Դոնի Ռոստով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քաղաք
Դոնի Ռոստով
Ростов-на-Дону
Դրոշ Զինանշան
Դրոշ Զինանշան
Rostov-on-Don Collage.jpg
Գիշերային Ռոստովը
47°14′00″ հս. լ. 39°43′00″ ավ. ե. / 47.233333° հս. լ. 39.716667° աե. ե.
Երկիր Ռուսաստան Ռուսաստան
Մարզ Ռոստովի մարզ
Քաղաքային օկրուգ Դոնի Ռոստով
Ներքին բաժանում 8 շրջան՝
Վորոշիլովսկի, Ժելեզնոդորոժնի,
Կիրովսկի, Լենինսկի
Օկտյաբրսկի, Պերվոմայսկի
Սովետսկի
Քաղաքապետ Միխայիլ Չեռնիշյով
Հիմնադրված է 1749
Տվյալ կարգավիճակում 1807-ից
Մակերես 354 կմ²
Բարձր. ծովի մակ-ից 50 մ
Բնակչություն 1 115 000 մարդ (2015)
Խտություն 2963 մարդ/կմ²
Ագլոմերացիա 2,7 միլիոն մարդ
Տեղաբնականուն Ռոստովցի
Հեռախոսային կոդ 863
Փոստային ինդեքսներ 344000—344999
Ավտոմոբիլային կոդ 61, 161
ՕԿԱՏՕ 60401
Պաշտոնական կայք www.rostov-gorod.ru (ռուսերեն)
Կոնուրբացիա 3,57
##Դոնի Ռոստով (Ռուսաստան)
Red pog.png
##Դոնի Ռոստով (Ռոստովի մարզ)
Red pog.png

Դոնի Ռոստով[1] (ռուս.՝ Ростов‑на‑Дону), խոշոր քաղաք Ռուսաստանի եվրոպական մասի հարավում, Ռոստովի մարզի վարչական կենտրոնը։ 2000 թվականի մայիսի 13-ից Հարավային դաշնային օկրուգի վարչական կենտրոնը։

2008 թվականի մայիսի 5-ին Ռուսաստանի Դաշնության հրամանագրով Դոնի Ռոստովին շնորհված է «Զինվորական փառքի քաղաք» կոչումը։

Հիմնադրվել է Ելիզավետա Պետրովնայի 1749 թվականի դեկտեմբերի 15-ի հրամանագրով[2]։ Տեղակայված է Արևելաեվրոպական հարթության հարավ-արևելքում` Դոն գետի ափին` գետի` Ազովի ծովը թափվելու վայրից 46 կիլոմետրի վրա։ Մոսկվայից գտնվում է 1092 կմ դեպի հարավ։ Գտնվում է Եվրոպայի ու Ասիայի սահմանին։

Դոնի Ռոստովի բնակչությունը կազմում է 1 115 000 մարդ (2015)։ Դոնի Ռոստովւը Ռուսաստանի` բնակչության թվով 10-րդ քաղաքն է և առաջինն է Հարավային դաշնային շրջանի քաղաքների շարքում։ Ռոստովի ագլոմերացիայի սահմաններում բնակվում է ավելի քան 2,16 միլիոն մարդ (երկրի չորրորդ ագլոմերացիան է ըստ բնակչության թվի)։

Քաղաքը վարչական, մշակութային, գիտա-կրթական, արդյունաբերական խոշոր կենտրոն է ու Ռուաստանի հարավի կարևորագույն տրանսպորտային հանգույցը։ Ոչ պաշտոնապես Դոնի Ռոստովն անվանում են «Կովկասի դարպասներ»[3] և Ռուսաստանի հարավային մայրաքաղաք[4][5], ինչպես նաև դոնյան ու կոմբայնային[6] մայրաքաղաք։

2012 թվականին Դոնի Ռոստովն 5-րդ տեղն է զբաղեցրել քաղաքային միջավայրի որակի ռեյտինգով[7]։

Բնակչության ազգային կազմը[խմբագրել]

Դոնի Ռոստովի քաղաքապետարանը ու քաղաքային դուման
Ազգային կազմը 2010 թվականի համառուսաստանյան մարդահամարի տվյալներով[8]
Ազգություն Քանակը,
մարդ
% նշվածից
ազգություն
Ռուսներ 960 883 90,1 %
Հայեր 41 553 3,4 %
Ուկրաինացիներ 16 249 1,5 %
Ադրբեջանցիներ 6 739 0,6 %
Կազակներ 5 291 0,5 %
Վրացիներ 3 960 0,4 %
Բելառուսներ 2 874 0,3 %
Կորեացիներ 2 792 0,3 %
Հրեաներ 2 403 0,2 %
Լեզգիներ 1 660 0,2 %
Կիրգիզներ 1 374 0,1 %
Ուզբեկներ 1 188 0,1 %
Չեչեններ 1 073 0,1 %
Օսեր 992 0,1 %
Հույներ 950 0,1 %
Ինգուշներ 928 0,1 %
Գնչուներ 893 0,1 %
Տաջիկներ 852 0,1 %
Այլ ազզգություններ 13 861 1,7 %
Ընդամենը 1 066 523 100,0 %
Ընդհանուր բնակչությունը 1 089 900

Քույր-քաղաքներ[խմբագրել]

Աղբյուրներ[խմբագրել]

  1. Հովհաննես Բարսեղյան (2006)։ "Աշխարհագրական անունների հայերեն տառադարձության մասին որոշում", Տերմինաբանական և ուղղագրական տեղեկատու։ Երևան: 9-րդ հրաշալիք, 53։ ISBN 99941-56-03-9։ 
  2. Официальный портал городской Думы и Администрации города
  3. «Ростов-на-Дону — ворота Кавказа»։ // travel.ria.ru։ Արխիվացված օրիգինալից 2012-10-14-ին։ http://www.webcitation.org/6BOqcrLX2։ Վերցված է 2012 թ․ օգոստոսի 29–ին։ 
  4. «10 самых перспективных российских мегаполисов»։ // urbaneconomics.ru։ Արխիվացված օրիգինալից 2012-10-14-ին։ http://www.webcitation.org/6BOqgTrX5։ Վերցված է 2012 թ․ օգոստոսի 29–ին։ 
  5. «Ռուսաստանի հարավային մայրաքաղաք» է կոչվում նաև Կրասնոդարը
  6. Այստեղ է գտնվում կոմբայնների խոշորագույն գործարանը` «Ростсельмаш»
  7. Составлен проект рейтинга привлекательности российских городов
  8. «Итоги::Ростовстат»։ Արխիվացված օրիգինալից 2013-05-15-ին։ http://www.webcitation.org/6Gd7NdZiK։ 


Ռուսաստանի միլիոնանոց քաղաքներ Flag of Russia.svg

Մոսկվա | Սանկտ-Պետերբուրգ  • Նովոսիբիրսկ  • Եկատերինբուրգ  • Ներքին Նովգորոդ  • Սամարա  • Օմսկ
Կազան  • Չելյաբինսկ  • Դոնի Ռոստով