարանը գործարկվել է Պռոշյան գյուղում: Ներկայիս արտադրամասերը բացվել են 1980-ական թվականներին։ Ներկայումս թաղամասում գործում են բազմաթիվ խոշոր արդյունաբերական ընկերություններ, ինչպիսիք են 1987 թ. հիմնադրված Thermomex էլեկտրոնային սարքերի գործարանը։ 1997 թ. հիմնադրված հրուշակեղենի արտադրության գործարանը։ «Ապարան» հանքային ջրերի գործարանը։ 2003 թ. հիմնադրված «Բիոկաթ» կաթնամթերքի գործարանը։ 2004 թ. հիմնադրված «Պրոֆմետ» մետաղական խողովակաշինական գործարանը։ 2007 թ. հիմնադրված «Էլիտ Շանթ» պաղպաղակի գործարանը։ 2007 թվականին հիմնադրված «Մարտին Սթար» սննդի արտադրության ձեռնարկությունը։ 2008 թ․-ին հիմնադրված «Amelia» հանքարդյունաբերական ընկերությունը, և «Երկրաջերմ» գործարանը` 2016 թվականին հիմնադրված մետաղական կտրող մեքենաների համար:

Աջափնյակում է գտնվում Երևանի Հանրապետական հիվանդանոցը, որը Երևանի ամենամեծ հիվանդանոցն է։

Մշակույթ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աջափնյակում է գտնվում՝

  • 1957թ․-ին բացված Մայքլ Միրզոյանի անվան երաժշտական դպրոցը։
  • 1971 թ. բացված Ավետ Գաբրիելյանի արվեստի դպրոցը։
  • 1983 թ. բացված Մարաթուկի մշակույթի եւ ազգագրական մշակույթի կենտրոնը։
  • 1987 թ. բացված Անահիտ Ծիծիկյանի անվան երաժշտական դպրոցումը։
  • 1995 թ.-ին բացված Զարթոնք մանկական գեղագիտական կրթական կենտրոնը։
  • 2001 թ․-ին է բացվել Աջափնյակի գեղագիտական կրթական կենտրոնը:

Տրանսպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աջափնյակը լինելով Հրազդան գետի աջ ափին, իր կապը կենտրոնի հետ պահում է Կիևյան կամրջով։ Աջափնյակի հիմնական տրանսպորը տրոլեյբուսներն են և ավտոբուսները, ապագայում նաև ծրագրվում է բացել մետրոյի Աջափնյակ կայարանը և Նազարբեկյան կայարանը։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2016-2017 թվականների դրությամբ Աջափնյակում գործում է 20 հանրակրթական և 4 մասնավոր դպրոցներ, որոնց թվում է նաև Քանաքեռ-Զեյթունի միջազգային դպրոցը (բացվել է 1995թ․-ին)։ Թաղամասում գործում են նաև մասնագիտական դպրոցներ։

Աջափնյակում գործում են նաև մազմաթիվ համալսարաններ, որոնցից է Երևանի Հայբուսակ համալսարանը (բացվել է 1990թ․) և Երևանի Ագրարային համալսարանը (բացվել է 1992թ․)։

1943թ․-ին բացվել է Երևանի ֆիզիկայի ինստիտուտի գիտահետզաոտական կենտրոնը։

1993թ․-ին բացվեվ Պաշտպանության նախարարության Մոնթե Մելքոնյանի անվան ռազմական ակադեմիան, որը այժմ այնտեղ չէ։

2011թ․-ին Աջափնյակում է բացվել Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը։

Սպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աջափնյակում է գտնվում սպրոտի դպրոցներ որոնցից են․

  • 1968թ․-ին բացված Աջափնյակի մանկապատանեկան դպրոցը, որտեղ երեխաները սովորում են մասնագիտացված բասկետբոլ, վալեյբոլ, շախմատ և այլն։
  • 2005թ․-ն բացված Պրոֆեսիոնալ «ԱրմՖայթինգ» Ֆեդերացիան՝ խառը մարտարվեսների դպրոց։
  • 2013թ․-ին բացված Աջափնյակի շախմատի դպրոցը։

«Արարատ» մարզահամաերգային համալիր գտնվում է Աջանյակ վարչական շրջանի Վահագնի թաղամասում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]