Ավետ Գաբրիելյան
Ավետ Գաբրիելյան | |
---|---|
![]() | |
Հիմնական տվյալներ | |
Ի ծնե անուն | Ավդեյ Տեր-Գաբրիելյան |
Ծնվել է |
հունիսի 19, 1899 Նոր Նախիջևան |
Երկիր |
![]() |
Մահացել է |
1983[1] Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մասնագիտություն | ջութակահար |
Գործիքներ | ջութակ |
Աշխատավայր | Մոսկվայի Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիա |
Շրջանավարտ | Մոսկվայի Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիա |
Ավետ Կարապետի Գաբրիելյան (Տեր-Գաբրիելյան Ավդեյ, հունիսի 19, 1899, Նոր Նախիջևան - 1983[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ)), հայ ջութակահար, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1945), Համամիութենական մրցույթի դափնեկիր (1935, Մոսկվա, 2-րդ մրցանակ), ԽՍՀՄ (1946), ՀԽՍՀ (1965) Պետական մրցանակակիր։
Բովանդակություն
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է Դոնի Ռոստովում։ 1929 թվականին ավարտել է Մոսկվայի կոնսերվատորիան։ 1922-1923 թթ. դասավանդել է Երևանի երաժշտական ստուդիայում, 1923-1924 թթ. և 1941-1944 թթ.՝ Երևանի (1974 թվականից՝ պատվավոր պրոֆեսոր), 1938-1979 թթ.՝ Մոսկվայի կոնսերվատորիաներում (1976 թվականից՝ պրոֆեսոր)։ Կոմիտասի անվան պետական լարային քառյակի հիմնադիր անդամներից է (1924-1974 թթ.՝ 1-ին ջութակ)։
Հանդես է եկել մենահամերգներով, սիմֆոնիկ նվագախմբի հետ և անսամբլներում (Ա. Գոլդենվեյզերի, Հ. Նեյհաուզի, Կ. Իգումնովի, Վ. Մերժանովի հետ)։
Մահացել է Մոսկվայում, թաղված է Երևանում։
Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ավետ Գաբրիելյանի անունով է կոչվել Երևանի թիվ 12 երաժշտական դպրոցը[2]:
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Կոմիտասի անվան պետական լարային քառյակ
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Давидян Р., Авет Габриелян, Е., 1974.
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ԱՎԵՏ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ avproduction.am
|